Jump to content

Սեւադա Գրիգորեան

Սեւադա Գրիգորեան
Ծնած է 13 Սեպտեմբեր 1959(1959-09-13) (65 տարեկան)
Ծննդավայր Քարաշէն, Գորիսի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Կրթութիւն Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Մասնագիտութիւն գեղանկարիչ
Անդամակցութիւն Հա­յաս­տա­նի Նկա­րիչ­նե­րու Միու­թիւն
Կայք sevada.am
Sevada Grigoryan Ուիքիպահեստին մէջ

Սեւադա Գրիգորեան (13 Սեպտեմբեր 1959, Քարաշէն, Սիւնիքի մարզ), հայ նկարիչ։

Սեւադա Գրիգորեանը ծնած է Սիւնիքի մարզի Քարաշէն գիւղին մէջ մանկավարժներու ընտանիքէն ներս։ Աշխատանքի բերումով ծնողները տեղափոխուած են Ջերմուկ, ուր անցած է անոր մանկութեան եւ պատանեկութեան տարիները։ Փոքր տարիքէն սկսած է նկարել։ 1979 թուականին աւարտած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտ]]ի նկարչութեան բաժինը։ Մասնակցած է գեղանկարչութեան դասընթացներու՝ Ռիկայի գեղարուեստի ակադեմիոյ մէջ։ Ուսումն աւարտելէ ետք վերադարձած է Ջերմուկ, ուր ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շուրջ 10 տարի դասաւանդած է Ջերմուկի թիւ 1 հանրակրթական եւ Արուեստի դպրոցներէն ներս։ 1992 թուականէն Հայաստանի նկարիչների միութեան անդամ է, 1995 թուականէն՝ ԵՈՒՆԵՍՔՕ-ի նկարիչներու միջազգային միութեան անդամ։

Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում, Սոլթ Լեյք Սիթիի "Sandy" կրթական կեդրոնում, Կարլովի Վարիի քաղաքապետարանում, Պիտիգորսկի հայ առաքելական եկեղեցում, Ջերմուկի քաղաքապետարանում, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենեակում[1]։

Ստեղծագործական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեւադա Գրիգորեան աչքի է ընկնում իր իւրահատուկ ոճով, որը ներառում է մանրանկարչութեան տարրեր, ժողովրդական թեմաներով ներկայացուած ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ։ Նրա աշխատանքների թեմաները ընդգրկում են հայկական գիւղական կեանքը, ջանասիրաբար աշխատող հոր ու հոգատար մօր կերպարը, միաժամանակ ընտանիքում պատհպանվող ներդաշնակութիւնը։

2005 թուականին կայացած Ճապոնիայի Կոբե քաղաքի ցուցահանդեսում Սեւադա Գրիգորեանի «Տիրամայրը Մանկան Հետ» նկարը 81 երկրների 3000-էն աւելի նկարիչների կողմից ներկայացված շուրջ 8000 նկարներու ընդմիջէն ընտրուած է լաւագոյն 100-ի մէջ։

Սեւադա Գրիգորյանը ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում՝ Հյոգոյի գեղարվեստի պրեֆեկտուրալ թանգարանում[2], Շանհայի «Դաթիան Արթ» պատկերասրահում, Ջիաշան թանգարանում եւ Մոսկուայի նկարիչների կենտրոնական տանը։

2014 թուականի Մարտին Դոնգդոնգ եւ Լուլու ստեղծագործական տան հրաւէրով Սեւադա Գրիգորեանը մեկնած է Չինաստանի Նանջինգ քաղաք՝ գործունեութիւն ծաւալելու։ Յետագաին ծրագիրի շրջանակներուն մէջ մասնակցած է բազմաթիւ ցուցահանդէսներու, Չինաստանի տարբեր քաղաքներու մէջ՝ Շանհայ, Նինգբո, Չանգշա, Ջիաշան եւ այլն։ Ներկայիս, կը շարունակէ ստեղծագործել Նանջինգում[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]