Աղձնիք
Նահանգ | |
---|---|
Աղձնիք | |
Երկիր |
Թուրքիա Մեծ Հայք |
Աղձնիքը, ըստ Մովսէս Խորենացիի (ըստ այլ ուսումնասիրողներու՝ Անանիա Շիրակացիի) «Աշխարհացոյցի», կը հանդիսանար Մեծ Հայքի երրորդ նահանգը[1]։ Ասորաբաբելական արձանագրութիւններուն մէջ կը յիշատակուի Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրութիւններուն մէջ՝ Ալզինի ձեւով։
Ի տարբերութիւն նախորդող երկու նահանգներուն (Բարձր Հայքի ու Ծոփքի) Աղձնիքի տարածքը քանիցս ենթարկուած է տարածքային վերափոխումներու։ Անիկա հիւսիսէն սահմանակից է Ծոփքին եւ Տուրուբերանին, արեւելքէն՝ Մոկքին եւ Կորճայքին, իսկ հարաւէն՝ հիւսիսային Միջագետքին մէջ գտնուող՝ Հայոց Միջագետքին[2]։ Նահանգը կը գտնուէր Տիգրիսի աւազանին մէջ, որ կը կազմէր անոր հարաւային եզրագիծը։ Աղձնիքի հիւսիսարեւելեան հատուածը Հայկական Տավրոսի լեռնաբազուկներուն վրայ էր եւ ցրտաշունչ ձմեռներ կ'ունենար։ Իսկ հարաւարեւմտեան հատուածը հարթավայրային էր եւ կիսանապատային կլիմայ ունէր։
«Աշխարհացոյց»ին մէջ կը խօսուի Աղձնիքի բնական հարստութիւններուն եւ կենդանական աշխարհին մասին, մասնաւորապէս՝ նավթի, երկաթի, պղինձի պաշարներու մասին, որոնք ըստ այլ աղբիւրներու կը գտնուին գերազանցապէս Արղանայի շրջանը։ Առհասարակ սկսած հնագոյն սկզբնաղբիւրներէն Աղձնիքը եղած է պղնձագործութեան եւ երկաթի բարձր մշակման կարեւոր կեդրոն[3]։
Աղձնիքի մէջ դեռեւս Ք․ ա․ 2-րդ հազարամեակէն կը յիշատակուին վաղ պետական կազմաւորումներ, իսկ յունահռոմէական սկզբնաղբիւրներու համաձայն՝ Անձիտ գաւառի անուան մասին կը խօսին աւելի մեծ վարչական միաւորի մասին։ Ինչպէս նշուած է «Աշխարհացոյց»-ին մէջ, Անձիտը Ծոփքի մեծագոյն գաւառն էր, մինչդեռ Պտղմէոսի ժամանակ «Աշխարհացոյց»-եան Աղձնիքը եւ Մոկքը Անձիտ գաւառի հետ կազմած են մէկ նահանգ՝ Անձիտենէ անունով[4]։
3-րդ դարուն Սասանեաններու վարած քաղաքականութեամբ սկսած է Աղձնիքի քայքայումը։ Իսկ 387 թուականի բաժանումէն յետոյ, Աղձնիքի մէկ մասը անցած է Հռոմին, իսկ գերակշիռ մասը անցած է Սասանեաններուն, որոնք վերացուցած են Աղձնիքի մէջ եղած հայկական բդեշխութիւնը եւ դուրս բերած զայն Արշակունիներու Մեծ Հայքի թագաւորութենէն։ 7-րդ դարուն աշխարհը նուաճուած է արաբներուն կողմէ, որմէ ետք այստեղ հաստատուած են արաբական ցեղեր։ Դարեր շարունակ հայերէն բացի այստեղ բնակող ասորիներու կողքին նկատելի դարձած է մուսուլման բնակչութիւնը եւ ձեւաւորուած են երկու ամիրայութիւններ։ Ասոնց գոյութիւնն ալ յետագային խանգարած է բագրատունիները, իրենց թագաւորութեան մէջ ընդգրկելու նահանգի հարթավայրային շրջանը[3]։
16-րդ դարու սկիզբը Աղձնիքի տարածքը ամբողջութեամբ նուաճուած է Օսմանեան կայսրութեան կողմէ։ Այստեղէն ձեւաւորուած է Տիարպեքիրի նահանգը, իսկ հիւսիս-արեւելեան մէկ փոքր հատուածը նախ ընդգրկուած է Վանի նահանգին մէջ, այնուհետեւ մտցուած է նորաստեղծ Պիթլիսի նահանգին մէջ։ Օսմանեան տիրապետութեան սկիզբէն իսկ, նկատելի դարձած է նահանգին մէջ քրտական տարրի աւելացումը, իսկ հայ բնակչութիւնը վերջնականապէս բնաջնջուած է Հայոց ցեղասպանութեան ժամանակ։
«Աշխարհացոյց»-ին մէջ կը յիշատակուի Աղձնիքի մէջ թիւով տաս գաւառ։ Աղձնիքի գաւառներուն մէջ անհամեմատ աւելի նշանաւոր են Նփրկերտը, Արզնը, Սանասուն(ք)ը եւ Երխեթքը[4]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիքը սեպագիր շրջանին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական լեռնաշխարհի հարաւ-արեւմտեան հատուածը, որ կ'ամփոփուի Հայկական Տաւրոսի եւ Արեւմտեան Տիգրիսի միջեւ, խեթական աղբիւրներուն մէջ կը կոչուի Alse կամ Alsija, ասորեստանեան աղբիւրներուն մէջ՝ Alze, ուրարտականներուն՝ նոյնպէս Alze կամ Alzine, որ թէ՛ անուամբ եւ թէ զբաղեցուցած տարածութեամբ փաստօրէն կը համապատասխանէ յետագայի Մեծ Հայքի Աղձնիք նահանգին[5]։
Աղձնիքը առաջին անգամ կը յիշատակուի խեթական արձանագրութիւններուն մէջ։ Այսպէս, խեթական արքայ Սուպպիլուլիումա 1-ի (Ք․ ա․ 14-րդ դար) աքքատերէն արձանագրութիւններէն մէկուն մէջ անիկա կը յիշատակուի որպէս Ալսէ երկիր, որ կը տարածուի Արածանիի ստորին հոսանքներուն մէջ գտնուող Իսուվա երկրի եւ Արեւմտեան Տիգրիսէն հարաւ գտնուող Միտաննի պետութեան միջեւ։ Ինչ կը վերաբերի Աղձնիքի զուտ խեթական անուան, ապա անիկա արձանագրութիւններուն մէջ կ'երեւայ Ալծիյա ձեւով, ուր վերջին «յա»-ն խեթերէնի պատկանելիութիւն ցոյց տուող ածանցներէն մէկն է։ Աքքատական արձանագրութիւններուն մէջ Աղձնիքի տարածքը (առանց անունը նշելու), որպէս շուպարիական երկիր, կը յիշատակուի Ադադներարի 1-ի ( Ք․ ա․1307-1275 թուականներուն) մօտ, կապուած է Աշուրբալլիտ 1-ի (Ք․ ա․1365-1330 թուականներուն) եւ Ալիշէի տիրակալի միասնական ուժերով Միտաննի պետութեան կործանման հետ, որ տեղի ունեցած է Սուպպիլուլիումա 1-ի ժամանակ[5]։
Աքքատական արձանագրութիւններուն մէջ Աղձնիքը (Ալզէ ձեւով) առաջին անգամ կը յիշատակուի Թուկուլթի-Նինուրթա 1-ի (Ք․ ա․ 1244-1208 թուականներ) արձանագրութիւններուն մէջ, որպէս մէկը շուպարիական այն երկիրներէն, որոնք պարտութիւն կրած են Ասորեստանի արքայէն։ Աղձնիքը Ալզէ ձեւով կը հանդիպինք նաեւ Թիգլաթպալասար 1-ի (Ք․ ա․ 1115-1077թուականներ) արձանագրութիւններուն մէջ, կապուած մուշքերու յառաջխաղացման, Աղձնիքն ու հարեւան երկիրները գրաւելու եւ այնտեղ բնակութիւն հաստատելու հետ, իրադարձութիւն, որ տեղի ունեցած է Ասորեստանի արքայի գահակալութենէն ճիշդ 50 տարի առաջ, այսինքն՝ Ք․ ա․ 1165 թուականին։ Թիգլաթպալասար 1-ը իր արշաւանքներու ու աւարառութիւններու առնչութեամբ յետագային ալ քանի մը անգամ կը յիշատակէ Աղձնիքը (միեւնոյն Ալզէ ձեւով)։ Աղձնիքը Ալզէ ձեւով կը հանդիպինք նաեւ աւելի ուշ շրջանին եւս՝ Ադադներարի 2-ի (Ք․ ա․ 991-891 թուականներ), Սալմանասար 3-ի (Ք․ ա․ 858-824 թուականներ) արձանագրութիւններուն մէջ, Ասորեստանի էպոնիմներու քարակոթողներուն վրայ։ Իսկ Աշուրնածիրապալ 2-ի (Ք․ա․ 883-852 թուականներ) արձանագրութիւններէն մէկուն մէջ, Աղձնիքը կը նշուի ո՛չ թե ընդունուած Ալզէ, այլ Ալշա ձեւով։ Տուեալ տեղանունը, ամենայն հաւանականութեամբ, ծագած է խեթական Ալշե→Ալշա ձեւէն, «լ» եւ «շ» հնչիւններու առնմանութեան հետեւանքով՝ Ալշէ→Ալշա→Աշշա[5]։
Աղձնիքը Ուրարտուի շրջանին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիքը յիշատակվում է նաեւ ուրարտական աղբիւրներում։ Այսպէս, Ուրարտուի հզոր արքաներից մեկը՝ Մենուան (Ք․ ա․ 810-786 թուականներ), Աղձնիքը (միեւնույն Ալզէ ձեւով) յիշատակվումէ կրկնօրինակ երկու արձանագրութիւններուն մէջ, կապված Հայկական լեռնաշխարհի հարաւ-արեւմուտքում իր կատարած նվաճումների հետ։ Սակայն Մենուան մի ուրիշ արձանագրութեան մեջ, որը, հավանաբար, մեզ չհասած նրա տարեգրութեան հատուածներից մեկն է։ Աղձնիքը յիշատակում է Ալզինե ձեւով, այսինքն, ուրարտերենի՝ պատկանելիութիւն ցույց տվող -ինե ածանցով․ Ալզէ+ինե=Ալզինե, որը առհասարակ բնորոշում է ուրարտերենին։ Հենց այս ձեւից էլ հետագայում հայերենի տեղանվանակերտ -ք հոգնակիութեան ցուցիչով եւ ձայնավորի -ի- միջածանցով, ինչպէս նաեւ զ→ձ փոփոխութեամբ, որը հատուկ է ուրարտա-հայկական անցումային շրջանին, եւ լ→ղ հնչյունափոխութեամբ, որը բնորոշ է հին հայերենին, ստացվում է հետագայի Աղձնիք ձեւը․ Ալզէ+ինե→Ալզինե, Ալզինե+ի+ք→Ալզինիք→ Ալձինիք→Ալձընիք→Ալձնիք→Աղձնիք[5]։
Սեպագիր աղբիւրների տվյալմները ցույց են տալիս, որ հնագույն Ալզէ կամ Ալզինե երկրի տարածքը գրեթե նույնութեամբ համընկնում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տարածքի հետ, եւ նրա սահմանները ավելի քան 1200 տարվա ընթացքում (Ք․ա․ 8-րդ- Ք․ հ․ 4-րդ դարեր) մեծ փոփոխութիւն չեն կրել[3]։
Աղձնիքը Տիգրան Մեծի օրօք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիքի դերն ու նշանակութիւնը մեծացավ հատկապէս Տիգրան 2-ի օրոք (Ք․ա․95-55 թուականներ), երբ այստեղ կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Մայրաքաղաքի կառուցումից յետոյ ամբողջ Աղձնիքը հայտարարվեց արքունական սեփականութիւն եւ դարձավ բդեշխութիւն, որպիսին մնաց նաեւ Արշակունիների թագավոութեան շրջանում[3]։
Տիգրանակերտ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին Հայաստանի բարեկարգ այս մայրաքաղաքը կառուցուած է Ք․ա․ 70-ական թուականներուն՝ Տիգրան Մեծի անմիջական նախաձեռնութեամբ։ Նոր կառուցված այդ մայրաքաղաքը Տիգրան 2-ի անունով կոչվում է Տիգրանակերտ։
Հետագայում այս քաղաքը կրել է եւ այլ անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Նփրկերտ, Մուաֆարկին։
Տիգրանակերտը կը գտնուէր Բաթմանա գետի աջակողմեան փոքրիկ վտակներից մեկի՝ Ֆարկին-սուի վրա, նրա գետաբերանից ոչ հեռու, այժմեան Ֆարկին աննշան գյուղի մոտ։ Այս գյուղում մինչեւ օրս էլ պահպանուած են Հայաստանի վաղեմիմայրաքաղաքի ավերակները, նրա խարխլված պարիսպներն ու աշտարակները եւ առանձին խոշոր շինութիւնների հետքերը։
Տիգրանակերտի դիրքը նրա կառուցման ժամանակաշրջանում նպաստավոր էր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ ստրատեգիական տեսակետից։ Նա մոտ էր գտնվում «Արքայական ճանապարհին» եւ հեշտութեամբ կարող էր կապվել ինչպէս Միջագետքի, այնպէս էլ Արեւելքի ու Արեւմուտքի երկրների հետ, մի հանգամանք, որը տնտեսական ու մշակութային բարերար ազդեցութիւն պետք է ունենար Տիգրանակերի զարգացման վրա[3]։ Քաղաքական առումով նրա դիրքը Արտաշատի համեմատութեամբ ուներ այն առավելութիւնը, որ Տիգրան 2-ի օրոք այս քաղաքը կը գտնուէր Հայկական պետութեան գրեթե կեդրոնում։ Տիգրանակերտը կը գտնուէր բարձնադիր տեղում, հիւսիս-արեւելքից, հիւսիսից եւ հիւսիս-արեւմուտքից այն պաշտպանված էր Իլիջայի լեռներով, իսկ հարաւի նկատմամբ ուներ իշխող դիրք[6]։
Տիգրանակերտը երեք կարեւոր ճանապարհների խաչմերուկ էր։ Այդ ճանապարհներէն մէկը Տիգրանակերտը միացնում էր Պարսից «Արքայական» կոչված ճանապարհի հետ, երկրորդը Տիգրանակերտից Արտաշատ գնացող բարեկարգ ճանապարհն էր, իսկ երրորդը դուրս գալով Տիգրանակերտից՝ այժմեան Ներջիկի եւ Շենիկի շրջաններով գնում էր դեպի Արածանիի հովիտը։ Դրանցից վերջինն ուներ առավելապէս ստրատեգիական նշանակութիւն։
Տիգրանակերտը իր զարգացման գագաթնակետին է հասել հենց իր հիմնադիր՝ Տիգրան Մեծի ժամանակ։ Չնայած այն բանին, որ Լուկուլլոսը Ք․ա․ 69 թուական գրավեց եւ մասնակիորեն ավերեց նորակառույց քաղաքը, այնուամենայնիվ, դրանով չընդհատվեց Տիգրանակերտի զարգացումը։ Նրա կառուցումն ու զարգացումը շարունակվեց անգամ Պոմպեոսի արշավանքից յետոյ (Ք․ա․ 65 թուական)։
Տիգրանակերտը եղել է հելլենիստական տիպի քաղաք․ նրա բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը, չհաշված զինվորական ծառայողներին եւ վարչական պաշտոնեաներին, զբաղվել են արհեստագործութեամբ եւ առեւտրով։ Երկրագործութեամբ այստեղ, հավանաբար, շատ քիչ են զբաղվել, այնպէս որ բնակչութեան թիվ համեմատ քաղաքը բռնել է ավելի քան հարիւր հազար մարդու[3]։
Բնակչութիւնը ունեցել է խառը ազգային կազմ։ Այստեղ հայերի հետ միասին ապրում էին նաեւ հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկիացիներ եւ այլք։ Դրանց ճնշող մեծամասնութիւնը պատկանում էր այն գերիների թվին, որոնց Ք․ա․ 80-70-ական թուականներին Կապադովկիայում, Արեւելեան Կիլիկիայում, Սիրիայում, Միջագետքում, Պաղեստինում եւ Փյունիկիայում վարած պատերազմների ընթացքում Տիգրան Մեծը գերել ու տեղափոխել էր Հայաստան եւ բնակեցրել նրա տարբեր մասերում[3]։
Տիգրանակերտում տեղի ունեցած քաղաքական անցքերի մասին բավականաչափ տեղեկութիւններ են տալիս հռոմեական եւ հունական մատենագիրները։
Նրանց նկարագրութիւնների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված էր 50 կանգուն բարձրութիւն ունեցող պարսպով։ Այդ պարիսպը այնքան լայն է եղել, որ նրա մեջ շինել են պահեստներ եւ ձիերի համար ախոռներ։ Քաղաքի ներսում կը գտնուէր միջնաբերդը, իսկ պարիսպներից դուրս Տիգրանը կառուցել էր տվել իր փառահեղ պալատը, որը շրջապատված էր պարտեզներով, զբոսարաններով, որսատեղիներով եւ ձկնաւազաններով։
Քաղաքի զարգացած արհեստներից էին զինագործութիւնը, դարբնութիւնը, բրուտագործութիւնը, պայտարութիւնը, շինարարական արհեստները (քարտաշութիւն, որմնադրութիւն, ծեփագործութիւն եւ այլն)։ Լինելով տարանցիկ առեւտրի հանգրվաններից մեկը, Տիգրանակերտը եւս իր արհեստավորական արտադրանքներով ակտիվ մասնակցութիւն է ունեցել այդ առեւտրին։
Տիգրանակերտը ոչ միայն երկրի մայրաքաղաքը, արհեստագործութեան եւ առեւտրի խոշոր կեդրոն էր, այլեւ անտիկ շրջանի հայկական մշակույթի հայտնի օջախներից մեկը։ Տիգրանակերտում կար մշտական գործող թատրոն, որտեղ, հայերից բացի, հանդես էին գալիս նաեւ զանազան քաղաքներից հրավիրված օտարազգի (գլխավորապէս հույն) դերասաններ։ Տիգրանակերտն ուներ դեռեւս Ք․ա․ 1-ին դարուն կառուցված թատրոնի շքեղ շենք, որի հետքերը նշմարվում են մինչեւ օրս։
Տիգրան Մեծից յետոյ Տիգրանակերտն այլեւս բուռն զարգացում չի ունենում։ Դա նախ եւ առաջ բացատրվում է նրանով, որ Տիգրանից յետոյ Տիգրանակերտն ընդմիշտ դադարուն է մայրաքաղաք լինելուց։ Տիգրանից յետոյ երկրի քաղաքական կեդրոններն էին դառնում բացառապէս այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատեան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի եւ այլն)։ Սակայն Տիգրանակերտի տնտեսական ու մշակութային կեանքի վրա առանձնապէս բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջեւ պարբերաբար մղուող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն հիւսիսային Միջագետքը, այլ նաեւ Հայաստանի հարաւարեւմտեան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապէս Հայաստանը Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ բաժանվելուց յետոյ (387թուական)։ Նա կը գտնուէր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Լինելով սահմանային, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Հետագա դարերում Տիգրանակերտն ավելի է կորցնում իր տնտեսական նշանակութիւնը[3]։
Տիգրանակերտի պատմական ճակատագիրը հար ու նման է Հայաստանի հելլենիստական միւս քաղաքների ճակատագրին։ 2-3-րդ դարերից Հայաստանը վերջնականապէս թեւակոխում է ավատատիրութեան դարաշրջանը, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսութիւնը։ Նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամաշատը, Արկաթիոկերտը եւ մյուսները, իբրեւ արհեստագործութեան, առեւտրի ու հելլենիստական մշակույթի կեդրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակութիւնը եւ վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր ունեցավ եւ Տիգրանակերտը։ Առաջանում են ավատական նոր քաղաքներ (Վաղարշապատ, Դվին եւ այլն), որոնք առաջ են անցնում այդ հին քաղաքներից[3]։
Տիգրանակերտը դարեր շարունակ եղել է վարչաքաղաքական կեդրոն։ Տիգրան Մեծի օրոք նա Մեծ Հայքի մայրաքաղաքն էր, նրանից յետոյ Ք. ա.1-ին դարից մինչեւ 5-րդ դարը հայկական պետութեան հարաւային կողմի սահմանակալ իշխանութեան Աղձնիքի բդեշխութեան կեդրոնը,5-7-րդ դարերում պարսկական պետութեան Արեւմտեան քուստակի մեջ մտնող Աղձնիքի շահարի կեդրոնը։ Նա մեծ վարչատերիտորիալ միավորների կեդրոն էր նաեւ արաբական եւ սելջուկեան տիրապետութիւնների ժամանակներում[3]։
Արաբական տիրապետութեան շրջանին (7-9-րդ դարեր) Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետեւ նա մի մեծ մարզի վարչական կեդրոն էր։ Սակայն գտնվելով Բյուզանդական կայսրութեան եւ արաբական խալիֆայութեան սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր եւ պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետութիւնների միջեւ մղվող երկարամյա պատերազմների հետեւանքով։ 12-րդ դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակութիւնը, այն վերածվեց անշուք մի բնակավայրի[3]։
Վաղեմի Տիգրանակերտի ավերակներում մշտական պեղումներ չեն կատարվել։ Նրա պատմութիւնը դեռեւս անբավարար է ուսումնասիրված։
Աղձնիքը օտարազգիների ձեռքում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆեոդալական հարաբերութիւնների ձեւավորման շնորհիվ Աղձնիքի բդեշխներն[7] աստիճանաբար դանում են խոշոր հայրենատեր կալվածատերեր։ 4-րդ դարի ընթացքում նրանք, մի քանի անգամ ապստամբութիւն բարձրացնելով, փորձում են անջատվել կեդրոնական իշխանութենէն։ Սակայն այդ բոլոր փորձերը, մինչեւ Պապ թագաւորի գահակալութեան շրջանը (368-374թուականներ), ապարդյուն են անցնում[7]։
Հայաստանի առաջին բաժանմամբ Աղձնիքը, Արեւելեան Հայաստանի մյուս մասերի հետ, մտավ պարսկական բաժնի մեջ եւ իբրեւ «շահր» միացվեց սասանեան Պարսկաստանի Արեւմտեան քուստակին։ 591 թուական բաժանմամբ Աղձնիքը միացավ Բյուզանդական կայսրութեանը եւ նրա կազմում մնաց մինչեւ արաբական արշավանքները։ Արաբները 7-րդ դարուն այն գրավեցին եւ միացրեցին իրենց աշխարհակալ պետութեանը։ Արաբական խալիֆայութեան՝ առանձին էմիրութիւնների մասնատվելու շրջանում՝ 8-րդ դարի վերջերից, Աղձնիքի արաբական կառավարիչները, Աղձնիքին միացնելով շրջակա մի շարք շրջաններ, այն դարձնում են խալիֆայութենէն կիսանկախ վիճակ ունեցող իշխանութիւն՝ էմիրայութիւն։ Աղձնիքի էմիրայութիւնը 9-րդ դարուն, մասամբ նաեւ 10-րդ դարի սկզբին, վտանգ էր սպառնում Հայաստանի հարաւային շրջաններին, հատկապէս Տարոնի Բագրատունիների իշխանութեանը[3]։
Սելջուկեան տիրապետութեան ժամանակաշրջանում Աղձնիքը մտնում է էյուբեանների պետութեան մեջ, որը կազմավորվել էր սելջուկների աշխարհակալ պետութեան քայքայման շրջանում (12-րդ դարի սկզբներին)։ Այդ պետութիւնը, Աղձնիքից բացի, գրավում էր նաեւ ամբողջ հիւսիսային Միջագետքը։
Աշխարհագրութիւն եւ երկրաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիք, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Աղձնիքի դիրքը որոշված է բավական ճշտութեամբ։ Նա տարածվում էր Չորրորդ Հայքի, Տուրուբերանի, Մոկքի, Միջագետքի միջեւ՝ Արեւմտեան Տիգրիսի միջին եւ ստորին հոսանքների ավազանում։
Սահմաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նրա սահմանները կազմում էին հիւսիսում Հայկական Տավրոս լեռները, արեւելքում՝ Բաղեշ եւ Արեւելեան Տիգրիս գետերի ջրաբաժան լեռնաշղթաները, հարաւում՝ Մասիուս լեռները (Տիգրիսից հարաւ), իսկ արեւմուտքում՝ Բաթմանա եւ Զիբենե գետերի ջրաբաժան բարձրութիւնները[4]։
Կլիման եւ բնական պայմաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիքը ռելիեֆով եւ աշխարհագրական մյուս պայմաններով բաժանվում է իրարից խիստ կերպով տարբերվող երկու մասի՝ հիւսիսային եւ հարաւային։ հիւսիսային շրջանները ընկած են Հայկական Տավրոսի[8] վրա եւ ունեն խիստ լեռնային ռելիեֆ ու կլիմայական դաժան պայմաններ։ Այստեղ ձմեռտ տեւում է ավելի քան յոթ ամիս։ Բոլոր ճանապարհները, առանց բացառութեան, փակվում են, լինում են դաժան բքեր[3]։
Դրան հակառակ, երկրի հարաւային մասն ունի հարթավայրային ռելիեֆ եւ տաք կլիմա։ Սակայն այստեղ էլ տեղումների աննշան լինելը պահանջում է արհեստական ոռոգում, մի բան, որն զգացել են դեռեւս մեր նախնիները եւ կառուցել են ոռոգման առուներ ու ջրամբարներ։ Արհեստական ոռոգման շնորհիվ այստեղ կարելի է մշակել մերձարեւադարձային շատ կուլտուրաներ։
Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ եւ Աղձն (Արձն, Արզն) գաւառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր եւ Սանասունք (Սասուն) գաւառները։
Աղձնիքը հարուստ է գետերով եւ աղբիւրներով։ Հայկական տավրոսի հարաւհայաց լանջերից սկսվող եւ Արեւմտեան Տիգրիսի մեջ թափվող այդ գետերի թիվը հասնում է մի քանի տասնյակի։
Աղձնիքը հնուց ի վեր հայտնի է եղել որպէս հարուստ երկիր։ Այստեղ յիշատակվում է նավթի (Արեւմտեան Տիգրիսից հարաւ ընկած շրջաններում), երկաթի եւ կապարի հանքավայրեր։ Երկաթի ու կապարի գլխավոր հանքավայրը կը գտնուէր Վանա լճի հարաւային ափին՝ Կապուտկող լեռան մոտ եւ կոչվում էր «Երկաթահատ» կամ «Կապարահատ»։ Այս հանքավայրերի շրջանում Աղձնիքը սահմանակցվում է Վասպուրականի Ռշտունիք գաւառին[3]։
Աղձնիքի բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղձնիքի բնակչութիւնը, Չորրորդ Հայքի բնակչութեան նման, բազմալեզու էր։ Հնում, հայերից բացի, այստեղ բնակվում էին նաեւ ասորիներ, հույներ, հրեաներ, մասամբ նաեւ պարսիկներ եւ այլ ժողովուրդներ։ 7-8-րդ դարերից Աղձնիք են մուտք գործում արաբներ եւ քրդեր, իսկ 11-րդ դարից՝ սելջուկ-թուրքեր։ Չնայած դրան, բնակչութեան մեծ մասը շարունակում էին մնալ բնիկները՝ հայերը։ Պետք է նշել, որ դեռեւս արաբական տիրապետութեան շրջանում Աղձնիքի աշխարհագրական անունները մեծ մասամբ օտարացվում են։ Արաբները կամայական կերպով հայկական անուները հանում էին գործածութենէն կամ հիմնովին աղավաղում[3]։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Անանիա Շրակացու «Աշխարհացոյց»–ի Աղձնիք նահանգն ունի 10-ը գաւառ․
«Աղձնիս առ Տիգրիս գետոյ կայ. եւ գաւառս ունի տասն. զԱրզն, զՆփրկերտ, զՔեղ, զԿեղթիկ, զՏատիկ, Սաղու, Վանաց ձոր, զԽերհեթս, զԳզեղ, զՍալնոյ ձոր, զՍանասուն։ Ունի նաւթ եւ երկաթ, առաւել եւ գղթոր, եւ հաւ՝ զդեղհուկ[3]»։ |
- Անգեղտուն (Քեղ) - կեդրոնը՝ Անգղ
- Նփրկերտ (Նփրետ) - կեդրոնը՝ Տիգրանակերտ
- Աղձն[9] (կոչվում էր նաեւ Արզն կամ Աղձն) - կեդրոնը՝ Արզան
- Կեթիկ- կեդրոնը՝
- Տատիկ- կեդրոնը՝
- Ազնվաց ձոր (Ազնուաց ձոր) - կեդրոնը՝
- Երխեթք (կոչվում էր նաեւ Խերխեթք կամ Սերխեթք) - կեդրոնը՝ Սղերթ
- Գզեղխ - կեդրոնը՝ Գզեղխ
- Սալնո ձոր (Սալաձոր) - կեդրոնը՝ Սալնո ձոր
- Սանասունք (Սանասուն կամ Սասուն) - կեդրոնը՝ Սանասուն
Գաւառներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ «Աշխարհացոյց»-ի, Աղձնիքը բաղկացած էր 10 գաւառից։ Դրանք են՝ Նփրկերտ, Արզն կամ Արձն, Քեղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Սերխեթք, Գզեղխ, Սալանձոր եւ Սասուն կամ Սանասուն։ Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հիւսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, եւ հարաւային, որի կլիման տաք է, մակերեւույթը՝ հարթավայրային[4]։ Աղձնիքի գաւառների մեջ անհամեմատ ավելի նշանավոր են Նփրկերտը, Արզնը, Սանասուն(ք)ը եւ Երխեթքը[3]։
Նփրկերտ գաւառը տարածված էր Քաղրիդ (Բաթման) գետի միջին եւ ստորին հոսանքի վրա ընկած որոշ շրջաններում։ հարաւում, հավանաբար, իր մեջ ընդգրկել է Տիգրիսից հարաւ ընկած որոշ շրջաններ։ Ենթադրվում է, թե Նփրկերտը հնագույն շրջանում՝ մինչեւ Տիգրան 2-րդ Մեծի գահակալութիւնը, մտել է Ծոփքի մեջ։ Տիգրան 2-ը Ք․ ա․ 94 թուականին Մեծ Հայքին միացնելով Ծոփքի թագաւորութիւնը, դրա հետ միասին վերջինիս անջատել եւ անմիջականորեն Մեծ Հայքին է միացրել որոշ շրջաններ, որոնց թվում եւ Նփրկերտը[3]։
Նփրկերտը տաք եւ չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գաւառ է։ Որոշ չափով լեռնային ռելիեֆ ունի նրա հիւսիսային մի փոքր մասը միայն, որտեղ ձգվում է Իլիջայի ոչ բարձր լեռնաշղթան[3]։
Նփրկերտի պատմական վայրերից են՝ Տիգրանակերտը[6], Թուխը եւ Կլեսուրը։
Թուխ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]յիշատակվում է իբրեւ ճակատամարտի վայր։ Այդ ճակատամարտը տեղի է ունեցել 896 թուականին հայկական զորքի եւ հիւսիսային Միջագետքի ու Աղձնիքի արաբական Ահմադ էմիրի բանակի միջեւ։
Թուխը այն գետի անունն է, որի ափին տեղի ունեցավ այդ ճակատամարտը։ Այժմեան աշխարհագրութեանն անծանօթ է Թուխ անունը։ Հավանաբար նա Բիթլիս գետի աջակողմեան փոքրիկ վտակներից մեկի անունն էր։
Կլեսուր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռնանցք է՝ Զիբենե գետի ակունքների շրջանում։ Կլեսուրը կը գտնուէր Հայաստանի առաջին բաժանման սահմանի վրա՝ հռոմեկան մասում։ Ուներ ստրատեգիական մեծ նշանակութիւն։ Սահմանի այս հատուածում պարսկական մասից դեպ հռոմեական մասը տանող միակ ճանապարհը անցնում էր Կլեսուրով։ Այս պատճառով էլ հռոմեացիների կողմից ամրացվելով, Կլեսուրը վեր էր ածվել բերդի[3]։
Արզն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արզն գաւառն ընկած էր Նփրկերտից հարաւ–արեւելք։ Ամբողջապէս հարթավայրային է, հռչակված էր իր արգավանդ հողերով։ Արզն գաւառը երկար ժամանակ (հատկապէս 4-րդ դարուն) դարձել էր կռվախնձոր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ եւ պատերազմների ժամանակ բազմիցս ձեռքից ձեռք է անցել[3]։
Արզնը հայտնի էր նույնանուն Արզն ոչ մեծ քաղաքով, որը այժմ էլ գոյութիւն ունի եւ կոչվում է Հազրու։
Երխեթքն անվանվել է նաեւ Սերխեթք կամ Խերխեթք։ Այն ընկած էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Արզն գաւառից անմիջապէս արեւելք։ Իր տարածութեամբ Երխեթքը Նփրկերտից եւ Արզնից անհամեմատ փոքր էր։ Վերջիններից նման նա եւս կը գտնուէր Աղձնիքի դաշտային մասում։ Պատմագիրների եւ աշխարհագիրների ողմից հազվադեպ է յիշատակված։ Այս գաւառում էր գտնվում Սղերթ կամ Սերխեթ փոքրիկ քաղաքը, որը միաժամանակ ճանապարհային կաեան էր։ Սղերթն այժմ էլ գոյութիւն ունի որպէս բնակավայր եւ գտնվում է Արեւելեան ու Արեւմտեան Տիգրիսի միախառնման տեղից ոչ շատ հեռու, Բիթլիս գետի ստերին հոսանքի շրջանում[3]։
