Թիֆլիսի Պետական Բժշկական Համալսարան
Թիֆլիսի պետական բժշկական համալսարան (ԹՊԲՀ) (վրաց.՝ თბილისის სახელმწიფო სამედიცინო უნივერსიტეტი), Վրաստանի Թիֆլիսի քաղաքի բարձրագոյն բժշկական հաստատութիւններէն է։ Ան հիմնադրուած է 1918 թուականին։
1992 թվուականին, Թիֆլիսի պետական բժշկական հիմնարկը վերանուանուած է Թիֆլիսի պետական բժշկական համալսարան։ Այդ ժամանակէն ի վեր, համալսարանը գործած է իբրեւ՝ անկախ ուսումնական հաստատութիւն։
Վարկանիշ եւ Հեղինակութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թիֆլիսի պետական բժշկական համալսարանը կը զբաղեցնէ 6279-րդ հորիզոնականը 4icu.org վարկանշային կայքին մէջ[1] եւ 6427-րդը www.webometrics.info կայքին մէջ[2]։ Համալսարանին մէջ կայ աւելի քան 5000 բակալաւրիատ եւ 203 ասպիրանտներ, որոնց 20 %-ը կու գան արտասահմանեան երկիրներէն։ Թիֆլիսի պետական բժշկական համալսարանի ենթարկուած է եւրոպական տարբեր հիմնարկային ընկերակցութիւններու կողմէն գնահատման։
Գործադիր Խորհուրդ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ռեկտոր - Պրոֆեսոր Զուրաբ Վադաչկորիա
- Ռեկտոր - Պրոֆեսոր Քախաբեր Չալիձէ
- Ռեկտոր - Պրոֆեսոր Ռիմա Բերիաշուիլի
- Կանցլեր - Պրոֆեսոր Զուրաբ Օրջոնիկիձէ
- Խոհուրդի գլխաւոր ղեկավար - Պրոֆեսոր Իրինա Քվաչաձէ
Վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ամենամեծ բժշկական համալսարան Վրաստանի մէջ, Կովկասի եւ Արեւելեան Եւրոպայի;
- Հիմնադրուած է՝ 1918 թուականին։ 97 տարուան հնութիւն։
- Աւելի քան 40,000 բժիշկներ։
- Արեւելեան Եւրոպայի բժշկական ասոցիացիայի հիմնադիր;
- Միջազգային համալսարաններու ասոցիացիայի անդամ, ինչպէս նաեւ՝ Եւրոպական համալսարաններու ասոցիացիայի անդամ։
- Ստորագրող Պոլոնիայի հռչակագրի - Եւրոպական Միութիւն բժշկական ծրագիրներ։
- Վիրաբուժական, բժշկական, ստոմատոլոգիական, դեղագործութեան եւ այլ ոլորտնում աշխատող աշակերտներ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Tbilisi State Medical University - Ranking & Review»։ 4icu.org։ արտագրուած է՝ 14 June 2015
- ↑ «Search»։ webometrics.info։ արտագրուած է՝ 14 June 2015