Ջերգիզ Ժամհարեան
Արտաքին տեսք
| Ջերգիզ Ժամհարեան | |
|---|---|
| Ծնած է | 7 Սեպտեմբեր 1903 |
| Ծննդավայր | Բաղէշ, Պիթլիսի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 22 Սեպտեմբեր 1984 (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան և Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ և հեղինակ |
| Աշխատավայր | Հայֆիլմ, Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն? և Երեւանի վաւերագրական ֆիլմերու աշխատանոց |
| Երեխաներ | Ռուտոլֆ Ժամհարեան |
Ջերգիզ Խաչիկ Ժամհարեան (7 Սեպտեմբեր 1903, Պիթլիս, Թուրքիա - 22 Սեպտեմբեր 1984, Երեւան, ՀԽՍՀ), խորհրդային հայ բեմադրիչ, սենարիստ, ՀԽՍՀ վաստակաւոր արուեստագէտ (1940)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջերգիզ Ժամհարեան ծնած է 1903-ին Պիթլիսի մէջ։ 1915-ին Եղեռնէն փրկուելով՝ կը փախչի Երեւան։ 1922-1925 թուականներուն կ'ուսանի ԵՊՀ իրաւաբանական բաժանմունքէն ներս։ 1928-ին կը սկսի աշխատիլ «Հայֆիլմ»ի մէջ, իբրեւ բեմադրիչ-ղեկավար։ 1930-ին կ'աւարտէ ՎԳԻԿ-ի ղեկավարութեան (թատրոնի) մասնաճիւղը։ 1936-1950 թուականներուն կ'աշխատի Լենինականի (այժմ՝ Գիւմրի),Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններուն մէջ իբրեւ բեմադրիչ։ 1950-ին՝ Հայաստանի վաւերագրական ֆիլմերու աշխատանոցին բեմադրիչը։[1]
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Ֆիլմ |
|---|---|
| 1970 | Էջմիածին |
| 1969 | Հանդիպում հայրենիքի հետ |
| 1964 | Իմ Հայաստանը |
| 1956 | Չարբախ գիւղի կոլխոզին մէջ |
| 1954 | Կուսակցութեան կոչով |
| 1934 | Երբ կը ծաղկին այգիները |
| 1933 | Աւտոդոր |
| 1932 | Դեղաբոյսեր |
| 1930 | Այղր լիճ |
| 1930 | Ո՞վ է մեղաւոր |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Ֆիլմ |
|---|---|
| 1930 | Ո՞վ է մեղաւոր |