Ռոզա Լին

Ռոզա Կոստանդեան
Ռոզա Լին
Ծննդեան անուն հայ.՝ Ռոզա Կոստանդյան
Նաեւ յայտնի է իբրեւ Ռոզա Լին
Ծնած է 20 Մայիս 2000(2000-05-20)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր, Հայաստան[2]
Քաղաքացիութիւն  Հայաստան
Կրօնք քրիստոնեություն
Երկեր/Գլխաւոր գործ Snap
Տեսակ փոփ երաժշտութիւն եւ փոփ֊ֆոլք?
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, երաժշտական պրոդյուսեր
Կայքէջ rosalinnofficial.com(անգլերէն)

Ռոզա Կոստանդեան (20 Մայիս 2000(2000-05-20)[1], Վանաձոր, Հայաստան[2]), ճանաչցուած իբր Ռոզա Լին (անգլRosa Linn), հայ երգչուհի, երգահան, եւ արտադրիչ: Ռոզան ներկայացնում է Հայաստանը 2022 Եւրոտեսիլ Երգի Մրցույթին, Թուրին, Իտալիա, «Snap» երգով:

Մանկութեան տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կոստանդեան ծնած եւ հասակ առած է Վանաձորի մէջ, Հայաստան: Ան սկսած է դաշնակ նուագել վեց տարեկանին:[3] 2013 թուականին ան մասնակցեցաւ Հայաստանի Մանկական Եւրատեսիլ Երգի Մրցոյթի ներքին ընտրութիւններուն «Գիտեմ» երգով:[4]

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2020–ներկայ՝ Սկիզբ եւ Եւրատեսիլ Երգի Մրցույթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լին իր երաժշտական ասպարէզը սկսած է գործակցելով ԱՄՆ հիմնուած Նուագ Քոլէքթիւ երաժշտութեան ընկերութեան հետ, հիմնադրուած Ամերիկահայ երգչուհի եւ երգահան Թամար Գաբրիելեանի կողմէ: 2021 Սեպտեմբերին Լին հրապարակեց իր առաջին երգը, «King», մասնակցութեամբ Ամերիկացի երգչուհի Քիյարայի:[5] Առաջին անգամ ներկայացուց երգը Առաւոօտ Լուսոյ յայտագրէն Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան ալիքին, Նոյեմբեր 2021 թվականին:[6]

2022 Փետրուարին կային տարաձայնութիւններ որոնք յայտարարեցին թէ Լին պիտի ներկայացնէ Հայաստանը 2022 թուականի Եւրատեսիլ Երգի Մրցոյթին, Թուրին, Իտալիա:[7][8] 11 Մարտին, ան պաշտօնապես յայտարարուեցաւ ներկայացուցիչ:[9] Երգը, անունը «Snap», հրապարակուեցաւ 19 Մարտին, իր տեսահոլովակով: Երգը գրած են Լինը, Թամար Գաբրիելյան, Լարզ Փրինսիփաթո, Ճերմի Տուսուլեթ, Էլի Քրիսթլը եվ Քորթնի Հերլը:[10]

Երգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուն Տարի
King (Kiiaraի հետ) 2021
Snap 2022

Ծանոթագրություններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 ESC 2022: Meet Rosa From Armenia! — 2022.
  2. 2,0 2,1 2,2 Eurovision, la finale: l'Armenia con Rosa Linn // Rai News — 2013.
  3. «Rosa Linn»։ Nvak Collective։ արտագրուած է՝ 12 March 2022 
  4. ROZA KOSTANDYAN "Gitem" In Armenian National Selection , JESC 2013։ Armenia in Eurovision։ 2013-09-23։ արտագրուած է՝ 2022-02-14 – via YouTube 
  5. Ju Shirley (13 September 2021)։ «Rosa Linn: Armenia meets America in New Song "King" with Kiiara»։ Flaunt։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 February 2022-ին։ արտագրուած է՝ 12 February 2022 
  6. «Rosa Linn's Tweet»։ Twitter։ արտագրուած է՝ 12 March 2022 
  7. Avagyan Alen (14 February 2022)։ «Հայտնի է "Եվրատեսիլ"-ում Հայաստանի ներկայացուցչի անունը» [The name of the representative of Armenia in Eurovision is known]։ Hraparak (հայերեն)։ արտագրուած է՝ 14 February 2022 
  8. Granger Anthony (2022-02-15)։ «🇦🇲 Armenia: AMPTV Confirms Decision Yet To Be Made On Eurovision 2022 Representative»։ Eurovoix։ արտագրուած է՝ 2022-02-15 
  9. «Rosa Linn will represent Armenia at the Eurovision Song Contest 2022»։ eurovision.am (անգլերեն)։ AMPTV։ 2022-03-11։ արտագրուած է՝ 2022-03-11 
  10. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022»։ Eurovisionworld։ 19 March 2022։ արտագրուած է՝ 19 March 2022 

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]