Սուրբ Ստեփանոս Եկեղեցի (Տող)
Սուրբ Ստեփանոս Եկեղեցի | |
---|---|
| |
Հիմնական տեղեկութիւններ | |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Ճարտարապ. ոճ | Հայկական ճարտարապետութiւն |
Հիմնադրուած | 1747 |
Առանձնայատկութիւններ |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, կը գտնուի Հադրութ շրջանի Տող գիւղի հարաւ-արեւմտեան մասը, ընդարձակ գերեզմանոցին մօտակայքը[1]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ մուտքի ճակատամասի արձանագրութեան, եկեղեցին 1747 թուականին վերանորոգած են մելիք Եգան եւ անոր որդի մելիք Եսայի:
Ս․ Ստեփանոս եկեղեցին կառուցուած է աւելի շուտ` միջնադարեան մայր տաճարին տեղը, որ իր հերթին կառուցուած է հեթանոսական տաճարի հիմքերուն վրայ:
Եկեղեցւոյ ներքին սրահը ուղղանկիւն կամարակապ դահլիճ է: Քանդուած եկեղեցիէն մնացած են կոպտատաշ քարերէ կառուցուած պատերը: Արտասովոր ձեւ ունեցող քանդակազարդ սիւնը դահլիճը կը բաժնէ երկու անհաւասար մասերու:
Եկեղեցւոյ տարածքին բազմաթիւ գերեզմանաքարեր կան, որոնք քարի վրայ փորագրման միջնադարեան արուեստի վառ օրինակներէն են: Եկեղեցւոյ պատերուն մէջ Խաչքարերու իւրայատուկ հաւաքածու տեղադրուած է (51 հատ)[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Տող, ԼՂՀ (Հայաստան)»։ www.building.am։ արտագրուած է՝ 2023-04-13
- ↑ «Արցախի գանձերը. Սուրբ Ստեփանոս եկեղեցի»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-11-19։ արտագրուած է՝ 2023-04-13