Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)
Երկիր | Լիբանան |
---|---|
Կարգավիճակ | Գործօն |
Կառուցման սկիզբ | 1927 |
Ս. Յակոբ Եկեղեցի (Աշրաֆիէ), Պէյրութի Աշրաֆիէ շրջանի մէջ գտնուող եկեղեցի մըն է:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիբանանի Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերապատիւ Տ. Եփրեմ Ծ. Վրդ. Տոհմանի օրով՝ (հետագային Եփրեմ Արք. Տոհմունի) 1927-ին Էշրէֆիէի ներկայ Ս. Յակոբ եկեղեցւոյ հողաշերտին տեղ կառուցուեցաւ թիթեղաշէն - տախտակաշէն Ս. Աստուածածին եկեղեցին:
1932-ին կառուցուեցաւ տախտակաշէն եկեղեցի մը։ 1953-ին Էշրէֆիէ թաղի ազգայիններու եւ թաղականութեան ճիգերով եւ աշխատանքներով, Փերուզ Ապաճեանի նուիրատուութեամբ, թիթեղաշէն եկեղեցին քանդուեցաւ եւ հիմնարկէքը կատարուեցաւ նոր եկեղեցւոյ, ձեռամբ Գերշ. Տ. Խորէն Արք. Բարոյեանի:
Հայ ճարտարապետ Լեւոն Էմմիեանի հսկողութեամբ ու ցուցմունքներով, եկեղեցւոյ շինարարական աշխատանքները տեւեցին երկու տարի: 1955-ին, Թեմի Առաջնորդ Խորէն Եպս․ Բարոյեանի ձեռամբ կատարուեցաւ հանդիսաւոր օծումը Ս․ Յակոբ եկեղեցւոյ:
Հովիւներու ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ս. Աստուածածին եւ ապա Ս. Յակոբ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներ են՝
- Տ. Արսէն Քհնյ. Երեցեան
- Տ. Նշան Քհնյ. Տէր Պետրոսեան
- Տ. Գուրգէն Քհնյ. Աճէմեան
- Տ. Յուսիկ Քհնյ. Այանեան
- Տ. Գէորգ Քհնյ. Տ. Յարութիւնեան
- Տ. Պարգեւ Քհնյ. Պարտագճեան
- Տ. Վարդան Քհնյ. Տ. Առաքելեան
- Տ. Վրթանէս Քհնյ. Թոնդեան
- Տ. Անդրանիկ Քհնյ. Տուզմանեան
- Տ. Մեսրոպ Քհնյ. Քերքէզեան (Այժմու Հոգեւոր հովիւ)։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Նշան Մայր Եկեղեցի (Զոքաք Պլաթ)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)
- Ս. Յարութիւն Եկեղեցի (Ճիւնի, Լիբանան)
- Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ)
- Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)
- Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)