Սըրսոք Թանգարան
Սըրսոք Թանգարան | |
---|---|
Տեսակ | Պատկերասրահ |
Երկիր | Լիբանան |
Տեղագրութիւն | Պէյրութ |
Նստավայր | Պէյրութ, Լիբանան |
Հիմնադրուած է | 1961 |
33°53′35″N 35°30′58″E / 33.892942°N 35.516228°E | |
Կայքէջ | sursock.museum(անգլերէն) |
Սըրսոք թանգարան, ինչպէս նաեւ, պաշտօնապէս կը կոչուի Նիքոլա Իպրահիմի Սըրսոք թանգարան, ժամանակակից արուեստի թանգարան Պէյրութի մէջ (Լիբանան): Կը գտնուի Պէյրութի Աշրաֆիէ շրջանի Ռու Սուրոք փողոցին մէջ։ Այդ փողոցին մէջ կը գտնուին Պէյրութի 18-րդ դարու յայտնի ընտանիքներուն կողմէ կառուցուած շարք մը ամրոցներ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սըրսոք թանգարանին շէնքը լիբանանեան ճարտարապետութեան հիանալի օրինակն է, որ մեծապէս կրած է իտալական, յատկապէս, վենետիկեան եւ օսմանեան ճարտարապետութիւններու ազդեցութիւնը: Պէյրութի ամենայաջող եւ հարուստ ընտանիքներէն մէկուն անդամ Նիքոլա Սըրսոքը 19-րդ դարուն կառուցած է թանգարանին այսօրուան շէնքը որպէս վիլլա: Նիքոլա Սըրսոքը, որ մահացած է 1961 թուականին, վիլլան նուիրած է Պէյրութ քաղաքին[1]: Անոր ցանկութեան համաձայն`վիլլան վերաձեւափոխուած է թանգարանի[2]:
Թանգարանը բացուած է 1961 թուականին, լիբանանեան ժամանակակից գծագրիչներու աշխատանքներու ցուցահանդէսով` Պէյրութի մշակութային կեանքին մէջ նախադէպ ստեղծելով[3]: Ետքը թանգարանին մէջ ցուցադրուած են լիբանանեան, ինչպէս նաեւ օտար գծագրիչներու հարիւրաւոր գործերը: Ժամանակակից արուեստի գործերէն բացի, թանգարանին մէջ կը պահուին ճափոնական փորագրութիւններ եւ իսլամական արուեստի աշխատանքներ[4]:
Թանգարանի ընդլայնում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի տարածքի ընդլայնումը կ'ենթադրուէր չորս նոր ստորգետնեայ յարկերու կառուցում` 12 միլիառ ամերիկեան տոլար ընդհանուր արժողութեամբ[5]: Ֆրանսացի ճարտարապետ Ժան-Միշել Ուիլմոթ եւ լիբանանցի ճարտարապետ Ժաք Ապու Խալէտը մտածած են ընդլայնման նախագիծին մասին[6]: Ընդլայնման այդ նախագիծը թոյլ կու տար մեծցնել թանգարանին տարածքը 2.000-7.000 քմ., ներառեալ նոր ցուցասրահները, գրադարանները, գրախանութը եւ երաժշտական սենեակները:
Թանգարանի հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի հաւաքածոն ունի արուեստի 5.000 նմոյշ, որոնց մէջ կան նկարներ, քանդակներ, ապակիէ աշխատանքներ 18-20-րդ դարերէն մնացած: Հետեւեալ լիբանանցի եւ համաշխարհային արուեստագէտներուն աշխատանքները մնայուն կերպով կը ցուցադրուին թանգարանին մէջ.
- Շաֆիք Ապպուտ
- Մունա Պասիլի Սըհնաուի
- Լոթի Ատայմի
- Անթոն Ասֆար
- Սիմոն Պալթաքսէ-Մարթայեան
- Ժուման Պէյազիթ
- Ռաֆիք Շարաֆ
- Սալունա Ռաուտա Շուքայր
- Ժորժ Սիր
- Փոլ Կիրակոսեան
- Ժորժ Կիւվ
- Ճոն Հատեան
- Զաւէն Հատիցեան
- Մատի Հիւսէյն
- Հալիմ Ժուրտաք
- Էլի Քնան
- Վիոլա Քասսապ
- Միշէլ Էլմիր
- Լեւոն Մոմճեան
- Մունիր Նաժմ
- Օմար Օնսի
- Մոհամմատ Ռաուաս
- Արէֆ Ռայէս
- Նատիա Սայքալի
- Մոհամմատ Սաքր
- Սթիլիօ Սքամանիա
- Ժուլիանա Սերաֆիմ
- Հ. Թորոսեան
- Անիթա Թութիքեան
- Սօֆի Եարամեան
- Խալիլ Զղայպ
- Ալան Լիւ Եաուա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Daratalfunun.org
- ↑ Guides.hotelbook.com Archived 2007-09-29 at the Wayback Machine., Events Guide: Sursock Museum (Sursock Museum, Beirut, Lebanon)
- ↑ Galleries Beirut, Sursock museum, Georges Guv Aref Rayess, John Haddian, Levon Moumjian. Madi Hussein
- ↑ «Lebanon-tourism.gov.lb»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-02-27-ին։ արտագրուած է՝ 2017-09-04
- ↑ «Annahar.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-01-ին։ արտագրուած է՝ 2017-09-04
- ↑ «Jadesigns-architects.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-11-26-ին։ արտագրուած է՝ 2017-09-04
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- [1]
- Lebanon.com Archived 2007-02-07 at the Wayback Machine.
- Onefineart.com
|