Jump to content

Փարւիզ Նաթէլ-Խանլարի

Փարւիզ Նաթէլ-Խանլարի
Ծնած է 1914[1]
Ծննդավայր Թեհրան, Իրան
Մահացած է 23 Օգոստոս 1990(1990-08-23)
Մահուան վայր Թեհրան, Իրան
Քաղաքացիութիւն  Ղաջարական Պարսկաստան,  Պահլավական Իրան և  Իրան
Ուսումնավայր Թեհրանի Համալսարան և Փարիզի Համալսարան
Մասնագիտութիւն լեզուաբան, գրականության պատմաբան, թարգմանիչ, գրագէտ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրականագետ, ակնարկագիր, համալսարանի դասախօս և գրականագէտ
Աշխատավայր Ուփսալայի Համալսարան և Թեհրանի Համալսարան
Կուսակցութիւն Ռաստախիզ?

Փարվիզ Նաթէլ-Խանլարի (պարս․՝ پرویز ناتل خانلری, 1914[1], Թեհրան, Իրան - 23 Օգոստոս 1990(1990-08-23), Թեհրան, Իրան) Իրանցի գրագէտ, Լեզուաբան, հետազօտող, քաղաքական գործիչ եւ Թէհրանի համալսարանի մէջ դասախօս (փրոֆէսօր)։

Փարւիզ Նաթէլ-Խանլարին 1943-ին աւարտած է Թէհրանի Համալսարանի Պարսկական գրականութեան մասնագիտութիւնը վարդապետութեան (տօքթօր) աստիճանով։ Ան իր կաճառական (աքատեմական) երթն ու գործունէութիւնը սկսաւ արուեստի ու գրականութեան բաժանմունքին մէջ։ Ան եւս 2 տարի լեզուաբանութիւն ուսանեցաւ Փարիզի համալսարանին մէջ։ Այդուհետ, Խանլարին Թեհրանի համալսարանին մէջ նոր դասընթացք մը հիմնեց «Պարսիս լեզուի պատմութիւնը» անունով։

Բացի իր կաճառական գործունէութենէն զոր շարունակեց մինչեւ 1979-ի Իսլամական յեղափոխութիւնը, Խանլարին Իրանի մէջ գրաւեց բազմաթիւ վարչական պաշտօններ 1960-ականներուն մինչեւ ուշ 1970-ականներ։

Փարւիզ Նաթէլ-Խանլարին առաջատար գրական պարբերաթերթ՝ Սօխան հանդէսին հիմնադիրն ու խմբագիրն էր, զոր 1940-ականներուն սկիզզբէն մինչեւ 1978 թուականը Իրանցի մտաւորականներու եւ գրականագէտներու շրջանակէն ներս լայն տարածում գտաւ։

  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1018829571 // Gemeinsame Normdatei — 2012—2016.