Փաոլօ Ուչելլօ
Փաոլօ Ուչելլօ (իտալ.՝ Paolo Uccello, Paolo di Dono, 15 Յունիս 1397[1][2], Պրատովեքիո, Արեցո, Թոսքանա, Իտալիա[3][4] - 10 Դեկտեմբեր 1475[3][2][4], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[5][3][4]), իտալացի նկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բվատրոչենտոյի շրջանի Ֆլորենսայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրած է Տոնաթելլոյի, Ֆ․ Պրունելլեսքիի, Մազաչչոյի եւ Լ․ Տիպերթիի ազդեցութիւնը։ Ֆլորենսայէն բացի ստեղծագործած է Վենետիկի, Փատուայի եւ Ուրպինոյի մէջ։
Գոթական ձեւերու նկատմամբ հակումը Ուչելլոյի ստեղծագործութեան մէջ արտասովոր կերպով զուգորդուած է նոր իրապաշտ, արուեստի հարցերով հրապուրուելու հետ։ Ձգտելով գեղարուեստական կերպարներու ու գիտական տուեալներու օրգանական միաւորումին, Ուչելլոն ուսումնասիրած է բոյսերը, կենդանիները, թռչունները, տարածութիւնը՝ կազմակերպած է չափագիտական հեռանկարի օրէնքներով։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուչելլոյի գործերէն են՝
- «Ժամանակակիցներու հերոսական դիմանկարներ»,
- «Սան Ռոմանոյի ճակատամարտի դրուագներով 3 տինամիք»,
- «Հնչեղ գոյներով նկարները», որոնք նոր ժամանակներու եւրոպական արուեստի մարտանկարչութեան ժանրի նախօրինակներէն են,
- «Հեքիաթային–բանաստեղծական «Որս»-ը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սան Ռոմանոյի ճակատամարտը, Ազգային պատկերասրահ, Լոնտոն
- Սան Ռոմանոյի ճակատամարտը, Ֆլորենսա