Պրուք Շիլտս

Պրուք Շիլտս
Ծննդեան անուն անգլերէն՝ Brooke Christa Camille Shields[1]
Ծնած է 31 Մայիս 1965(1965-05-31)[2][3][4][…] (58 տարեկան)
Ծննդավայր Մենհեթըն, Նիւ Եորք
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Փրինսթընի Համալսարան
New Lincoln School?
Dwight-Englewood School?
Մասնագիտութիւն հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, մարդապատկեր, թատրոնի դերասանուհի, մանկագիր, գրագէտ
Աշխատավայր հեռուստացոյցի դերասանուհի, Շարժապատկերի դերասանուհի, մոտել, թատրոնի դերասանուհի, մանկագիր եւ գրող
Ամուսին Քրիս Հենչի?[5]
Ծնողներ հայր՝ Francis Alexander Shields?, մայր՝ Teri Shields?
Կայքէջ brookeshields.komi.io(անգլերէն)

Պրուք Քրիսթա Շիլտս (31 Մայիս 1965(1965-05-31)[2][3][4][…], Մենհեթըն, Նիւ Եորք), ամերիկացի դերասանուհի եւ մոտել։

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Որպէս մոտել Շիլդսը ասպարէզը սկսեր է 1970-ական թուականներու կէսերուն, երբ դեռ երեխայ էր։ Իր առաջին դերասանական աշխատանքը դարձեր է մասնակցութիւնը Ֆրանչեսքո Սկավուլոյի նկարահանած «Փղոսկրը» հաղորդաշարքի մէջ։ Իր գործակալն էր Էյլին Ֆորտը, որը Lifetime Network-ի իր կենսագրութեան մէջ յայտարարեր է, որ ան Պրուք Շիլտսի համար բացեր է մանկական յատուկ բաժին։

1975 թուականին 10 տարեկանին Պրուք Շիլտսը մօր համաձայնութեամբ մասնակցեր է Կարի Կրոսի՝ «Playboy Press» ամսագրի համար տարփական սիրային նկարներու նիստերուն` նկարահանուելով միանգամայն մերկ։ Հետագային շատ տարիներ փորձեր է ամսագրէն դատարանով ետ վերցնել լուսանկարներու եւ լուսանկարներու ժխտական փորձապակի ֆիլմի (negatives) իրաւունքները, բայց պարտուեր է։

1980 թուականի սկիզբե Շիլդսը «Վոկ» («Vogue») ամսագրի շապիկին երբեւիցէ յայտնուած ամենաերիտասարդ մոտելն էր։ նոյն թուականի վերջերը դերասանուհին նկարահանուեր է Քելվին Քլայնի ճինզերու հակասական հեռուստա եւ տպագիր գովազդներու մէջ։ Գովազդային կարգախօսին մէջ Շիլտսը կ'ըսէ․ «Դուք կ'ուզէք իմանալ, թէ ինչ է իմ եւ իմ ճինզերու միջեւ։ Ոչի՛նչ»[6][7]։

16 տարեկանին Շիլտսը դարձեր է աշխարհի ամէնէն ճանչցուած մոտելներէն մէկը[8]։ «Թայմ» ամսագիրը 1981 թուականի Փետրուարի 9-ին հաղորդեր է, որ անոր օրական աշխատավարձը կը կազմէ 10 000 $։

1983 թուականին Շիլտսը յայտնուեր է սեպտեմբերեան «Paris Vogue», հոկտեմբերին եւ նոյեմբերին՝ ամերիկեան «Vogue» ամսագրի, իսկ դեկտեմբերին՝ ամսագրի իտալական տարբերակի շապիկին[9]։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1997 թուականէն մինչեւ 1999 թուականը ամուսնացած է եղեր յայտնի թենիսիսթ Անտրէ Աղասիի հետ[10]։

2001 թուականից ամուսնացած է ամերիկացի շարժնակարի ուրուագիծ գրող, տնօրէն եւ արտադրիչ Քրիս Հենչիի (անգլերէն՝ Chris Henchy) հետ, որուն հետ ծանօթացեր է 1999 թուականին՝ «Անկախատեսելի Սիւզան» կատակերգական հաղորդաշարքի աշխատանքներու ժամանակ[11]։ Ամուսնութիւնէն լոյս աշխարհ եկած, ծնած են երկու աղջիկ[12]։

Պրուքին ամենէն մեծ ճանաչումը բերած է 1980 թուականի «Երկնագոյն ծովալճակ» ֆիլմը։ Էմէլին դերի համար առաջադրուեր է որպէս «Երիտասարդ դերասան» մրցանակի տարուայ լաւագոյն դերասան։ Այդ նուն դերի համար 1981 թուականին «Վատագոյն կանացի դեր» անուանակարգին մէջ ստացեր է «Ոսկէ ազնուամորի» շարժապատկերը հակամրցանակը։

1990 թուականին «Արագութեան գօտի» ֆիլմի Քամէօ դերի համար «Երկրորդական ծրագրի վատագոյն կանացի դեր» անուանակարգին մէջ երկրորդ անգամ ստացեր է «Ոսկէ ազնուամորի» մրցանակը։

1996-2000 թուականներուն խաղացելր է «Անկախատեսելի Սիւզան» հեռուստահաղորդաշարքի գլխաւոր դերը, որու համար 1997 թուականին «Սիրելի դերասանուհի նոր շոուի մէջ» անուանակարգին մէջ ստացեր է «Ժողովուրդի ընտրութիւն» մրցանակը եւ 1997, 1998 թուականներուն «Որպէս հեռուստատեսութեան լաւագոյն դերասանուհի» եղեր է «Ոսկէ Երկրագունդ» մրցանակի կրկնակի դափնեկիր։


Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պրուք Շիլտսը 1983 թուականի մայիսին
Տարի Անուանում Բնօրինակ անուանում Դեր
1974 հֆ Անկումէն յետոյ After the Fall Քուենթինի դուստրը
1976 ֆ Ալի՛ս, սիրելի՛ Ալիս Alice, Sweet Alice / Communion Քարէն Սփեյճես
1979 ֆ Գնչուներու թագավորը King of the Gypsies Թիթա
1979 ֆ Միայն ես եւ դուն, փոքրիկ Just You and Me, Kid Քեյթ
1980 ֆ Երկնագոյն ծովալճակ The Blue Lagoon Էմէլին
1981 ֆ Անսահման սէր Endless Love Ճէյտ Պաթերֆիլտ
1982 ս Բժիշկները The Doctors Էլիզապէթ Հարինկթոն
1983 ֆ Սահարա Sahara Տէյլ
1984 հֆ Թաց ոսկի Wet Gold Լաուրա
1988 հֆ Ադամանդէ թակարդ The Diamond Trap Թարա Հոլտեն
1989 ֆ Արագութեան գօտի Speed Zone ստյուարդեսա / Բրուք Շիլդս
1989 ֆ Պրենտա Սթարր Brenda Starr Պրենտա Սթար
1990 ֆ Ետնախորշային երազանքներ Backstreet Dreams Սթիվի
1992 ֆ Վայրի բնութիւն Running Wild Քրիսթին
1992 ս Քուանթային թռիչք Quantum Leap Վանէսա Ֆոսթեր
1995 հֆ Ոչինչ յաւերժ է Nothing Lasts Forever բժիշկ Բեթ Թավթ
1996 ֆ Խճուղի Freeway Միմի Վուլվերթոն
1996 ս Ընկերներ Friends Էրիքա Ֆորտ
1999 ֆ Սեւը եւ սպիտակը Black and White Սեմ Տոնաճըր
1999 ֆ Ամուրին The Bachelor Պաքլի Հայլ-Վինձոր
1996-2000 ս Անկախատեսելի Սիւզան Suddenly Susan Սիւզան
2001 հֆ Ինչը կը կերտէ ընտանիքը What Makes a Family Ժանին Նիլսըն
2002 ս Այրի կանայք Widows Շիրլի Էլէր
2004 ս Ես իր հետ I’m with Her Իվի Թայլըր
2006 ս Օրէնք եւ կարգ: Յանցաւոր մտադրութիւն Law & Order: Criminal Intent Քելի Սլոան-Ռեյնս
2006 ս Մարմնի մասեր Nip/Tuck Ֆեյթ Վոլեր
2007-2009 ս Հանա Մոնթանա Hannah Montana Սիւզան Սթիւուարտ, Մայլի եւ Ճէքսոնի մայրը
2007-2013 ս Բանակային կանայք Army Wives ВВС գնդապետ Քեթրին «Քեթ» Եանկ
2010 ֆ Փափկամազերու վրէժը Furry Vengeance Թեմի Սանտերս
2013-2014 ս Մայքլ Ճեյ Ֆոքսի շոուն The Michael J. Fox Show Տեպորա, Իյէնի սիրուհին

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. (unspecified title) — 2008.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան
  5. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  6. Sischy Ingrid։ «Calvin to the Core» 
  7. Style.com Brooke Shields
  8. Stated on Inside the Actors Studio, 2008
  9. "Brooke Shields – Fashion Model – Profile on New York Magazine". New York Magazine.
  10. "Cover Story: Double Fault – Vol. 51 No. 15". April 26, 1999.
  11. "Brooke Shields battles postpartum depression". MSNBC. May 7, 2009. Retrieved June 20, 2010
  12. Shields, Brooke (2005). Down Came the Rain: My Journey Through Postpartum Depression. Hyperion. p. 63. ISBN 1-4013-0189-4. Rowan Francis