Jump to content

Վանեսա Պիքրոֆթ


անգլերէն՝ Vanessa Beecroft
Ծնած է 25 Ապրիլ 1969(1)
Ծննդավայր Գենուա, Իտալիա[1][2]
Քաղաքացիութիւն Իտալիա Իտալիա
Ուսումնավայր Պրերա Գեղարուեստի Թանգարան[3][4]
Accademia Ligustica di Belle Arti?
Մասնագիտութիւն նկարչուհի, լուսանկարիչ եւ քանդակագործ
Կայքէջ vanessabeecroft.com(անգլերէն)

Վանեսա Պիքրոֆթ (անգլ.՝ Vanessa Beecroft)՝ 25 Ապրիլ 1969[5], Ճենովա, Իտալիա, իտալացի նկարիչ, ժամանակակից կատարողական արուեստի ներկայացուցիչ։ կը տեղծագործէ փերֆորմանս տեսակով։ Նկարչուհին կ՛աշխատի Ամերիկայի միացեալ նահանգներու մէջ։ Անոր աշխատանքներէն շատերը ստեղծուած են մասնագիտական ձեւերու օգտագործման համար, երբեմն մերկ կամ գրեթէ մերկ՝ կենդանի պատկերներ ցուցադրելու համար[6]։

Մերկ ձեւերով ցուցադրութիւնները Պիքրոֆթին ճանաչում բերաւ։

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պիքրոֆթի առաջին ցուցահանդէսը ՝ VB01-ը տեղի ունեցած է Միլանի մէջ, 1993-ին։ Յաջորդ տարի անոր ցուցադրութիւնները ներկայացուեցան Նիւ Եորք Սիթիի Անտրիա Ռոզէն պատկերարահէն ներս, որ Նիւ Եորքեան առաջին ցուցահանդէսն էր։ Աւելի ուշ, 1994-ին Նիւ Եորքի Լոնկ Այլնտ Սիթիին մէջ տեղի ունեցաւ անոր հերթական ՝ VB08 ցուցահանդէսը։

2005-ին Պերլինի Նոր ազգային պատկերասրահէն ներս VB55 ցուցադրութեան նկարչուհին ներկայացուցած էր հարիւր կին մոտելների՝ երեք ժամ շարունակ կանգնած, բոլորն ալ միչեւ գոտկատեղը իւղաներկուած, առանց հագուստի կամ անոնցմէ որոշները միայն կանացի բարակ նայլընէ զուգագուլպաներով։

Հոկտեմբեր 2005-ին Վանեսա Պիքրոֆթը նոր ներկայացում մը կը ցուցադրէ Փարիզի կենտրոնական Շանզ Էլիզէ փողոցի Լուի Վիտօն (Louis Vuitton) ֆրանսական նորաձեւութեան տան բացման առթիւ[7]։ Նոյն իրադարձութեան համար՝ Լուի Վիտօն պայուսակներու հաւաքածոներու ցուցադրութեան ժամանակ, ան մոտելներուն կանգնեցուց պայուսակներու կողքին[8]։

Պիքրոֆթ, 2007 թ., VB61 «Դեռ մահացած։ Դարֆուրը դեռ հա՞մր է»

2007-ին Վենետիկի Պիենալէյի 52-րդ տարելիցի կապակցութեամբ, ան ներկայացուց իր ամենատարածուած քաղաքական ներկայացումը ՝ VB61, «Դեռ մահացած։ Դարֆուրը դեռ հա՞մր է» խորագրով ցուցադրութիւնը։ Այն կը ներկայացնէր երեսուն սուտանցի կանանց, որոնք պառկած էին սպիտակ կտաւով ներկուած գետնի վրայ, ձեւացնելով դիակներ ՝ մէկը միւսի վրայ ինկած, որ կը նկարագրէր Սուտանի Դարֆուր շրջանի ցեղասպանութիւնը[9]։

Պիքրոֆթի սուտանցի երկուորեակներու որդեգրման փորձի փաստը, որոնց ան կը ցանկանար արուեստի ցուցահանդէսներուն որպէս մոտել ներկայացնել, թեմա հանդիսացած էր նոր զելանտացի ռեժիսոր Պիետրա Պրեթքելլի «The Art Star and the Sudanese Twins» («Արուեստի աստղն ու սուտանցի երկուորեակները») վաւաերագրական ֆիլմի համար, որ ներկայացուած է Սուտանի կինոփառատօնին ՝ Համաշխարհայն վաւերագրական կինոնկար մրցոյթին[10][11]։

Մարտ 2009-ին Միլանի Ժամանակակից արուեստի տաղաւարէն ներս ցուցադրուած է Ափրիկեան ներգաղթեալներու «Վերջին ընթրիքը»[12][13]։

Ընկերաբան Գրեգ Տիւրքինի հետ իր ամուսնութիւնէն նկարչուհին երկու որդի ունի[14]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.itsliquid.com/featured-artist-vanessa-beecroft.html/
  2. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. https://www.nytimes.com/2009/03/26/arts/26iht-beecroft.html
  4. https://www.designboom.com/art/vanessa-beecroft-vb65-live-pac-milan-03-17-2009/
  5. SNAC
  6. Francis Summers. Beecroft, Vanessa. Grove Art Online. Oxford Art Online. Oxford: Oxford University Press. (subscription required).
  7. «Louis Vuitton :: Louis Vuitton Hosts a Star-Studded Celebration for the Inauguration of Its Champs-Elysees House (archive link)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-03-11-ին 
  8. «artnet Magazine - PARIS À LA MODE»։ www.artnet.com 
  9. Beecroft Vanessa։ «Vanessa Beecroft VB61 Still Death! Darfur Still Deaf?»։ www.prnewswire.co.uk 
  10. «‘Art Star’ Vanessa Beecroft: Slammed at Sundance»։ Vulture։ 2008-01-18 
  11. Glen Helfand (January 23, 2008). "LETTER FROM... More than Movies". ARTINFO. Retrieved 2008-04-24.
  12. «Events - English Version»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-07-29-ին 
  13. [https://web.archive.org/web/20110722034627/http://www.giornale-online.it/dett.asp?Id=1411 «Giornale On line. - MIART � la mostra internazionale - Arte - L'informazione On line by Promitaly Acireale - Agenzia di pubblicit� e Turismo»]։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-22-ին 
  14. Thurman, Judith. Essay: "The Wolf at the Door" in Cleopatra's Nose. New York, Simon and Schuster, 2006.