Պիսմութ

Պիսմութ (լատ.՝ Bismuthum), քիմիական տարր է որուն նշանն է Bi, տարրերու պարբերական համակարգի 5րդ խումբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, հիւլէական զանգուածը՝ 208,980։ Պիսմութը p տարր է, որունհիւլէի ելեկտրոնային թաղանթների կառուցուածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացուած են։ Պիսմութը փայլուն, վարդագոյն երանգով արծաթափայլ մետաղ է։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պիսմութը յայտնի եղած էրտակաւին ԺԵ-ԺԶ դարերէն, սակայն կը դիտուէր իբրեւ կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18րդ դարու կեսերուն ճանչցաւ իբրեւ ինքնուրոյն մետաղ։

Առաջին յիշատակումը պիսմութի մասին եղած է 1546 թուականին, գերմանացի հանքաբան եւ մետաղագէտ Կեորկիւս Ակրիքոլի (լատ.՝ Georgius Agricola, 1494-1555) աշխատանքներուն մէջ։

1739 թուականին[1] գերմանացի քիմիագէտ Ի. Գ. Փոթոմը յայտնաբերած է, որ պիսմութը այնուամենայնիւ կը հանդիսանայ առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շուէտացի քիմիագէտ Պերզելիւսը առաջինը քիմիական դասակարգումին մէջ տուաւ տարրին Bi բանաձեւը:

Կը ենթադրուի, որ տարրի bismuthum կամ bisemutum անուանումը ծագած է գերմաներէն՝ weisse Masse՝ «ճերմակ զանգուած բառերէն»[2]:

Բնութեան Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բիւրեղեայ պիսմութ եւ 1սմ3 մետաղեայ պիսմութ

Պիսմութը կը կազմէ երկրակեղեւի զանգուածի 2•10−5 %-ը։ Բնութեան մեջ կը հանդիպէ ինչպէս ազատ վիճակին (բնածին պիսմութ), անանկ ալ միացութիւններու ձեւով՝ յառաջացնելով միներալներ, որոնցմէ կարեւորներն են՝

  • պիսմութիտը՝ Вi2СО3(ОН)4,
  • պիսմութինը՝ Bi2S3,
  • պիսմիթը՝ Вi2О3,
  • քառատիմիթը՝ Bi2Te2

Հանքավայրերը կը պարունակեն մինչեւ 1% պիսմութ։

Արդիւնահանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2015-ին ամբողջ աշխարհին մէջ արդիւնահանուած է 13600 թօն պիսմութ:
Ըստ երկիրներու արդիւնահանումը կազմած է՝

Բնագիտական Յատկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագոյն երանգով մետաղ է, խտութիւնը՝ 9800 քկ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 271,3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմութեան վատ հաղորդիչ է։ Սենեակային ջերմաստիճանին փխրուն է, 120-150 °C-ին՝ կռելի, 240-250 °C-ին կը մամլուէ՝ առաջացնելով մինչեւ 0.1 մմ տրամագծով լարեր եւ 0.2-0.3 մմ հաստութեան թիթեղներ։ Բիւրեղացանցի կառուցուածքը՝ շեղանկիւնային, տուեալները՝ a = 0,6674 նմ, b = 0,6117 նմ, c = 0,3304 նմ, β = 110,33°:

Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը 13.4կ10−6 К−1 է, 293 К (20 °C)։

Պիսմութի ելեկտրահաղորդականութիւնը մակնիսական դաշտին մէջ աւելի շատ կը նուազէ, քան այլ մետաղներինը (այդ յատկությունը կ'օգտագործուէ մակնիսական դաշտի ինտուքցիան չափելու համար)։ Պիսմութը այն փոքրաթիւ նիւթերէն է, որ պինդ վիճակին խտութիւնն աւելի փոքր է, քան հեղուկ վիճակինը (հալելիս ծաւալը կը փոքրանայ 3.27 %-ով)։

Առաձգականության մոտուլը՝ 32-34 կՓա է։

Տեղաշարժման մոդուլը՝ 12.4 կՓա։

Կիրառութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պիսմութը կ'օգտագործուէ դիւրահալ համաձուլուածքներ, կաղապարներ պատրաստելու համար, ինքնաշխատ հակահրդեհային սարքերուն մէջ, ցածր ջերմաստիճանային զոդումներու համար։ Անոր հիմնական սպառողը դեղագործական արդիւնաբերութիւնն է։

Միացութիւններն կ'օգտագործեն վարակազերծման, վերքի չորացման, այրուածքներու, տերմաթիթներու, սիֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, տերմաթոլ, պիսմովերոլ, պիոքինոլ եւ այլն)։

Պիսմութի յառաջացած հալքոկենիտներէն կիրառական նշանակութիւն ունեն թելուրիտները։ Անոնցմէ կը պատրաստեն մեծ օգտակար գործողութեան գործակից (մոտ 7 %) ունեցող ջերմաելեկտրական գեներատորներ։

Պիսմութի պրոմօքսիտը՝ BiOBr, եւ եոտօքսիտը՝ ВiJ, կ'օգտագործուեն բժշկութեան մեջ։ Պիսմութաթները, որպէս ուժեղ օքսիտիչներ կը կիրառուեն վերլուծական քիմիային մէջ։ Պիսմութի նիթրաթը կ'օգտագործուէ բժշկութեան մէջ եւ ճենապակիին նկարազարդման համար։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Pott Johann Heinrich (1738)։ «De Wismutho»։ Exercitationes chymicae։ Berolini: Apud Johannem Andream Rüdigerum։ էջ 134 
  2. Norman Nicholas C (1998)։ Chemistry of arsenic, antimony, and bismuth։ էջ 41։ ISBN 978-0-7514-0389-3