Ռանիա Ալ-Եասին

Jump to navigation Jump to search
Ռանիա Ալ-Եասին
արաբերէն՝ رانيا العبد الله
Rania of Jordan at Davos.jpg
Ծնած է 31 Օգոստոս 1970(1970-08-31)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Էլ Քուվեյթ, Քուէյթ
Քաղաքացիութիւն Flag of Jordan.svg Յորդանան
Ազգութիւն արաբ
Կրօնք Իսլամութիւն[3]
Ուսումնավայր Կահիրեի ամերիկյան համալսարան
Վաշինգտոնի ամերիկյան համալսարան
Ժնևի համալսարան
Մասնագիտութիւն lobbyist
Աշխատավայր Էփըլ
Վարած պաշտօններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եւ Կոնսորտ թագուհի
Պարգեւներ եւ
մրցանակներ
Գերմանական լրատվամիջոցների պարգև Բեմբի FIFA Presidential Award «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ ալ Հուսեյն իբն Ալի շքանշան Բրունեյի թագավորական ընտանիքի շքանշան Կառլոս III շքանշան Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Դոմ Հենրի մանկան մեծ խաչ Թանկարժեք թագի շքանշան Նիդերլանդական արյուծի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ
Ամուսին Աբդալլահ II
Երեխաներ Հուսեյն իբն Աբդուլլահ, Սալմա բինթ Աբդուլահ, Հաշիմ իբն Աբդուլլահ եւ Իման բինթ Ադուլլահ
Կայքէջ queenrania.jo
Ստորագրութիւն
Queen Rania of Jordan signature.png

Ռանիա Ալ–Եասին արաբերէն՝ رانيا العبد الله, ծն.՝ 31 Օգոստոս 1970(1970-08-31)[1][2], Էլ Քուվեյթ, ի ծնէ տրուած անուն՝ Ռանիա Ֆայսալ Ալ-Եասին, արաբերէն՝ رانيا فيصل الياسين‎, ծնած՝ 31 Օգոստոս 1970, Քուէյթ), Յորդանանի թագուհի, Յորդանանի Հաշիմեան թագաւորութեան թագաւոր Ապտալլահ Երկրորդ Իպն Ալ-Հուսէյն Ալ-Հաշիմիի կինը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռանիա Ալ–Եասինը ծնած է 31 Օգոստոս 1970–ին Քուէյթի մայրաքաղաք Քուէյթի մէջ, պաղեստինցի ընտանիքի մէջ, որ կը պատկանէր միջին դասակարգի[4]։ Ռանիան մանկաբոյժի դուստր է։ Ան դպրոցը եւ համալսարանը աւարտած է բարձր յառաջադիմութեամբ։ Կրթութիւնը շարունակած է արտասահմանեան ուսումնական հաստատութիւններու մէջ. սորված է Քուէյթի New English School դպրոցին մէջ, ապա Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ (American University in Cairo) ուսումնասիրած է առեւտրական կառավարում։

Ռանիա Ալ–Եասին, 2005 թ

1990-ականներու սկիզբը Ռանիային ընտանիքը ստիպուած կ'ըլլայ Քուէյթէն փախչիլ՝ Յորդանան, որովհետեւ Քուէյթի՝ իրաքեան գրաւումի ազատագրելէ ետք պաղեստինցիներուն կը մեղադրէին նուաճողներու հետ համագործակցելու մէջ։

Ատկէ ետք, երբ Apple ընկերութեան յորդանանեան ներկայացուցչարանի մէջ Ռանիային կը մերժէն ղեկավար պաշտոն տալ (այդ ժամանակ ան 22 տարեկան էր), ան բարկացած կը հեռանայ եւ աշխատանքի կ'անցնի Ամմանի Citibank-ին մէջ, որ կը պատկանէր Ապտուլլա արքային քրոջ եւ փեսային։ Այդ դրամատան գրասենեակին մէջ 1993 թուականի գարնան առաջին անգամ կը հանդիպին աղջկան եւ արքայազնի հայացքները[5]։ 10 Յունիս 1993-ին կատարուեցաւ զոյգի հարսանեկան արարողութիւնը։ Ռանիան թագուհիի տիտղոս ստացաւ Հուսէյն թագաւորի մահուան եռամսեայ պաշտոնական սուգէն ետք[6]։

Ռանիա Ալ–Եասինը ճանչցուած է որպէս աշխարհի ամենագեղեցիկ թագուհին[7]։

Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երեխաները՝

  • Արքայազն Հուսէյն, ծնած է՝ 28-06-1994
  • Արքայադուստր Իման, ծնած է 27-09-1996
  • Արքայադուստր Սալմա, ծնած է՝ 26-09-2000
  • Արքայազն Հաշեմ, ծնած է՝ 30-01-2005

Հասարակական եւ պետական գործունեութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1995 թուականին իր կողմէն հիմնադրուած Յորդանանի ֆոնտ՝ ոչ պետական կազմակերպութեան գլխաւոր՝ թագուհին կանանց կ'օգնէ մասնակցութիւն ունենալ երկրի տնտեսական կեանքին մէջ եւ ստեղծել նոր ընկերութիւններ։

Ռանիա Ալ-Եասինը Էքստեռնեան համալսարանի (Մեծ Բրիտանիա, 2001) պատուաւոր դոկտոր է. կոչումը ստացած է «ժամանակակից աշխարհի կնոջ դէրի բարձրացման եւ արաբա-եւրոպական հարաբերութիւններու զարգացման մէջ ունեցած ներդրման համար»։ Կը հովանաւորէ մարաթոնեան վազորդներու «Անապատի գաւաթ» ամենամեայ միջազգային մրցոյթը (կ'անցնէ Wadi Rom անապատի մէջ, Յորդանան), ինչպէս նաեւ կենդանիներու պաշտօանութեան ուղղուած շարք մը միջոցառումներ։

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ռանիան կը սիրէ հագնիլ մաքուր ոսկիէ պատրաստուած կոշիկներ (զոյգի կշիռքը մօտ 400 կրամ է), որոնք զարդարուած են ադամանդներով[5]։
  • Ռանիա թագուհին ստացած է երկրին զինուած ուժերու պատուաւոր գնդապետի կոչումը։ Միաժամանակ իր ամուսինը՝ Ապտուլլա արքան, Ռանիային նշանակած է զինուորականներու եւ անոնց ընտանիքներուն պաշտպանութեան միութեան ղեկավար[8]։
  • Ռանիան կարդացած է Հերի Փոթըրի մասին բոլոր գիրքերը։
  • 30 Դեկտեմբեր 2008-ին Ռանիա թագուհին այցելած է Հուսէյն թագաւորի անուան հիվանդանոցի՝ նուիրատու արեան ընդունման բաժինը եւ արիւն յանձնել անոր համար, ովքեր տուժած էին Կազայի հատուածին մէջ իսրայէլական «Հալած կապար» ռազմական գործողութեան ժամանակ[9]։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]