Փաթրիք Մոտիանօ
Փաթրիք Մոտիանօ ֆրանսերէն՝ Patrick Modiano | |
---|---|
Նկարուած Սթոքհոլմ (Շուէտ), 6 Դեկտեմբեր, 2014 | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Jean Patrick Modiano |
Ծնած է | 30 Յուլիս 1945 |
Ծննդավայր | Պուլոն - Պիյանքուռ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսական |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր |
Հենրի Դ․ Երկրորդական վարժարան Միշէլ Մոնթէն Երկրորդական վարժարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Աստղի Հրապարակը, Les Boulevards de ceinture, Missing Person?, Տորա Պռիւտըր, Տոհմաբանություն? եւ Villa triste? |
Տեսակ | վէպ, կենսագրութիւն եւ մանկական գրականութիւն |
Մասնագիտութիւն | հեղինակ, գրագէտ, թատերագիր, երգերու հեղինակ, ակնարկագիր |
Անդամութիւն | comité de lecture des éditions Gallimard? |
Ամուսին | Տոմինիք Զերֆիւզ |
Ծնողներ |
Մայր՝ Լուիզա Քոլփէյն, Հայր՝ Ալպեր Մոտիանօ |
Երեխաներ | Զինա եւ Մարի |
Կայքէջ | lereseaumodiano.blogspot.com(ֆր.) |
Փաթրիք Մոտիանօ (Patrick Modiano, 30 Յուլիս 1945[1][2][3][…], Պուլոն - Պիյանքուռ, Սենա, Ֆրանսա[4]), Ֆրանսացի գրագէտ, վիպագիր։ 2014-ին կ՛արժանանայ Նոպելեան մրցանակին։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսում եւ ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաթրիք Մոտիանօ, ծնած է Փարիզի արուարձաններէն Պուլոն-Պիյանքուրին մէջ։ Հայրը Ալպեր Մոտիանօ, Սեֆարտի հրիայ էր, Սելանիկէն (Յունաստան), իսկ մայրը Լուիզա Քոլփէյն՝ Պելճիքացի-Ֆլամանտ, շարժարուեստի դերասանուհի։ Հայրն ու մայրը անոր մանկութեան տարիներուն կը բաժնուին եւ Փաթրիքին խնամքը յանձն կ՛առնեն անոր մօր ծնողները։ Կ՛աւարտէ Փարիզի Միշել Մոնթէն Lycée Michel-Montaigne Երկրորդական վարժարանը։ Կ՛արձանագրուի Փարիզի Համալսարանը, սակայն չ՛աւարտեր։
Մանկութեան եւ պատանութեան շրջանը կը յատկանշուի հօր եւ մօր բացակայութենէն։ Հայրը, կը յարաբերուէր Կեստափոյի ֆրանսացի օգնականներու հետ:
- Կեստափօ․ ֆաշիստական Գերմանիոյ գաղտնի ոստիկանութիւնը՝ Բ․ Համաշխարհային Պատերազմի ընթացքին, գերմանացիներուն կողմէ բռնագրաւած շրջաններու բնակչութեան վախ ու սարսափը:
1970 կ՛ամուսնանայ Տոմինիք Զերֆիւզին հետ եւ կ՛ունենան երկու աղջիկ զաւակ՝ Զինա (1974) եւ Մարի (1978)։
Գրական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Րէյմոն Քենօ Raymond Queneau (ֆրանսացի յօրինող, թարգմանիչ եւ թուաբանագէտ), Փաթրիքին կը ճանչցնէ գրականութեան աշխարհը։ Փաթրիք, 22 տարեկան հասակին, կը հրապարակէ իր առաջին գիրքը՝ La Place de l'étoile (1968)․ վէպին դերակատարը հրիայ մըն է, որ գերմանացիներուն գործակիցն է (վէպը ունի ինքնակենսագրական գիծեր)։
1969-ին կը հրատարակէ La Ronde de nuit (բառացի թարգմանութեամբ՝ Գիշերապութիւնը) վէպը։ 1972՝ Les Boulevards de ceinture վէպը կ՛արժանանայ «Ֆրանսայի Կաճառի Վիպագրութեան Մեծ Մրցանակ»ին: 1973 կը գործակցի ֆրանսացի թատերագիր եւ բեմադրիչ Լուի Մալին Louis Malle հետ «Մականուն՝ Լաքոպ, Անուն՝ Լիւսիէն» Lacombe Lucien շարժանկարին համար։
1978-ին գրուած անոր վեցերորդ վէպը՝ Rue des Boutiques obscures կ՛արժանանայ «Կոնքուռ Գրական Մրցանակ»ին prix Goncourt ։
Մոտիանոյի գիրքերուն մեծամասնութիւնը հիմնուած է անոր կեանքին եւ Համաշխարհային Բ. պատերազմի տարիներուն Ֆրանսայի շրջափակման ժամանակաշրջանի իրադարձութիւններուն վրայ:
2010-ին կ՛արժանանայ Համաշխարհային «Cino-Del-Duca» մրցանակին, իսկ 2014-ին կ՛արժանանայ Նոպելեան մրցանակին։
Գլխաւոր գործեր եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարի | Գործ (տրուած է հայերէնի բառացի թարգմանութիւնը) | Մրցանակ |
---|---|---|
1968 | La Place de l'Étoile - Աստղերու Հրապարակը | Ռոժէ Նիմիէ մրցանակ |
1972 | Les Boulevards de ceinture - Գօտիի Պողոտաները | Ֆրանսայի Կաճառի Վիպագրութեան Մեծ Մրցանակ |
1976 | Villa Triste - Տխուր Առանձնատուն | Գրավաճառներու Մրցանակ |
1978 | Rue des Boutiques obscures - Մութ Խանութներուն Ճամբան | Կոնքուռ Մրցանակ |
1984 | Գործին ամբողջութեան համար | Մոնաքոյի Իշխանի Մրցանակ |
1990 | Voyage de noces - Մեղրալուսնի ճամբորդութիւն | Ռըլէ Մրցանակ |
2000 | Գործին ամբողջութեան համար | Փօլ Մոռան Մրցանակ |
2002 | La Petite Bijou - Փոքրիկ Գոհարը | Եւրոպական Գրականութեան Շառանթ շրջանի
Ժան Մոնէ մրցանակ |
2010 | Գործին ամբողջութեան համար | Համաշխարհային Չինօ Տէլ Տուքա Cino-Del-Duca մրցանակ |
2011 | Գործին ամբողջութեան համար | Ֆրանսայի Ազգային Գրադարանի մրցանակ եւ՝
Մարկարէթ Տիւռաս մրցանակ |
2012 | Գործին ամբողջութեան համար | Եւրոպական Գրականութեան համար Աւստրիոյ
պետութեան մրցանակ |
2014 | Գործին ամբողջութեան համար | Նոպելեան Գրականութեան Մրցանակ |
Ժապաւէնագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մականուն՝ Լաքոպ, Անուն՝ Լիւսիէն» Lacombe Lucien․ Լուի Մալին հետ, 1973
- «Անմեղ մը» Un Innocent ․ 1974
- «Կասքոնյի զաւակը» Le Fils de Gascogne․ 1995
- «Ոճիրի մը ծնունդը» Généalogies d'un crime․ 1997
- «Բարի Ճամբորդութիւն» Bon Voyage․ Ժան Փօլ Ռափնոյին Jean-Paul Rappeneau հետ․ 2003
Մոնտիանոյի գործերը շարժարուեստին մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Երիտասարդութիւն»Une jeunesse․ 1983
- «Իվոնին անուշահոտը» Le Parfum d'Yvonne (Մոնտիանոյի Տխուր առանձնատուն VillaTriste վէպէն)․ 1994
- «Թէ Քիէրօ» Te quiero (Մոնտիանոյի «Օգոստոսի Կիրակիները» Dimanches d'août վէպէն)․ 2001
- «Շառել» Charell (Մոնտիանոյի «Այս ինչ խիզահ տղաք» De si braves garçons վէպէն)․ 2006
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118784382 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Մոտիանոյի յետպատերազմեան աշխարհը(անգլերէն)[permanent dead link]
- ↑ Փաթրիք Մոտիանօ կ՛արժանանայ Սիմոն եւ Սինօ Տել Լուքա հիմնարկի 2010 մրցանակին(ֆր.)[permanent dead link]
- ↑ Նոպելեան Մրցանակ - 2014 Գրականութեան Մրցանակը(անգլերէն)
- ↑ Փաթրիք Մոտիանոյի առեղծուածները(անգլերէն)
- ↑ Տասը կարեւոր բաներ զար պէտք է գիտնալ Փաթրիք Մոնտիանոյի մասին(անգլերէն)
- ↑ Փաթրիք Մոնտիանոյի նախապաշարումը յիշողութեան հետ(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Cino-Del-Duca մրցանակ[permanent dead link]
- Կաճառի Վիպագրութեան Մեծ Մրցանակ[permanent dead link]
- Կոնքուռ մրցանակ(ֆր.)
- Ռոժէ Նիմիէ մրցանակ(ֆր.)
- Ռըլէ Մրցանակ(ֆր.)
- Փօլ Մոռան մրցանակ(անգլերէն)
- Գրականութեան Շառանթ շրջանի Ժան Մոնէ մրցանակ[permanent dead link](ֆր.)
- Ֆրանսախօս գրականութեան Գրավաճառներու Մրցանակ(ֆր.)
- Մոնաքոյի Իշխանի Մրցանակ(ֆր.)
- Ֆրանսայի Ազգային Գրադարանի մրցանակ(ֆր.)
- Մարկարէթ Տիւռաս մրցանակ(ֆր.)
- Գրականութեան համար Աւստրիոյ պետութեան մրցանակ[permanent dead link](ֆր.)