Վլատիմիր Աբրահամեան (բանաստեղծ)
| Վլատիմիր Աբրահամեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Մայիս 1930 |
| Ծննդավայր | Լեռնային Ջագիր, Ազրպէյճանի Հանրապետութիւն |
| Մահացած է | 27 Յունիս 2017 (87 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ազրպէյճանի Պետական Մանկավարժական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և Խմբագիր |
| Աշխատավայր | Կոմունիստ (թերթ, Պաքու) և Գրական Ադրբեջան |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Վլատիմիր Աբրահամեան (1 Մայիս 1930, Լեռնային Ջագիր, Ազրպէյճանի Հանրապետութիւն - 27 Յունիս 2017), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող եւ Գրողներու միութեան անդամ (1957-էն)։
Կենսագրութիւնական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ազրպէյճանի Լեռնային Ջագիր գիւղին մէջ: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած է Ազրպէյճանի Վ. Լ. Լենինի անուան մանկավարժական կաճառի լեզուագրական բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1953 թուականին:
Ուսումը աւարտելէ ետք նախ իբրեւ գրական աշխատող աշխատած Պաքուի «Կոմունիստ» հայկական օրաթերթին մէջ. ապա ստանձնած է նոյն թերթի գրականութեան եւ արուեստի բաժինի վարիչի պաշտօնը՝ մինչեւ 1981։
Ան եղած է «Գրական Ազրպէյճան» հանդէսի խմբագիրը:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բանաստեղծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աբրահամեան իր բանաստեղծութեան առաջին ժողովածուն՝ «Բողբոջներ» խորագրով առաջին անգամ հրատարակած է 1959 թուականին, որուն յաջորդած են «Սարի շուշաններ», «Կարօտ եւ կանչեր», «Ես իջել եմ լեռներից», «Ուրցի բոյրը», «Եօթ ծիածան» եւ «Աստղ լուսոյ» աշխատութիւնները:
Աբրահամեանի «Ես իջել եմ լեռներից» աշխատութիւնը թարգմանաբար հրատարակուած է նաեւ ազրպէյճանի լեզուով:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրական ստեղծագործութեան ու մամուլի աշխատանքի կողքին Աբրահամեան զբաղած է նաեւ թարգմանական աշխատանքով. հայերէնի թարգմանած է ազերի շարք մը բանաստեղծներու եւ գրողներու աշխատութիւնները, որոնցմէ են Աշուղ Ալեսկեր, Սուլէյման Ռուստամ, Սամէտ Վուրղուն եւ այլ գրողներ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկ Խաչատրեան (1986), Գրական տեղեկատու, Երեւան, «Սովետական գրող», էջ 20-21։