Սէյլըմ (Մասսաչուսէթս)
Սեյլըմ (Մասսաչուսէթս) | |||||
անգլ.՝ Salem | |||||
| |||||
Երկիր | Մասսասուչէսթս | ||||
---|---|---|---|---|---|
Mayor of Salem, Massachusetts? | Dominick Pangallo?[1] | ||||
Հիմնադրուած է՝ | 1626 թ. | ||||
Առաջին յիշատակում | 1626 | ||||
Տարածութիւն |
46,8 քմ² քմ² ջրայինը 54,7234 տոկոս | ||||
ԲԾՄ | 4 մ մ | ||||
Բնակչութիւն | 44 480 մարդ (1 Ապրիլ 2020)[2] | ||||
Ժամային գօտի | UTC-5 եւ UTC−4? | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 351, 978 | ||||
Փոստային ցուցանիշ | 01970, 01971 | ||||
Պաշտօնական կայքէջ | salem.com | ||||
Սէյլըմ, (Salem /ˈseɪləm/, անգլերէն՝ Salem), քաղաք Մասսաչուսէթս նահանգի Էսսեքս շրջանի մէջ, մինչեւ 1999 թուականը շրջանի վարչական կեդրոններէն մէկը։ Պոսթընի արուարձաններէն է եւ ընդգրկուած է Մեծ Պոսթընի համախմբումին մէջ։
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը՝ 40 407 մարդ (2000 թ․ մարդահամարի տուեալներով), որոնցմէ 85,37%-ը սպիտակամորթներ, 3,15 %-ը աֆրոամերիկացիներ, բնակիչներու մօտ 2%-ն էլ ունեն ասիական ծագում։ Բնակչութեան 24,2 %-ը մինչեւ 18 տարեկան են, 11,5 %-ը՝ տարեցներ։ Քաղաքացիներու 9,7%-ն կ'ապրի աղքատութեան մակարդակէն ալ ցածր կենսակերպով։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սէյլըմը Նոր Անգլիայի ամենահին քաղաքներէն մէկն է, բնակավայրը հիմնադրւեր է 1626 թուակնին Քեյփ Էնն թերակղզիի հարաւ-արեւմուտքի վրայ։ Անուանակոչուած է Երուսաղէմի պատուին։ Երեք տարի անց քաղաքին մէջ հիմնադրուեցաւ Նոր աշխարհի առաջին միաբանական եկեղեցին, ուր որպէս հոգեւոր հովիւ ծառայեց Ռոտ Այլընտ գաղութի հիմնադիր Ռոճըր Ուիլիամսը։
Հին Սէյլըմը յայտնի էր իր Փուրիթանական հայացքներու խստութեամբ։ Փուրիթանական անհանդուրժողականութեան ամենավառ դրսեւորումը դարձան «վհուկներու» դէմ հաշուահարդարները, որը կատարուեր է տեղի բնիկներու կողմէն՝ 1692-1693 թուականներուն։ Այսպիսով, քաղաքի գլխաւոր խնդիրը յայտարարուեցաւ «վհուկներու որսը», որը տեւեց մօտ մէկ ու կէս դար։ Այս ժամանակաշրջանին Սէյլըմցիներու բարքերու մասին կը պատմէ այս քաղաքին մէջ ծնած գրող Նաթանիէլ Հոթորնն իր "Ալ-նամակ" վէպի մէջ (1850)։
18-րդ եւ 19-րդ դարերուն Սէյլըմը Նոր Անգլիայի ծովային առեւտուրի եւ նաւաշինութեան խոշորագոյն կեդրոնն էր: Անգլիայի հետ բարդոյթի ժամանակ այն դարձաւ կապերական գործունէութեան կեդրոն: Քաղաքի բարեկեցութեանը լուրջ հարուած հասցուց Անգլիայի հետ առեւտրային կապերու խզումը եւ նաւահանգիստի չափազանց նեղութիւնը:
1914 թուականին քաղաքին մէջ խոշոր հրդեհ բռնկեցաւ։
Այսօր քաղաքին մէջ կը զարգանայ զբօսաշրջութիւնը (գլխաւորապէս զբօսաշրջիկներուն կը գրաւէ "Սէյլըմեան Վհուկներու" նկատմամբ պատմական գործընթացի շուրջ ստեղծուած առեղծուածային լուսապսակը։ Որպէս ժառանգութիւն, քաղաքին մէջ այժմ կան մօտաւորապէս 15 հազար "վհուկներ"։)։ Սէյլըմի մէջ կը գտնուի Սէյլըմ Սթեյթ քոլէճը՝ նահանգի խոշորագոյն պետական Քոլէճը։
