Վացլաւ Հաւել
Վացլաւ Հաւել (5 Հոկտեմբեր 1936[1][2][3][…], Փրակա, Չեխոսլովաքիա[1][4][5][…] - 18 Դեկտեմբեր 2011[6][2][7][…], Hrádeček, Vlčice[1][15]), չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ եւ քաղաքական գործիչ։ Եղած է Չեխոսլովաքիոյ վերջին (1989 - 1992) եւ Չեխիոյ առաջին (1993 -2003) նախագահը եղած է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հաւելը ծնած է Փրակի մէջ [16] եւ մեծցած է ճանչուած, հարուստ, գործարար, մտաւորական ընտանիքին մէջ, որ 1920-ականներէն մինչեւ 1940-ականները Չեխոսլովաքիոյ մշակութային եւ քաղաքական իրադարձութիւններուն հետ սերտ կապեր ունեցած էր:
Անոր հայրը, Վացլաւ Մարիա Հաւելը ականաւոր շարժանկարներ արտադրող եւ Փրակի Պարանտով ծայրամասի սեփականատերն էր։ Հաւելի մայրը, Božena Vavrečková,[17] նոյնպէս ազդեցիկ ընտանիքէն սերած էր, անոր հայրը յայտնի լրագրող եւ Չեխոսլովաքիոյ դեսպանը եղած էր 1950-ականներու սկիզբը:
Գրական Գործունէութեան Սկիզբ[18]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1955 թ.՝ Ան առաջին անգամ հանդէս եկաւ որպէս գրաքննադատ եւ շուտով բաւականին յայտնի դարձաւ գրական շրջանակներուն մէջ։ Այդ ժամանակ ալ ի յայտ եկան անոր առաջին փլէյները (պիեսները)։
1957–1959 թթ.՝ Զինք զօրակոչեցին զինուորական ծառայութեան։
1960 թ.՝ Ան սկսաւ աշխատիլ «Na zábradlí» թատրոնին մէջ, նախ՝ որպէս թեքնիքոս, իսկ յետոյ՝ որպէս դրամատուրգ (մինչեւ 1968 թ.)։
1963 թ.՝ Դեկտեմբերին նոյն թատրոնին մէջ բեմադրուեցաւ Հաւելի առաջին բեմադրութիւնը՝ «Այգիի Տօնը»։ Մէկ տարի ետք այդ ներկայացումը ցուցադրուեցաւ Արեւմտեան Պերլինի Շիլլերի Թատրոնին մէջ։
Կրթական Խոչընդոտներ
Բուրժուական ծագումի պատճառով Հաւելը երկար ժամանակ չէր կրնացած ցանկալի հումանիթար կրթութիւն ստանալ։ Անոր յաջողած էր աւարտել ուսումնարանը «քիմիքոս-լապորանտի» որակաւորումով եւ զուգահեռաբար աւարտել երեկոյեան գիմնազիան։
1966 թ.՝ Ան յաջողեցաւ նաեւ աւարտել Փրակայի Գեղարուեստի Ակադեմիայի թատերական ֆաքիւլթէթի երեկոյեան բաժինը։
1965 թ.՝ Ան դարձաւ «Տուարժ» (Դէմք) գրական եւ գեղարուեստական ամսագրի խմբագրական խորհուրդի անդամ։ Այդ ժամանակ ալ սկսան Չեխոսլովաքիոյ մէջ անոր ստեղծագործութիւններու գրաքննութեան առաջին արգելքները։ Նոյն ժամանակաշրջանին ան ճանաչում ստացաւ արտասահմանին մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 http://www.vaclavhavel-library.org/
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 http://www.bbc.co.uk/news/world-europe-16236393
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 3 4 http://www.vaclavhavel-library.org/cs/vaclav-havel/zivotopis/1936-1959
- ↑ http://www.vaclavhavel-library.org/cs/vaclav-havel/zivotopis/1969-1976
- ↑ COURAGE Registry
- ↑ https://archive.vaclavhavel-library.org/Archive/Event?eventYear=1964&page=2
- ↑ https://archive.vaclavhavel-library.org/Archive/Event?eventYear=1997&&&&page=10
- ↑ IHNed — Economia, 1997. — ISSN 1213-7693
- 1 2 https://archive.vaclavhavel-library.org/Archive/Event?&&&&eventYear=1936
- ↑ BBC Չեխիոյ Առաջնորդ Եւ Թատերագիր Վացլաւ Հաւելը Մահացած է 75 Տարեկանին(անգլերէն)
- ↑ Webb W. L. (18 December 2011)։ «Václav Havel obituary»։ The Guardian։ արտագրուած է՝ 18 December 2011
- ↑ «Havel, Vaclav, Contemporary Authors, New Revision Series»։ Encyclopedia.com։ արտագրուած է՝ 18 December 2011
- ↑ (հայերեն) Վացլավ Հավել, 2025-06-12, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D6%81%D5%AC%D5%A1%D5%BE_%D5%80%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC&oldid=10352000, վերցված է 2025-11-21
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վացլաւ Հաւել Պաշտօնական կայք
- Վացլաւ Հաւել գրադարան, Փրակ
| ||||||||||