Jump to content

Սմբատ Ա․ Նահատակ

Սմբատ Ա․, նաեւ՝ Սմբատ Նահատակ (անյայտ - 914), հայոց թագաւոր 890 թուականէն, Բագրատունիներու թագագորութենէն մաս կը կազմէ։ Յաջորդած է հորը՝ Աշոտ Ա-ին։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սմբատ Ա-ի հոր իշխանութեան օրոք՝ 885 թուականին, նշանակուած էր Իշխանաց իշխան եւ կ'իրականացնէր հարկահաւաքութիւնը։ 890 թուականին Մեծ Հայքի Կուկարկ եւ Ուտիկ նահանգներուն մէջ զսպած է տեղի իշխաններու երկպառակութիւնները։

Հոր մահէն դտք Գէորգ Բ Գառնեցի կաթողիկոսին եւ վրաց գահերէն իշխան Աթրներսեհի ձեռքով Շիրակավանի մէջ օծուած է հայոց թագաւոր։ Դիմակայած է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինուած ուժով տիրելու փորձերուն։ Իր գահակալութիւնը ճանչցած են Արաբական խալիֆայութիւնը (892) եւ Բիւզանդական կայսրութիւնը (893)։ Սմբատ Ա-ը 893 թուականին Բիւզանդիոյ Լեւոն VI Իմաստասեր կայսրի հետ կնքած է առեւտրական շահաւետ համաձայնագիր։

Սմբատ Ա վարած է կեդրոնացուած ուժեղ պետութիւն հաստատելու, հայ իշխաններու անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականութիւն։ Անոր օրով Բագրատունեաց թագաւորութիւնը ընդգրկած է պատմական Մեծ Հայկի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանութիւնը ճանչցած է Սիւնիքի եւ Վասպուրականի գահերէն իշխանները՝ Սիւնիներն ու Արծրունիները, Աղուանքի թագաւոր Համամ Արեւելցին, վրաց գահերէն իշխան Աթրներսեհը։

Աֆշին ամիրայի յարձակումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սմբատ Ա արաբական ամիրաներէն ազատագրած է Դուինը, հնազանդեցնել տուաւ Հայոց թագաւորութեան կազմին մէջ գտնուող միւս արաբական ամիրայութիւնները, անոնց ստիպեց հարկ վճարել եւ զորք տրամադրել։ Անոր օրով բարձր զարգացման հասած են արհեստագործութիւնը, առեւտուրը, գիւղատնտեսութիւնը, քաղաքաշինութիւնը, մշակոյթը։ Արքայանիստը Բագարանէն տեղափոխուած է Շիրակավան։

Սմբատ Ա-ի հաջողութիւններէն անհանգստացած Պաղտատի խալիֆ Ալ-Մութատիտը Հայաստանի դէմ դրդած է Ատրպատականի Սաջեան ամիրա Աֆշինին՝ անոր շնորհելով Հայաստանի մէջ հարկեր հաւաքելու իրաւունք եւ ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թուականին արշաւած է Հայաստանի վրայ, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի մատնած է անոր։

Պետութեան ամրապնդում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

894 թուականին Սմբատ Ա Աֆշինին պարտութեան մատնած է Տողս գիւղի ճակատամարտի մէջ։ Միջագետքի արաբական կուսակալ Ահմատ Շայպանին, երբ գրաւած է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ արքան ստիպուած հաշտութեան պայմանագիր կնքած է դարձեալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտուելով կարճատեւ խաղաղութիւնէն, Սմբատ արքան զբաղուած է իր թագաւորութեան հիւսիսային սահմաններու ամրացմամբ։ Այնուհետեւ Սմբատ Ա ստիպուած եղած է դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նուաճողական քաղաքականութեան։ 901 թուականին Յուսուֆը գրաւած է Դուինը, բայց, երիւղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտէն, հաշտութեան պայմանագիր կնքած է եւ նահանջած։

Յուսուֆ ամիրայի յարձակում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

908 թուականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դէմ հանած է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունիին՝ անոր հռչակելով «թագաւոր հայոց»։ Երկրին ներսը ծագած են աւատատիրական նոր երկպառակութիւններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կրցաւ հակահարուած տալ 909 թուականին Հայաստան ներխուժած Յուսուֆի եւ անոր դաշնակցած Գագիկ Արծրունիի զորքերուն։

910 թուականին Ձկնավաճառի ճակատամարտին մէջ պարտութիւն կրելով, Սմբատ Ա ամրացած է Կապոյտ բերդին մէջ, ապա երկիրը աւերածութիւններէն փրկելու համար, հանձնուած է Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգութեան պահպանման իր երդումը, անոր շղթայակապ տեղափոխած է Դուին, խոշտանգած է՝ պահանջելով հանձնուելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններուն։ Սմբատ Ա մերժած է բռնակալի պահանջը, անոր գլխատած են, մարմինը խաչ հանած են Դուինի հրապարակը։ Սմբատ Ա-ի գահը ժառանգած է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։

Կաղապար:Տոհմածառ/ավարտ

  • Սրբազան Հայկազունք, Վենետիկ՝ Ս․ Ղազար, 1902, էջ 61-66։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի

(855-885)

(885-890)
 
Կատրանիդե Ա

(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ

(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դաւիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆյա
 
Գրիգոր Արծրունի

(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սյունի

(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ

(898-904)
 
Գագիկ

(904-908) / (908-943)
 
Գուրգեն

(904-925)
 
 
 
 
Գրիգոր

(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
{{{՝}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ

(914-928)
 
Սահականույշ Սեւադա
 
Աբաս Ա

(928-953)
 
Գագիկ

(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