Jump to content

Տիգրան Չիթունի

Տիգրան Չիթունի
Ծննդեան անուն Տիգրան Չիթչեան
Ծնած է 22 Ապրիլ 1881(1881-04-22)[1]
Ծննդավայր Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 19 Հոկտեմբեր 1960(1960-10-19) (79 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն և  Ֆրանսա
Ուսումնավայր Երամեան վարժարան
Մասնագիտութիւն բանահաւաք, բանասէր և գրագէտ

Տիգրան Յարութիւնի Չիթունի (Չիթչեան, Չթչեան) (22 Ապրիլ 1881(1881-04-22)[1], Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 19 Հոկտեմբեր 1960(1960-10-19), Փարիզ), հայ բանահաւաք-բանասէր, գրող: Մամուլի մէջ  ծանօթ է որպէս՝ Վրոյր, Ես, Հեռագէտ, Այգեցի, Շեմիր եւ այլ ծածկանուններով։

Տիգրան Չիթունին ծնած է 22 Ապրիլ 1881-ին, Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքը: Նախնական կրթութիւնը ստացած է Վանի Ս. Անանեան եւ Հիսուսեան վարժարաններուն մէջ։ 1898 թուականին աւարտած է Վանի Երամեան վարժարանը: 3 տարի ուսանած է Կարինի Սանասարեան դպրոցը: 1910 թուականին Կոստանդնուպոլիսի մէջ հիմնած է «Հայագիտում» հրատարակչութիւնը: 1940-ական թուականներուն տեղափոխուած է Փարիզ: Աշխատակցած է Կոստանդնուպոլիսի եւ սփիւռքի պարբերականներուն մէջ։ Թարգմանած եւ հրատարակած է «Լէյլի եւ Մեջնուն» (1911) սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գիրքը: Ազգագրական-բանահիւսական աշխատութիւններէն աւելի ուշագրաւ է տոհմիկ խաղերու եւ ժամանցի «Արեւելեան խաղաշխարհ» (հ. 1-2, 1919, Հ. Իզմիրեան մրցանակ՝ 1907) ժողովածուն[2]: Գրի առած է «Սասնայ ծռերու» 4 տարբերակ, որոնք համադրած եւ հրատարակած է «Սասունական» (հ. 1, 1943) խորագրով: Չիթունիէն Վանի ժողովրդական երգեր գրի առած է Կոմիտասը[3][4]:

Մահացած է 1960 թուականին, Փարիզի մէջ[5]:

  • Սասմանց տուն, ԿՊ, 1910:
  • Յուշիկք Հայաստանի, ԿՊ, 1919:
  • Համբարձման «վիճակ», ԿՊ, 1919:
  • Բիւր ակ... հազար ակ..., Փարիզ, 1941:
  • Սասունական, Պէյրութ, 1960:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Չիթունի, Տիգրան»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ արտագրուած է՝ 2019-03-23
  3. ««Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երեւան, 2007, էջ 286:»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-03-23-ին։ արտագրուած է՝ 2019-08-31
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
  5. «AV Production - Տիգրան Չիթունի»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2019-03-23[permanent dead link]