Վահան Միրաքեան
| Վահան Միրաքեան | |
|---|---|
| Նաեւ յայտնի է իբրեւ | Միր-Կօնօ և Կօնօ |
| Ծնած է | 6 Նոյեմբեր 1866[1] |
| Ծննդավայր | Շահումեան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 21 Մարտ 1942[1] (75 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Վանական Համալիր Սանահին[1] և Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա?[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և ուսուցիչ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Վահան Միրաքեան (6 Նոյեմբեր 1866[1], Շահումեան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 21 Մարտ 1942[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), հայ բանաստեղծ, թատերագիր եւ Խորհրդային Հայաստանի Գրողներու միութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վրաստանի Շուլավեր քաղաքը։ Նախնական կրթութիւնը ստացած է Սանահինի Ս. Աստուածածին վանքի դպրոցին մէջ՝ 1873-1880 թուականներուն, ապա ընդունուած է արհեստաւորաց դպրոցը, ուր ուսանած է 1880-1886 թուականներուն: Այնուհետեւ իր ուսումը շարունակած է Կորիի ուսուցչական սեմինարին մէջ, ուրկէ շրջանաւարտ եղած է 1888 թուականին:
Ուսումը աւարտելէ ետք երկար տարիներ վարած է ուսուցչութեան պաշտօն, դասաւանդելով ծննդավայրի՝ Շուլավերի, Ստեփանաւանի, Էջմիածինի Գէորգեան ճեմարանին, Շաքիի, Նոր Նախիջեւանի եւ Թիֆլիսի տարբեր դպրոցներուն մէջ:
Վերջնականապէս Երեւան հաստատուած է 1924 թուականին, իբրեւ հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչութեան պաշտօն վարելու Ձերժինսքիի անուան դպորցին մէջ:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միրաքեանի առաջին բանաստեղծութիւնը՝ «Երեք վարդ»ը առաջին անգամ լոյս տեսած է 1887 թուականին, Թիֆլիսի մէջ հրատարակուող «Աղբիւր» ամսագիրին մէջ:
Անոր «Լալվարի որսը» քերթուածը տպագրուած է «Մուրճ» ամսագիրին մէջ՝ 1901 թուականին. յետագային այդ քերթուածը թարգմանուած է ռուսերէն եւ պարսկերէն լեզուներու: Նոյն այդ քերթուածին վրայ գրուած է օփերա եւ թատրերգութիւններ եւ նկարահանուած է ժապաւէն[3]:
Վահան Միրաքեանի միւս նշանաւոր գործերէն են․
- «Մանուշի հարսանիքը»,
- «Նոր Գիւղի շեմքին»,
- «Խոզարածի կինը»: