Վերի Պաղճաղազ
Գիւղ | |
---|---|
Վերի Պաղճաղազ | |
Երկիր | Սիրիա |
Ենթարկում | Քեսապ շրջան |
Շրջան | Քեսապ |
Բնակչութիւն | 17 մարդ |
Ազգային կազմ | Հայեր |
Կրօնական կազմ | էթնոհորոնիմ = քեսապցի |
Ժամային գօտի | UTC+2, ամառը UTC+3 |
Վերի Պաղճաղազը Քեսապ շրջանի Էքիզօլուք-Պասիթ տանող ճամբուն վրայ գտնուող փոքր գիւղն մըն է ուր հաստատուած են հայերը 1850-ական թուականներէն իվեր։ Գիւղը ունի բարձր դիրք, ուրկէ կ՛երեւի Պասիթի հրուանդանը։
Հակիրճ պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը կը գտնուի Էքիզօլուք գիւղէն մոտ 5 քմ. հարաւ-արեւմուտք։ 1850-ական թուականներուն Ղնեմիէ հայկական գիւղէն հայ ընտանիք մը կը հաստատուի Վերի Պաղճաղազ ուր կ՛զբաղուին գլխաւորաբար խաշնարածութեամբ։ Քեսապէն եւ Չինարճըգ գիւղերէն ուրիշ ընտանիքներ եւս հոս կը փոխադրուին 20-րդ դարու սկիզբը։
1911-ի մարդահամարի համաձայն Վերի Պաղճաղազի բնակչութիւնը կը հասներ 121 անձի այսինքն 22 տուն։
1915-ին Վերի Պաղճաղազի գիւղացիները կը տարագրուին Էքիզօլուքի բնակչութեան հետ։ 1920-ին գիւղ կը վերադառնան միայն 34 անձ. Յոյն ընտանիք մը կը հաստատուի հոս բնակչութեան թիւը հասցնելով 41 հոգիի։ Այսպէս գիւղի բնակչութեան մօտ 75 տոկոսը զոհուեցաւ տարագրութեան ժամանակ։
Գտնուելով Քեսապէն բաւական հարաւ 1939-ի սահմանագծումը գիւղացիներուն արտերուն եւ պարտէզներուն տարածութեան որեւէ ձեւով չվնասեց։
1947-ին հայրենիք կը ներգաղթեն 81 անձ, այսինքն գիւղի բնակչութեան մեծամասնութիւնը։
1955-ին գիւղը ուներ 41 բնակիչ։ 1993-ի տուեալներով գիւղը ուներ 17 բնակիչ կամ 4 տուն։
Բնորոշիչ Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին գլխաւոր կառոյցներն են՝
- Աղբիւր մը հարթավայրին մէջ
- Գերեզմանատունը։
- Գիւղը ունեցած է նաեւ երկու դպրոց մէկը աւետարանական (1856-1967), միւսը Լատինաց (1930-1947)։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Ա. հատոր, Հալէպ, 1995
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Բ. հատոր, Հալէպ, 1998
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Գ. հատոր, Հալէպ, 2004
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապի երեք օրերը», Երեւան, 2014
- Սուրիական մարադահամար՝ http://www.cbssyr.org/new%20web%20site/General_census/census_2004/NH/TAB06-6-2004.htm
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Կայքէջ www.keaofla.com
- Լոս Անճըլէսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - տարեկան գրքոյկ 25 թիւ՝1991-2015
- Պէյրութի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Ալպոմ Քեսապի եւ շրջակայից- Պէյրութ, 1955
- Հայկական Սովետական Հանրագիտարան - Հատոր 4, 7, 12 - Երեւան 1974-1986
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Քեսապն ու քեսապցին - Լոս Անճըլես 2011