Փոխադրութիւն եւ փոխադրամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճանապարհներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սէյլըմի եւ Պեվերլիի միջեւ կապը կ'իրականացուի Տենվըրս գետի (Danvers River) եւ Պեվերլի նաւահանգստի ողջ տարածքով, երեք կամուրջներով ՝ Քերնվուտով, Էսեքսով եւ Քոլինս Քովայով:
Երկաթուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սէյլըմը նաեւ ունի երկաթուղային կայան։ Երկաթուղային գիծերը միացուած են բեռնափոխադրման գիծերու կիսաւեր լքուած հատուածին, իսկ Մարպլեհետի նախկին գիծը այժմ վերափոխուեր է հեծանիւներու ճանապարհի։
Հանրակառք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասսաչուսէթսի Ծոցի Փոխադրութեան Վարչութեան հանրակառքերու քանի մը երթուղիներ կ'անցնին քաղաքով։
Օդանաւակայան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մօտակայ ընդհանուր օդանաւակայանը Պեվերլիի քաղաքային օդանաւակայանն է, իսկ ազգային եւ միջազգային թռիչքներու համար ամենամօտ առեւտրային օդանաւային ընկերութիւնը կը գտնուի Պոսթընի Լոկանի միջազգային օդանաւակայանի մէջ:
Ծովային Փոխադրութեան, Սէյլըմի լաստանաւը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նաթանիէլ Պաուտիչը 92 ֆութ (28 մ) երկարութեամբ արագընթաց Քաթամարան լաստանաւն է, որ Մայիսէն Հոկտեմբեր ինկած ժամանակահատուածին 50 վայրկեանին կ'ուղեւորուի Սէյլըմէն Պոսթըն, իսկ իր առաջին ուղեւորութիւնը կատարեր է 2006 թուականի 22 Հունիս-ին: Սէյլըմի լաստանաւը անուանուեր է Նաթանիէլ Պաուտիչի (Nathaniel Bowditch), պատուին, որ ծնունդով Սէյլըմէն էր եւ գրած է «Ամերիկացի Գործնական Ծովագնաց» գիրքը[3]։ Լաստանաւը ձեռք բերուած է Սէյլըմ քաղաքի դրամաշնորհային գումարներով, որոնք կը ծածկէին 2,1 միլիոն տոլարի գնման գնի 90 տոկոսը[4]:
2011 թուականի ընթացքին կատարուած ծառայութիւններու կրճատումներու պատճառով, ներկայիս քաղաքապետ Քիմ Տրիսքոլն այժմ կը փնտռէ նոր գործարկու կամ արհեստաւոր, որ կը կարողանայ Մայիսէն Հոկտեմբեր ինկած ժամանակահատուածին շաբաթը 7 օր լաստանաւը վարել[5]:
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սէյլըմի մէջ պահպանուեր են գաղութային եւ վաղ դաշնութեան դարաշրջանի մեծ թիւով հին շէնքեր եւ այլ կառոյցներ․
- Վհուկներու տուն (մօտաւորապէս 1670), ուր կատարուեր է «Վհուկներու դատավարութիւնը»;
- Փիքերքինգի տունը (1651), ԱՄՆ-ի ամենահին տունը, որ այժմ կը զբաղեցնէ նոյն Փիքերքինկի ընտանիքը;
- Հոթորնի տուն թանգարանը, այդ այն տունն է ուր ան ծնած ու մեծցած է (կառուցուեր է մօտաւորապէս 1740 թուականին);
- Եօթ Ճակտոցային (pedimental) ֆրոնթոններու մասին տունը (1668)՝ կը փառաւորուի Հոթորնի նոյնանուն վէպի մէջ;
- Փալլատիըն ոճի (Palladian architecture) շինութիւնները, որոնք նախագծուեր են 1780-ական թուականներէն 1810-ական թուականներուն, Սէյլըմ քաղաքի ճարտարապետ Սամուէլ Մաքինթայրի (Samuel McIntire) կողմէ;
