Փասատինա
Քաղաք | |||
---|---|---|---|
Փասատինա | |||
անգլ.՝ Pasadena | |||
| |||
![]() | |||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||
Victor Gordo?[1] | |||
Հիմնադրուած է՝ | 1886 թ. | ||
Տարածութիւն |
Մակերես 59,901735 քմ² քմ² ջրայինը 0,6834 տոկոս | ||
ԲԾՄ | 263 մեթր մ | ||
Բնակչութիւն | 138 699 մարդ (1 Ապրիլ 2020)[2] | ||
Ժամային գօտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի? | ||
Հեռախօսային ցուցանիշ | 626 | ||
Փոստային ցուցանիշ | 91101 եւ 91191 | ||
Պաշտօնական կայքէջ | cityofpasadena.net | ||
Փասատինա (անգլերէն՝ Pasadena), քաղաք Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ Լոս Անճելըս քաղաքի՝ Քալիֆորնիա Նահանգի մէջ։ Փասատինան հանրածանօթ է որպէս վարդերու քաղաք, շնորհիւ ամանորեայ Վարդերու Մրցաշարքի Տողանցքին։ Քաղաքին մէջ կայ հոծ հայ բնակչութիւն, ուր կը գործեն Յովսէփեան, Սահակ-Մեսրոպեան Հայ բարեգործական Ընդհանուր Միութեան ՀԲԸՄ-ի ամէնօրեայ վարժարանները։
Փասատինան քոյր-քաղաք է Հայաստանի Վանաձոր քաղաքին հետ։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1771 թուականին Փասատինան կը պատկանէր կաթոլիկ առաջնորդ Գաբրիէլի ենթակայութեան տակ գտնուող բնակավայրերու թվին, ով եւ տուած էր տարածքի հարթավայրերու եւ լեռներու անունները: Բնակավայրը հիմնադրուել է 1874 թուականին Թոմաս Էլլիոթը Ինտիանա նահանգէն: Յաճախ քաղաքի անուանումը կը թարգմանուի որպէս «Դրախտի պսակ»: Բնակավայրը նախապէս եղեր է կիտրոնազգի (citrus) հողագործութեամբ եւ գիւղատնտեսութեամբ զարգացող փոքր գիւղ, սակայն Կաղապար:Iw երկաթուղիի կառուցումէն յետոյ այն զարգացաւ, կառուցապատուեցաւ եւ դարձաւ ձմեռային զբօսաշրջութեան կեդրոն:
Կրթութիւն եւ գիտութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Փասատինան Խաղաղ ովկիանոսի ափի գլխաւոր ուսումնական կեդրոններէն մէկն է, այստեղ կը գտնուի Քալիֆորնիայի արուեստագիտական հիմնարկը: Քաղաքի մօտ կը գտնուի NASA գիտահետազօտական տարրալուծարանը` Jet Propulsion Laboratory: Այն կը զբաղուի բարձր ճշգրտութեան սարքաւորումներու արտադրութեամբ, որոնք կ'օգտագործուին ելեկտրոնային եւ օդանաւային ոլորտի մէջ: Քաղաքին կից կառուցուած են երեք քոլէճներ՝ Pasadena City College (1924), Pacific Oaks College (1945) եւ Art Center College of Design (1930):
Տեսարժան վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Փասատինայի կեդրոնի մէջ պահպանուեր են 20-րդ դարու սկիզբի բազմաթիւ առանձնատուներ, որոնք կը հանդիսանան արուեստի եւ արհեստներու յուշարձաններ: Քաղաքի ոչ պաշտօնական խորհրդանիշը կը համարուի 1927 թուականին կառուցուած շքեղ քաղաքապետարանը: Այլ շէնքերու շարքին կը գտնուի Քոլորատո սթրիթ կամուրջը, որ կառուցուեր է 1913 թուականին:
Քաղաքին մէջ կան շատ նշանաւոր թանգարաններ[3]՝
- Նարթոն Սայմընի թանգարան, նախապէս՝ Փասատինայի գեղարուեստի թանգարան:
- Խաղաղ-ովկիանոսեան Ասիոյ թանգարանը, կը պահպանէ Արեւելեան Ասիայի եւ Ովկիանիայի մշակոյթի մասին պատմող ցուցանմուշներ:
- Հանթինկթընի գրադարանը Սան Մարինոյի մէջ, Փասատինայի մօտ, կը գտնուի բուսաբանական այգիներու տարածքին վրայ, որոնք մշակուած են աշխարհի ժողովուրդներու ազգային ոճերու մէջ:

Մարզաշխարհ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ամանորի առաջին օրը, վարդերու շքերթի ժամանակ տեղի կ'ունենայ ամերիկեան ֆուտբոլի՝ աշխարհի մէջ տեղի ունեցող առասպելական իրադարձութիւնը` « Pink Cup » մրցանակի համար լաւագոյն ուսանողական խումբերու թիմերու խաղը: Առաջին խաղը տեղի ունեցեր է 1902 թուականի Յունուարի 1-ին: 1922 թուականէն սկսած խաղը տեղի կ'ունենայ Rose Bowl խաղահրապարակի վրայ: 1994 թ-ին «Rose Bowl» մարզադաշտի մէջ հիւրընկալուել էին ՖԻՖԱ-ի աշխարհի գաւաթի խաղարկութեան, այդ թուով կիսաեզրափակիչի, 3-րդ եւ եզրափակիչ տեղերու համար նախատեսուած հանդիպումները[4], իսկ հետագային՝ 1999 FIFA Women's World Cup եզրափակիչ խաղերը[5][6]:
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ https://www.cityofpasadena.net/mayor/city-mayor-victor-gordo/
- ↑ https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ [1]
- ↑ «Classic Stadium: Rose Bowl»։ FIFA.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 11, 2012-ին։ արտագրուած է՝ January 8, 2012
- ↑ «1999 FIFA Women's World Cup»
- ↑ «Josh Wolff - 1998 MLS Cup»։ UPI.com։ July 11, 2004։ արտագրուած է՝ January 8, 2012