Վահան Զատիկեան
Վահան Զատիկեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Հոկտեմբեր 1956 |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 8 Հոկտեմբեր 1999 (42 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Մարմնակրթութեան հայկական պետական դպրոց |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Հայաստանի հանրապետական կուսակցութիւն |
Վահան Զատիկեան (22 Հոկտեմբեր 1956, Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 8 Հոկտեմբեր 1999, Երեւան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, ըմբշամարտի մարզիչ։ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր մարզիչ (1995)։ Ղարաբաղեան ազատագրական շարժման մասնակից։ «Մալաթիա» կամաւորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գիւղը: 1970-ին, երբ ան տակաւին 14 տարեկան էր, ընտանիքով տեղափոխուած է Երեւան: 1973-ին աւարտած է Երեւանի թիւ 90 միջնակարգ դպրոցը, ապա` Երեւանի ֆիզկուլտուրայի (մարմնամարզական), ժողովրդական տնտեսութեան հիմնարկները[1]:
Մարզական եւ ռազմական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծառայած է խորհրդային բանակին մէջ: 1989-1991 թուակններուն եղած է «Մալաթիա» երկրապահ կամաւորական ջոկատի հրամանատար: Վահանենց տանը յարգի էին գիրն ու գրականութիւնը:
Վահան ութ տարի մարզուած է «Սպարտակ» ակումբին մէջ: Եղած է ազատ ոճի ըմբշամարտիկ ու մասնակցած է բազմաթիւ մրցումներու՝ արժանանալով պարգեւներու[2]: Ապա դարձած է մարզիչ: Անոր մարզած մարզիկները միացած են «Մալաթիա» ջոկատին եւ անցած՝ Արցախ:
Ան իր ջոկատով հերոսական մարտեր մղած է՝ Մաճկալաշէնի, Կոռնիձորի, Երասխաւանի, Աղտամի, Գետաշէնի, Մարտունաշէնի, Նոյեմբերեանի եւ Իջեւանի համար[3]:
Ռազմական տաղանդին շնորհիւ Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ Ազրպէյճանի խորհրդային ղեկավարներու կանխամտածուած «Օղակ» գործողութենէն գետաշէնցիները մեծ դժուարութեամբ, առանց զոհեր տալու տեղափոխուեցան:
1991-ին Զատիկեան ընտրուած է Շահումեանի գործադիր կոմիտէի նախագահ: Սակայն ան մարտնչած է երկու ճակատով՝ թիկունքէն աջակցած է «Մալաթիա» ջոկատի մարտական գործողութիւններուն՝ հայթայթելով զէնք ու զինամթերք, միւս կողմէն աշխատած է շրջանը դուրս բերել ծանր ճգնաժամէն:
Վահան Զատիկեան մահացած է 1999-ին։ Հերոսին աճիւնը ամփոփուած է Եռաբլուր[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ արտագրուած է՝ 2020-10-14
- ↑ ««Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում կանցկացւի Վահան Զատիկեանի անւան 20-րդ միջազգային յուշամրցաշարը» (hy-AM)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-16-ին։ արտագրուած է՝ 2020-10-14
- ↑ 3,0 3,1 Վահան Զատիկեանի ծննդեան օրն է