Վլատիմիր Թրեչիքոֆ
| Վլատիմիր Թրեչիքոֆ ռուս.՝ Владимир Григорьевич Третчиков | |
|---|---|
| Նաեւ յայտնի է իբրեւ | King of Kitsch[1] |
| Ծնած է | 26 Դեկտեմբեր 1913 |
| Ծննդավայր | Փեթրոփաւլ |
| Մահացած է | 26 Օգոստոս 2006 |
| Մահուան վայր | Քեյփթաուն, Հարաւային Ափրիկէ[2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Երկեր/Գլխաւոր գործ | Alicia Markova "The Dying Swan"? և Chinese Girl? |
| Մասնագիտութիւն | Գեղանկարիչ |
| Աշխատավայր | օպերային թատրոն?[3] |
| Կայքէջ | vladimirtretchikoff.com |
Վլատիմիր Թրեչիքոֆ (ռուս.՝ Владимир Григорьевич Третчиков, 26 Դեկտեմբեր 1913, Փեթրոփաւլովսք (Ռուսիոյ կայսրութիւն), ներկայիս Փեթրոփաւլ (Ղազախստանի մէջ)[4] – 26 Օգոստոս 2006, Քեփ Թաուն, Հարաւային Ափրիկէ), ան միշտ եղած է յաջող գեղանկարիչ, յայտնի է իր «Չինացի Աղջիկը» դիմանկարը, ար յաճախ ճանչցուած է նաեւ «Տը Կրին Լէյտի» («Կանաչ տիկինը») անունով, այն քսաներորդ դարու ամենաբարձր գինով վաճառուած նկարներէն մէկն է[4]:
Թրեչիքոֆ ինքնաշխատութեամբ տիրապետած է գեղանկարչական արուեստին, ան նկարած է իսկական կերպարներ, դիմանկարներ, անկենդան բնութիւն, անասուններ, առարկաներ զորս ներշնչած են զինք՝ Չինաստան, Սինկափուր, Ինտոնեզիա եւ ապա Հարաւային Ափրիկէ ապրած ընթացքին։
Վլատիմիր աշխատանքները սիրուած են հասարակութեան լայն խաւի կողմէ, սակայն յաճախ նաեւ գործերը՝ արուեստի քննադատներու կողմէ, դիտուած է իբրեւ կոպիտ արուեստ, հակառակ այս բոլորին, անոր կտաւներուն կրկնօրինակները մեծ թիւով վաճառուած են աշխարհի տարածքին։
Թրեչիքոֆ իր աշխատանքներուն մէջ օգտագործած է իւղաներկ, ջրաներկ, թանաք։ Ըստ անոր կենսագիր Պորիս Կորելիքին, գրելով՝ անհաւատալի Թրեչիքոֆ[5], արտատպումները այնքան ժողովրդականութիւն շահած են, որ տարաձայնուած է, թէ Թրեչիքոֆ աշխարհի ամենահարուստ նկարիրը կը համարուի՝ Փիքասոյէն ետք[4]։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1973 թուականին, Թրեչիքոֆ կը հրատարակէ իր ինքնակենսագրութիւնը, «Pigeon's Luck», Էնթընի Հոքքինկ[6], ան նկարագրած է իր ունեցած պատերազմական փորձը. գիրքը անոր կողմէ մանրակրկիտ հետազօտութիւն է, որ կը կապէ աւելի քան 21 երկրներու մէջ ապրող մարդոց[4]։
2013 թուականին, արուեստագէտին առաջին ամբողջական կենսագրութիւնը՝ «Incredible Tretchikoff»ը, գրուած է Պորիս Կորելիքի կողմէ, լոյս տեսած է Լոնտոնի մէջ «Art / Books»[4] եւ Քէյփ թաունի մէջ՝ Թեֆըլպըրկի կողմէ:
Վերածնունդ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իր արուեստի գործերուն հանդէպ հետաքրքրութիւնը նոր թափ առաւ 1990-ականներու վերջերը՝ որպէս 1950-ականներու եւ 1960-ականներու յետադարձ ոճի վերածնունդի մաս։
- 1998 թուականին, Յոհաննէսպըրկի Սոթըպիս ընկերութիւնը վաճառեց կտաւի վրայ իւղաներկով գծուած անշունչ բնութիւն մը 1800 տոլարով, որ կրկնակի էր իրենց սպասածէն։
- 1999 թուականին, Zulu Maiden (Զուլու Աղջիկը) ակնկալուած էր, որ վաճառուի 1800 տոլարով, սակայն վաճառուեցաւ 10,000 տոլարով։
- 2002 թուականի Հոկտեմբերին, ուրիշ մը 18,000 տոլարի հասաւ, եւ 2008 թուականի Մայիսին, Fruits of Bali -ն 480,000 տոլար շահեցաւ Քէյփ Թաունի Սթիֆըն Ուելզ եւ Ընկերութեան մէջ։
- 2013 թուականի Մարտին, Chinese Girl-ը վաճառուեցաւ մօտաւորապէս £1,000,000-ի՝ Պոնհամս-ի մէջ, գերազանցելով նախորդ մրցանիշը, որ սահմանուած էր Red Jacket նկարին կողմէ, որը 2012 թուականի Հոկտեմբերին վաճառուած էր £337,250-ով։
- 2025 թուականի Մայիսին, Հարաւ Ափրիկեան աճուրդավարներ Սթրաուս եւ Ընկերութիւնը (Strauss & Co) նոր ռեկորդ մը գրանցեցին՝ վաճառելով Թրեչթիքոֆի 1955 թուականի դիմանկարը՝ Lady from the Orient (Տիկին Արեւելքէն), 31,892,000 ռանտով (այդ ժամանակ 1,776,017 ԱՄՆ տոլար)՝ անանուն գնորդի մը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (unspecified title)
- ↑ https://artchive.ru/artists/27127~Vladimir_Grigor%27evich_Tretchikov
- 1 2 https://366days.ru/article/3784
- 1 2 3 4 5 Boris Gorelik, Incredible Tretchikoff, Art, 2013, ISBN=978-1-908970-08-4
- ↑ http://www.artbookspublishing.co.uk/incredible-tretchikoff/
- ↑ Pigeon's Luck, by Vladimir Tretchikoff and Anthony Hocking, ISBN 0-00-211335-X
- ↑ (անգլերեն) Vladimir Tretchikoff, 2025-10-30, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vladimir_Tretchikoff&oldid=1319504045, վերցված է 2025-11-26