Այս գաւառի մասին եղած յիշատակութիւնները սկսում են 6-րդ դարից։ Սկզբնական շրջանում յիշատակվում է Սանասուն անվամբ, իսկ հետագայում՝ Սասուն[4]։
Ըստ ավանդութեան գաւառն իր անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի որդու՝ Սանասարի անունից, որը, ավանդութեան համաձայն, իր եղբոր հետ փախչելով այստեղ, կառուցել է բերդ եւ ամեն կողմից այստեղ է հավաքել բազմաթիվ բնակիչներ։
Ըստ հայկական Էպոսի՝ «Սասնա ծռեր»–ի առաջին «Սանասար եւ Բաղդասար» ճյուղի Սասունը կառուցել են Ծովինարի որդիները Սանասարն ու Բաղդասարը։
Բաղդադից հեռանալով, Գագիկ արքայի թոռների հետագա մանկութիւնն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց յետոյ վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատուածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Նրանք ուղեւորվում են այն ավազանի մոտ, որտեղից կեանք են ստացել։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպէս է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորութենէն՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը եւ վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը եւ այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով հաստատում են այստեղ։ Այսպիսով, առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմութիւնը։ Շինարարական աշխատանքների ավարտից յետոյ եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ եւ վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետեւյալ կերպ․
Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք. Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։ Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ. Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։ Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե. Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն, Մեր տան անուն՝ Սասնա տուն։- Ծերունին Սասուն քաղաքի մասին[10]
|
Սասունը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ մեր պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվնում են ոչ թե սասունցիներ, այլեւ՝ «բնակիչք Տարոս լերին»։ Սասունի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։
Արեւելքում Սասունին սահմանակից էր Խութը (Խոյթ), որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Միջին դարերում Խութն ու Սասունը տարածքային միեւնույն հասկացութիւնն էին[3]։
Սասունը լեռնային գաւառ է, կլիմայական պայմանները խիստ են։ Ձմեռը տեւում է ավելի քան յոթ ամիս, տարվա այդ եղանակին տեղում է առատ ձյուն, եւ երկիրը ծածկվում է ձեան հաստ շերտով։ Լինում են սաստիկ բքեր, որոնց պատճառով նույնիսկ շատ մոտիկ գտնվող բնակավայրերի միջեւ միանգամայն ընդհատվում էր հաղորդակցութիւնը։ Մշակելի հողերը քիչ են, շատ են ապառաժները։ Այստեղ կարելի է հանդիպել մերձարեւադարձայինից մինչեւ լեռնային ցուրտ կլիմյական գոտիների[4]։
Բնակչութեան հիմնական զբաղմունքն եղել է որսորդութիւնը, երկրագործութիւնը եւ անասնապահութիւնը։ Հացահատիներից այստեղ առավելապէս մշակվել են գարի, տարեկան եւ կորեկ։
Սասունի բնակչութիւնը դարեր շարունակ զինված պայքար է մղել ոչ միայն իրենց գաւառի, ալյեւ, Հայաստանի մյուս մասերի բնակիչների հետ միասին՝ ամբողջ երկրի անկախութեան համար։
Սասունցիները հայրենիքի անկախութեան համար մղվող պայքարի հոյակապ օրինակ ցույց տվեցին 850-855 թուականներին ժողովրդական ապստամբութեան ժամանակ, որն ուղղված էր Արաբական խալիֆայութեան դեմ։
Այս ապստամբութիւնը իր վառ արտացոլումն է գտել «Սասունցի Դավիթ» ժողովրդական հերոսական էպոսում, որի հիմնական սյուժեն հայ ժողովրդի մղած պայքարն է արաբական տիրապետութեան դեմ։
9-10–րդ դարերում, հավանաբար, Սասունը ենթարկվում էր Տարոնի Բագրատունիների իշխանութեանը, սակայն ուներ եւ իր տեղական իշխանները, որոնք, ինչպէս ենթադրվում է, Մամիկոնեանների հետնորդներն էին։
10-11–րդ դարերին վերաբերող յիշատակութոյւնները ցույց են տվել, որ Սասունն այդ ժամանակ եղել է մի հզոր իշխանութիւն։ Մատթեոս Ուռհայեցու մի վկայութեան մեջ ասված է, որ 10-րդ դարուն Թոռնիկ զորավարը Սասունից բյուզանդացիների դեմ դուրս է եկել 50․000 հետեւակ զինվոր եւ 6․000 հեծյալ[3]։
Սելջուկեան տիրապետութեան շրջանում Սասունի իշխնութիւնը պահպանեց իր ինքնուրույնութիւնը։
Աղձնիքի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վ․ Բելք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Շատ քիչ ծառայություն ունին աշխարհագիրք և պատմության քննիչք Աղձնաց վերա։ Ամեն բանե առաջ մեր գործը պիտի ըլլա՝ քննել, թե արդյոք այդ նահանգի անվան մեջ երկրի նախահայ անուն մը ծածկված է, թե ոչ[11]»։ |
«Աղձնիք միշտ նահանգի անուն է, որովհետև Աղձնիք անունը, որ հոգնակի միայն գործածված կա, երկիր կցուցանե և Աղձնի եզակի չունի, ուստի գեթ պատմական ժամանակներուն մեջ կերևա, թե ժողովրդի մը անուն համարված չէ և կրնանք բնիկ երկրանուն համարիլ[12]»։ |
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աղձնիք»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հայոց Միջագետք»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Հակոբյան Թադևոս (1984)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: Երևանի պետական համալսարան Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; name ":0" defined multiple times with different content - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հարութունյան Բաբկեն (2001)։ Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Երևան: ԵՊՀ հրատարակչություն։ էջ 402
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Նահապետյան Ռաֆիկ (1984)։ Աղձնիքը սեպագրի շրջանում։ Լրաբեր հասարակական գիտությունների
- ↑ 6,0 6,1 «Պատմական Հայաստանի քաղաքները»։ www.armenianhouse.org։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ 7,0 7,1 «Պատմական բառարան. Բդեշխ»։ mar-amirchanyan.livejournal.com։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հայկական Տավրոս լեռներ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աղձն»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022 թ․ մարտի 12
- ↑ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական էպոս։ Երևան: Հայկ. ԽՍՀ Պետական հրատ.։ 1939
- ↑ Բելք Վ․ (1904)։ Աղձնիք։ Հանդես ամսօրյա
- ↑ Հյուբշման Հայնրիխ (1907)։ Հին Հայոց տեղվո անունները։ Վիեննա
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ինճիճեան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822
- Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վիեննա, 1907
- Երեմեան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երեւան, 1963
- Հակոբեան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, Երեւան, 1968
- Մանանդեան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, հ․ Ա, Երեւան, 1943
- Ուռհայեցի Մ․, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898
- Բ ե լ ք Վ․, Աղձնիք, «Հանդես ամսօրյա», 1904
- Հ. Կ ա ր ա գ յ ո ղ յ ա ն, Ուրարտական աղբիւրները Հայկական լեռնաշխարհի եւ հարեւան պետութիւնների մասին «Հա յ ժողովրդի պատմութեան քրիստոմատիա», Երեւան, 1981
- Հարութունեան Բ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի, մաս Ա, ԵՊՀ հրատ, Երեւան
Արտաքին հղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատմական Հայաստանի քաղաքներ
- Պատմական բառարան Բդեշխ
- Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան
- Ինճիճեան Ղուկաս, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս առաջին, Ասիա, հտ. Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1806։
- Ինճիճեան Ղուկաս, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վենետիկ-Սբ. Ղազար, 1822։