Րաֆֆի Թոքաթլեան
Րաֆֆի Թոքաթլեան | |
---|---|
Ծնած է | 1957 |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ստեղծագործութիւն(ներ) | Հուշարձան՝ նվիրված Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին? |
Մասնագիտութիւն | քանդակագործ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Հայաստանի Մշակոյթի նախարարութեան Ոսկէ Մետալ Մովսէս Խորենացիի շքանշան |
Րաֆֆի Թոքաթլեան (1957, Պէյրութ, Լիբանան), լիբանանահայ քանդակագործ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թոքաթլեան ծնած է արուեստագէտներու ընտանիքի մէջ: Անոր մեծ հայրը Աբրահամ Թոքաթլեան նոյնպէս արուեստագէտ, մազապուրծ ճողոպրած է 1915-ի Ցեղասպանութենէն:
Թոքաթլեան մեծապէս ազդուած է մեծ հօր եւ հօր` Պօղոս Թոքաթլեանի ապրած դառն յիշատակներէն: Ցեղասպանութեան յուզախառն յուշերը ներշնչումի խոր պահերով տոգորած են զինք[1]:
Ան մեծապէս ազդուած է եւրոպական, յատկապէս 15-րդ դարու իտալական վերածնունդի արուեստի տիտաններէն Տոնաթելլոյէն:
Անոր գործերը դրսեւորումն են կեանքի իր մօտեցման, ըմբռնումին ու փիլիսոփայութեանց գիրկընդխառնումին, ինչպէս` պատերազմ ու խաղաղութիւն, գեղեցիկ ու տգեղ, այլ խօսքով` առասպել ու իրականութիւն:
Թոքաթլեան հպարտութեան ու յուզումի խոր զգացումներով կը վերյիշէ այն պահերը, երբ իր հօր ու մեծ հօր հետ երեքով կողք-կողքի կը գծէին ու կը քանդակէին[2]:
Ստեղծագործություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան՝ նուիրուած Այնթուրայի որբանոցին մէջ մահացած հայ երեխաներուն (Լիբանան),
- «Հրաբխային զանգուածներ 2», Երեւանի ժամանակակից արուեստի թանգարան,
- «Խաչը»,
- «Մարդկութեան հոգեկանութիւնը»,
- «Երազ»։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ[3],
- Մովսէս Խորենացիի մետալ, 2016։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՌԱՖՖԻ ԹՈՔԱԹԼԵԱՆ-ի Գործերու Ցուցահանդէսի Բացումը։»։ www.archivioradiovaticana.va։ արտագրուած է՝ 2022-02-04
- ↑ «1915-Ի ԵՂԵՌՆԻ ՅՈՒՇԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՈՎ ՏՈԳՈՐՈՒԱԾ` ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ՐԱՖՖԻ ԹՈՔԱԹԼԵԱՆԻ ԳՈՐԾԵՐՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԲԱՑՈՒՄ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-02-04
- ↑ Technologies Peyotto։ «Լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեանը պարգեւատրուել է ՀՀ մշակոյթի նախարարութեան Ոսկէ մետալով»։ 1in.am (hy-AM)։ արտագրուած է՝ 2022-02-04