- Փայինըր (առաջնորդ) գիւղը (Pioneer Village) ՝ քաղաքի այն scale model մանրակերտն է, ինչպիսին ան եղեր է իր գոյութեան առաջին տասնամեակին;
- Էսսէքսի Փիպատի թանգարանը՝ նախկին Սէյլըմի Փիպատի թանգարանը;
- Սէյլըմի ուռենիներու այգին;
- Ֆիլիփսի գրադարանը Էսսէքսի Փիպատի թանգարանին մէջ։
-
Այն մաքսատունը, ուր ծառայեր է Նաթանիէլ Հոթորնն
-
Յոթ ֆրոնթոններու մասին տունը
-
Եօթ ֆրոնթոններո մասին տունը
-
Ուիլիըմ Պենթլիի տունը (կառուցուեր է մօտաւորապէս 1730 թուականին)
-
Ջոն Վարդի տունը
-
Էսէքսի Փիպատի թանգարանի գլխաւոր մուտքը
-
Համիլթոնի սրահը (1805), հասցէ՝ Չեսթնաթի փողոց - 9
-
Սթիվըն Ֆիլիփսի տունը, հասցէ՝ Չեսթնաթի փողոց - 34
-
Ուռենիներու այգին
-
Ֆիլիփսի գրադարանը
Նշանաւոր մարդիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սէյլըմի մէջ ծնած է նկարչուհի Ֆիտելիա Պիճեսը, Սթիվըն Հենրի Ֆիլիփսը, իրաւաբան, քաղաքական գործիչ, պետական գործիչ, Մասսաչուսէթս նահանգի գլխաւոր դատախազը։
- Նաթանիէլ Հոթորն Nathaniel Hawthorne (1804–1864) - ամերիկացի ականաւոր գրող;
- Էլիաս Հասքեթ Տերպի (1739–1799) - վաճառական, քաղաքի առաջին միլիոնատէր;
- Ճոն Էնտիքոթ (1588–1665) - մարզպետ;
- Ֆրետերիք Լենտըր(1821–1862) - քաղաքացիական պատերազմի զօրավար, վակոնի արահետի եւ երկաթուղիի գծագրաշար, բանաստեղծ;
- Ֆրենք Պենսըն (1862–1951),իմփրեսիոնիսթ նկարիչ[6] եւ մանկավարժ[7][8][9];
- Տենիըլ Ուեպսթըր (1782–1852) - քաղաքական գործիչ եւ խօսնակ;
- Մերի Լու Լորտ երգիչ, երգահան, մեծցեր է Սէյլըմի մէջ;
- Սարահ Փարքըր Ռեմոնտ (1826–1894) - apolitical Apoliticism անտարբեր դրսեւորում քաղաքականութեան հանդէպ ապոլիցիոնիստ;
- Հարիեթ Հեմընուէյ (1858–1960) - Ազգային Հասարակութեան Մասսաչուսէթսի բնութիւնը պաշտպանող (Massachusetts Audubon Society) մասնաճիւղի հիմնադիր;
- Լիտիա Լուիզա Աննա Վերի (1823–1901) - ամերիկացի գրող եւ ծաղկող։
-
Էլիաս Հասքեթ Տերի
-
Ճոն Էնտիքոթ
-
Ֆրետերիք Լենտըր
-
Մերի Լու Լորտ
-
Սարահ Պարքըր Ռեմոնտ
-
Հարիէթ Լորենս Հեմենուէյ
-
Լիտիա Լուիզա Աննա Վերի
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.salemnews.com/news/incredible-opportunity-pangallo-sworn-in-as-salems-new-mayor/article_9a558e8a-fcb5-11ed-a1a2-9740bf1e3f05.html
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ «The Salem Harbor Plan»։ The Salem Partnership։ 2006-06-22։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-03-ին։ արտագրուած է՝ 2012-09-03
- ↑ «Salem ferry operator: 'It's not working out' » Local News » SalemNews.com, Salem, MA»։ Salemnews.com։ 2012-08-30։ արտագրուած է՝ 2012-09-03
- ↑ «The Salem Ferry»։ The Salem Ferry։ արտագրուած է՝ 2012-11-10
- ↑ «Величайшие художники мира XVIII—XXI вв.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-11-28-ին։ արտագրուած է՝ 2020-06-16
- ↑ About John Benson.
- ↑ Bedford (2000), p. 13.
- ↑ Bedford (2000), pp. 16-17.