Տան Պիլզերեան

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Տան Պիլզերեան
Dan Bilzerian 2013.jpg
Ծնած է 7 Դեկտեմբեր 1980
Ծննդավայր Թամփա
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Ալմա մատեր Ֆլորիդայի համալսարան
Մասնագիտութիւն Փոքեր խաղցող
Ծնողներ Թերի Սթեֆեն
Փոլ Պիլզերեան
Քաղաքական կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքէջ danbilzerian.com

Տան Պիլզերեան (անգլերէն՝ Dan Bilzerian, ծն. 7 Դեկտեմբեր 1980), փոքերի ամերիկահայ մասնագէտ, դերասան եւ համացանցի աստղ։

Փոքերի Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մասնագիտական փոքերին մէջ Տան Պիլզերեանի առաջին մեծ յաջողութիւնը 2009 թուականին եղած է՝ Փոքերի միջազգային մրցախաղին։ Ան յայտնուած է այդ մրցախաղին հեռատեսիլային ներկայացումի 6 դրուագներուն։ Այդ մրցախաղին ան գրաւած է 180-րդ տեղը եւ շահած է 36 626 տոլլար[1]: Victory Poker-ի հիմնադիրներէն մեկն է[2]: 2010 թուականին Թուիթերին մէջ Bluff հանդէսն անոր անուանած է ամենածիծաղելի խաղցողներէն մեկը[3]: 2011 թուականի Մարտ 9-ին 385 000 տոլլար վաստակելու համար մասնակցած է ընկերական մրցավազքի ԱՄՆ-ներու վերին դատարանի անդամ եւ իրաւաբան Թոմ Կոլտսթինի հետ։ Մրցոյթը անցկացուած է Լաս Վեկասին մէջ, եւ Տանը յաղթած է։ Պիլզերեանը հանդէս կուգար 1965 թուականին թողարկուած AC Cobra մեքենայով, իսկ Կոլտսթինը՝ 2010 թուականին թողարկուած Ferrari 458 Italia-ով[4]:

Ֆիլմերուն Մէջ Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 թուականին Տան Պիլզերեանը «Ողիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներուն մասնակցած է։ Մեկ միլիոն տոլլար ներդրած է «Վերապրածը» ֆիլմի ստեղծման համար եւ դերերէն մեկն ստացած է։ 2014 թուականին նաեւ նկարուած է «Այլ կին» եւ «Մեծն հաւասարեցնողը» ֆիլմերուն մէջ[5][6]:

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

30 տարեկանին է սիրտի երկու կաթուած ստացած է[7]: Տանի հայրը՝ Փոլ Պիլզերեանը, Ուոլ Սթրիթի յայտնի նախկին թրէյտեր եղած է, իսկ եղբայրը[8]՝ Ատամ Պիլզերեանը, նոյնպես մասնագէտ փոքեր խաղցող մըն է։
2018-ի Օգոստոս 28-ին իր եղբայր Ատամին եւ հայր Փոլին[9] հետ միասին Հայաստան այցելած է: Տանը Հայաստանի քաղաքացիութիւն ստացած է եւ ներկայացած է[10] Հայաստանի Զինուած ուժերու վարչութիւն եւ արձանագրուած է իբրեւ բանակի պահեստային զինուոր:[11][12] Պիլզերեան նաեւ Արցախ այցելած է[13], որմէ ետք Ատրպէյճան հետախուզութիւն յայտարարած է անոր նկատմամբ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Official Tournament Event Details | World Series of Poker Online
  2. Piero 'Pierelfo' Pelosi (հունիսի 17, 2010)։ «Dan Bilzerian inguaia Victory Poker con la ESPN»։ Asso Poker։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  3. «Reader’s Choice Nominees: Funniest Poker Twitterer»։ Bluff։ դեկտեմբերի 3, 2010։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  4. «Ferrari 458 Challenge 1967 Shelby Cobra: $ 400,000 up for grabs»։ Nano Press Motori։ մարտի 22, 2011։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  5. «Filmography»։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  6. Aaron Couch (օգոստոսի 28, 2013)։ «Actor Sues 'Lone Survivor' Producers After Role Cut»։ Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  7. «Dan Bilzerian Heart Attack King»։ Carbon Poker։ օգոստոսի 28, 2011։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  8. Lindsay William-Ross (սեպտեմբերի 1, 2013)։ «Poker Player Promised 'Lone Survivor' Bit Part Sues Producers When His Role Is Left On Cutting Room Floor»։ LA-ist։ Վերցված է սեպտեմբերի 26, 2013 
  9. Առաւօտ Paul Bilzerian: If there’s a war, my sons and I are ready to come and perform our duty: news.am Read more at: https://www.aravot-en.am/2018/08/31/218031/ © 1998 - 2018 Aravot - Armenian News/
  10. Այսօր Դեն Պիլզերեանը ՀՀ քաղաքացիութիւն ստացած է:
  11. https://www.azatutyun.am/a/29455833.html
  12. http://www.armradio.am/en/2018/08/27/dan-bilzerian-registers-with-armenian-armed-forces/
  13. Yerakouyn Պաքու Կը Հետախուզէ Տեն Պիլզերեանի Արցախ Այցը