Jump to content

Սալոմէ Զուրապիշվիլի

Սալոմէ Զուրապիշվիլի
ֆրանսերէն՝ Salomé Zourabichvili
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Salomé Nino Zourabichvili[1]
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Փարիզ
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[2] և  Վրաստան
Կրօնք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ուսումնավայր Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ, Քոլումպիա Համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց?
Մասնագիտութիւն դիւանագէտ, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Աշխատավայր Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ[3]
Վարած պաշտօններ ambassador of France to Georgia?, Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր, Վրաստանի արտաքին գործերի նախարար?, Նախագահ և Վրաստանի նախագահ?[4][5]
Կուսակցութիւն Վրաստանի ճանապարհ?
Ամուսին Նիկոլոզ Գորջեստանի?
Ծնողներ հայր՝ Լևան Զուրաբիշվիլի?, մայր՝ Զեյնաբ Կեդիա?
Երեխաներ Թեյմուրազ Գորջեստանի? և Քեթևան Գորջեստանի?
Կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ka" does not exist։
Ստորագրութիւն

Սալոմէ Զուրապիշվիլի[6] (վրաց.՝ სალომე ზურაბიშვილი ֆրանսերէն՝ Salomé Zourabichvili, Ֆրանսա, Փարիզ), վրացի պետական եւ քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահ, «Վրաստանի ճամբայ» կուսակցութեան առաջնորդ: Նախկինին Վրաստանի արտաքին գործերու նախարարը եղած է, ինչպես նաեւ Վրաստանին մէջ Ֆրանսայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Ներկայիս երկքաղաքացի է եւ ունի միաժամանակ Վրաստանի եւ Ֆրանսայի Հանրապետութեան անձնագիր:

Սալոմէ Զուրապիշվիլին Վրաստանէն 1921 թուականին արտագաղթեալներու ընտանիքին մէջ 1952 թուականի Մարտ 18-ին Փարիզ ծնած է: Անոր հօրական կողմի պապը՝ Իւանէ Զուրապիշվիլին 1918-1921 թուականներուն անկախ Վրաստանի մենշեւիքեան կառավարութեան անդամ եղած է: Մօրական պապը՝ Նիքո Նիքոլաձէն Փոթի նաւահանգիստի հիմնադիրներէն մեկը եւ վրացական երկաթուղիի շինարարութեան գլխաւոր նախաձեռնողը եղած է:

Նախնական կրթութիւնը տեղի ֆրանսական դպրոցէն ներս ստացած է: 1972 թուականին Սալոմէն Փարիզի քաղաքագիտութեան հաստատութիւնն աւարտած է: 1973 թուականին ուսումը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քոլումպիայի համալսարանը շարունակած է: Փարիզ վերադառնալով՝ 1974 թուականին Սալոմէն Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութիւնն աշխատած է: 1974-1977 թուականներուն ան Իտալիոյ մէջ Ֆրանսայի դեսպանութեան չորրորդ քարտուղարը եղած է: 1977-1980 թուականներուն ՄԱԿ-էն ներս Ֆրանսայի մշտական առաքելութեան քարտուղարը եղած է: 1984 թուականէն մինչեւ 1988-ը Սալոմէն Միացեալ նահանգներուն Ֆրանսայի առաջին քարտուղարի պաշտօնն զբաղեցուցած է: 1989-1992 թուականներուն որպէս Շատի ֆրանսական դեսպանատան երկրորդ քարտուղար ծառայած է:

Արտասահմանեան Պատիւներ[7]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երկիր/Մարմին Պատիւ
Ֆրանսա Ազգային Պատուոյ Լեգէոնի Շքանշանի Ասպետուհի (Chevalière of the National Order of the Legion of Honour) (2003)
Ֆրանսա Ազգային Արժանեաց Շքանշանի Սպայ (Officière of the Ordre national du Mérite)
Իտալիա Իտալիոյ Աստղի Շքանշանի Ասպետուհի (Knight of the Order of the Star of Italy) (1978)
Իտալիա Իտալական Հանրապետութեան Արժանեաց Շքանշանի Մեծ Խաչ Ապարանջանով (Knight Grand Cross with Collar of the Order of Merit of the Italian Republic) (2022)
Երուսաղէմի Յունական Ուղղափառ Պատրիարքարան Սուրբ Գերեզմանի Ուղղափառ Խաչակիրներու Շքանշանի Մեծ Խաչ (Great Cross of the Order of Orthodox Cross-Bearers of the Holy Sepulchre) (2020)
Կիպրոս Մակարիոս III-ի Շքանշանի Մեծ Ապարանջան (Grand Collar of the Order of Makarios III) (2021)
Մոլտովա Հանրապետութեան Շքանշան (Order of the Republic) (2025)
  • Une femme pour deux pays Կին Մը Երկու Երկիրներու Համար»] (Édition Grasset, 2006) ISBN 978-2246695615
  • საქართველოსკენ [«Դէպի Վրաստան»] (Litera, 2005) ISBN 978-9941-21-321-2
  • Les cicatrices des nations [«Ազգերուն Սպիները»] (Édition François Bourin, 2008) ISBN 978-2849410752
  • La tragédie géorgienne [«Վրացական Ողբերգութիւնը»] (Édition Grasset, 2009) ISBN 978-2246753919
  • L’exigence démocratique [«Ժողովրդավարական Պահանջը»] (Édition François Bourin, 2010) ISBN 978-2849412206

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000419116
  2. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1868. — ISSN 0242-6773
  3. https://www.sciences-po.asso.fr/profil/salomenino.zourabichvili72_1
  4. Inauguration of Salome Zourabichvili // Irakli Kobakhidze: Salome Zourabichvili would be a dignified president — 2018.
  5. Inauguration of the succeeding President on 29 December 2024 // Shalva Papuashvili: The President inaugurated today will always serve as a vigilant defender of the national values and interests! — 2024.
  6. Yerakouyn daily Վրաստանի Նոր Նախագահը Սալոմէ Զուրապիշվիլին է
  7. (անգլերեն) Salomé Zourabichvili, 2025-11-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Salom%C3%A9_Zourabichvili&oldid=1321877513, վերցված է 2025-11-30
  8. (անգլերեն) Salomé Zourabichvili, 2025-11-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Salom%C3%A9_Zourabichvili&oldid=1321877513, վերցված է 2025-11-30