Jump to content

Ջրթնիկ

Գիւղ
Ջրթնիկ
Երկիր  Թուրքիա
Բնակչութիւն 274 մարդ (2007)[1], 265 մարդ (2008)[1], 285 մարդ (2009)[1], 294 մարդ (2010)[1], 259 մարդ (2011)[1], 233 մարդ (2012)[1], 166 մարդ (2013)[1], 158 մարդ (2014)[1], 148 մարդ (2015)[1], 173 մարդ (2016)[1], 363 մարդ (2017)[1], 300 մարդ (2018)[1], 334 մարդ (2019)[1], 169 մարդ (2020)[1], 164 մարդ (2021)[1], 165 մարդ (2022)[1], 157 մարդ (2023)[1] և 129 մարդ (2024)[1]
Ժամային գօտի UTC+3։00[2] և TRT?[3]
Հեռախօսային ցուցանիշ 488[4]
Շրջագայութեան պետ-համարագիր 72[5]

Ջրթնիկ (Ջրթնիկ, Ջըրթնիկ, Ջթնիկ, Ջրդնիք, Ջրթնից, Ճրթնիկ, Ճրթինք, Ցրդնիք, Ձրթնիկ), Արեւմտեան Հայաստանի գիւղերէն, որ կը գտնուի ՍասունիՓսանք գաւառակին մէջ։

Ջրթնիկը գլխաւորաբար հայաբնակ եղած է 50-60 տուն հայ բնակիչով, սակայն ունեցած է նաեւ քանի մը տուն քիւրտ բնակիչներ, որոնք աշխատած են հայերու տունը, օգնած են անոնց անասնապահութեամբ ու այլ կենցաղային գործերով:

Գիւղի բնակչութեան հիմնական զբաղմունքը երկրագործութիւնը ու անասնապահութիւնը եղած է։

Ջրթնիկն ունեցած է Սուրբ Գէորգ անունով եկեղեցի մը: Սուրբ Գէորգ յայտնի ուխտատեղի մը եղած է շրջանին մէջ, ուր հայերէ բացի այցելած են նաեւ տեղի քիւրտերը:

Գիւղի հայ բնակչութիւնը եւս անմասն չէ մնացած 1894-1896 թուականներու Սասունի կոտորածէն:

1904 թուականի՝ թրքական բռնատիրութեան խոշոր արշաւանքը հայերու դէմ, ստիպած է գիւղի հայ բնակչութենէն ոմանց լքել գիւղը եւ տեղափոխուիլ յարաբերականօրէն աւելի խաղաղ պայմաններու մէջ ապրելու։

1914 թուականին գիւղն արդէն ուեցած է 30 տուն՝ 390 հայ բնակիչ:

1915-1916 թուականներուն, գիւղը աւերուած է, թալանուած եւ կոտորուած է։ Կոտորածէն փրկուած են փոքրաթիւ հայեր։ Այդտեղ հայերը մեկուսացած ապրած են մինչեւ 1916 թուականի Փետրուարը, այնուհետեւ տեղափոխուած են ռուսական բանակին կողմէ ազատագրուած Մուշ, ուրկէ ալ՝ Արեւելեան Հայաստան, Սուրիոյ Հալէպ քաղաք եւ Կ. Պոլիս[6]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration SystemTÜİK.
  2. https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
  3. https://support.microsoft.com/tr-tr/topic/t%C3%BCrkiye-de-dst-uygulamas%C4%B1-sona-ermi%C5%9Ftir-56f14484-a323-543c-5e36-f701723f5b22
  4. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  5. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  6. «Ճանչնանք Արեւմտեան Հայաստանը․ գիւղ Ջրթնիկ»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-12-03։ արտագրուած է՝ 2023-04-07 
  • «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», հատոր 4, էջ 421։