Սարգիս Կարապետեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սարգիս Կարապետի Կարապետեան
Ծնած է 1795
Ծննդավայր Մանիսա, Զմիւռնիոյ նահանգ
Մահացած է 1869
Ազգութիւն հայ
Այլ անուններ Սերժօ (Սեր­գէյ) Կա­րա­պե­տով
Կրթութիւն Զմիւռնիոյ Սուրբ Մես­րո­պեան վար­ժարա­ն
Պի­զայի հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտութիւն բժիշկ

Սարգիս Կարապետի Կարապետեան (նաեւ՝ Սերժօ կամ Սերգէյ Կարապետով, 1795, Մանիսա, Զմիւռնիոյ նահանգ - 1869, Էօտէմիշ, Կիլիկիա), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1795 թ.-ին, Զմիւռնիոյ նահանգի Մանիսա քաղաքին մէջ։ Նախնական կրթութիւնէն ետք աւարտած է Զմիւռնիոյ Սբ. Մեսրոպեան վարժարանը։ 1818-22 թուականներուն ուսանած է Իտալիոյ Բիզայի համալսարանի բժշկական բաժինէն ներս ու ստացած՝ բժիշկի վկայական։

1822 թուականին վերադարձած է Զմիւռնիա եւ զբաղած է բժշկութեամբ։ 1822-23 թուականներուն [[Յունական ազգային-ազատագրական յեղափոխութիւն (1821 - 1829)|Յու­նա­կան ազա­տագ­րա­կան շարժ­ման]] եւ անկախութեան պատերազմներու ժամանակ, Եուսուֆ փաշայի (եղած է անոր ամենավստահելի անձը) բանակի կազմին մէջ, որպէս զինուորական բժիշկ (գլխաւոր բժիշկ) ծառայած է Կրետէ եւ Մորա կղզիներուն մէջ։

1827 թուականին՝ Ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժամանակ, Եուսուֆ փաշայի հետ, որպէս բժիշկ, եղած է Ռումելիիի եւ Վառնաի մէջ։ 1828 թուականի Հոկտեմբերին` Օսմանեան բանակի պարտութենէն ու Վառնայի գրաւումէն ետք, Եուսուֆ փաշայի հետ գերի ինկած ռուսական զօրքին եւ թուրքական զօրապետերուն, սպաներուն ու զինուորներուն հետ միասին, իբրեւ ռազմագերի, գերեվարուած է [[Օտեսա]]։ 1828-33 թուականներուն, Օտեսայի մէջ գերի մնացած է, ուր ալ կոչուած է՝ Սերգէյ Կարապետով։

1833 թ.-ին, վերադարձած է Կ. Պոլիս ու մի քանի ամիս անց մեկնած՝ Զմիւռնիա։ 1833 թուականին, Կ. Պոլսոյ մէջ տեղեկանալով, որ Եուսուֆ փաշայի մասին զազրելի մեղադրանքներ ու դաւեր կը յօրինուին, իր կեանքի գնով, ամէն տեղ դիմած, պատմած, հերքած է անոր հասցէին հիւսուած մեղադրանքները։ Այնուհետեւ վերադարձած է Օտեսա ու բերած Եուսուֆ փաշային, որ վերագտած է իր նախկին հեղինակութիւնը, երախտապարտ ըլլալով յանուն իրեն սեփական կեանքը վտանգած բժիշկին։

1834 թ.-ին, տեղափոխուած ու հաստատուած է Կիլիկիոյ Էօտէմիշ աւանին մէջ։ Մահացած է 1869 թ.-ի Մայիսին, Էօտէմիշի մէջ` 74 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Սթանպուլ, 1950։
  • Չարըք Յ., Հայեր թուրքական պետութեան ծառայութեան մէջ, 1453 - 1953 (թուրքերէն), Սթամպուլ, 1953։
  • Յարման Ա., Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։