Ռուբէն Գրիգորեան (ջութակահար)
Ռուբէն Գրիգորեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 23 Հոկտեմբեր 1915[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 28 Մարտ 1991 (75 տարեկանին) |
Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Ուսումնավայր |
Թեհրանի կոնսերվատորիա?[1] Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց?[1] Փարիզի երաժշտանոց[1] |
Մասնագիտութիւն | ջութակահար, երգահան, խմբավար, երաժշտութեան դասախօս |
Աշխատավայր |
Թեհրանի կոնսերվատորիա?[1] Tehran Symphony Orchestra?[1] Portland Symphony Orchestra? Նոր Անգլիայի կոնսերվատորիա? |
Ռուբէն Գրիգորեան (23 Հոկտեմբեր 1915[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 28 Մարտ 1991, Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ ջութակահար, երաժիշտ ու երաժշտահան։
Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գրիգորեան իր երաժշտական կրթութիւնը ստացած է Թեհրանի երաժշտանոցին մէջ, հետեւելով ջութակի դասընթացքներու, ապա մեկնած Փարիզ՝ շարունակելու իր երաժշտական ուսումը Ֆրանսայի երաժշտանոցէն ներս:
Ուսումը աւարտելէ ետք Գրիգորեան վերադարձած է Թեհրան՝ 1948-1951 թուականներուն Թեհրանի երաժշտանոցին մէջ դասաւանդելու, ուր դարձած է նաեւ տնօրէն:
Ռուբէն Գրիգորեան 1955 թուականէն սկսեալ ղեկավարած է Կոմիտասի անուան «Կոմիտասեան երգչախմբային ընկերութիւն»ը, որ ընթացքին կազմակերպած է բազմաթիւ համերգներ ու ելոյթներ, ներկայացնելով զանազան ժանրերու երաժշտութիւններ:
Գրիգորեան զբաղած է նաեւ երաժշտական յօրինումներով. անոր յայտնի գործերէն են՝
- «Հայկական ռեքիւիեմ»ը,
- «Նայիրի»ն,
- «Տատրագոմի հարսը» եւ այլ յայտնի գոհարներ:
Գրիգորեան ունեցած է երկու հիմնական համերգներ՝ մէկը 1970 թուականին, միւսը 1972 թուականին՝ Երեւան:
Կատարած է նաեւ ժողովրդական եւ միջնադարեան տաղերու մշակումներ. հաւաքած եւ հրապարակած է պարսկական ժողովրդական բազմաթիւ երգեր[2]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — է. 227.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-02-27