Սողոմոն Սողոմոնեան (գրականագէտ)
| Սողոմոն Սողոմոնեան | |
|---|---|
| Ծնած է | 3 Սեպտեմբեր 1907[1] |
| Ծննդավայր | Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն[1] |
| Մահացած է | 28 Օգոստոս 1978[1] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1] և Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1] |
| Մասնագիտութիւն | գրականագէտ |
| Աշխատավայր | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[1] |
| Վարած պաշտօններ | երեսփոխան[1] |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Սողոմոն Սողոմոնեան (3 Սեպտեմբեր 1907[1], Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն[1] - 28 Օգոստոս 1978[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), գրականագէտ եւ բանասիրական գիտութիւններու դոկտոր։
Կենսագրական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արցախի Գետաշէն գիւղը։ 1928 թուականին աւարտած է Պաքուի թիւ 22 դպրոցը եւ ընդունուած՝ Երեւանի Պետական պատմագրական համալսարան, ուրկէ անցած է Լենինկրատի Գեղարուեստի, գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետական կաճառի գրականութեան բաժինը:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսուցչութեան պաշտօն վարած է Երեւանի Մանկավարժական կաճառին մէջ, իբրեւ արտասահմանեան գրականութեան ամպիոնի վարիչ եւ աւագ դասախօս: Միաժամանակ դասաւանդած է Երեւանի Պետական համալսարանին, ինչպէս նաեւ Պրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու մանկավարժական կաճառէն ներս:
Սողոմոն 1946-1947 տարիներուն եղած է «Սովետական Գրականութիւն եւ Արուեստ» ամսագիրի խմբագիր, միաժամանակ վարելով Հայաստանի Գրողներու միութեան վարչութեան քարտուղարի պաշտօնը:
«Ռոմանթիքական տրամայի տեսութիւնը» նիւթով պաշտպանած է իր թեզը՝ 1947-ին, ստանալով բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան, իսկ 1966-ին «Ժամանակակից հայ պոեզիան» նիւթի պաշտպանութեամբ ստացած է դոկտորի աստիճան:
Կոչումներ եւ շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1941-1946 թուականներուն մասնակցած է Հայրենական մեծ պատերազմին, որուն համար ստացած է հազարապետի կոչում:
Սողոմոնեան արժանացած է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, ինչպէս նաեւ Աշխատանքային կարմիր դրօշի շքանշաններուն[3]: