Պեքաայի Մարզ
Մարզ | |
---|---|
Պեքաայի Մարզ | |
արաբերէն՝ البقاع | |
Երկիր | Լիբանան[1] |
Տարածութիւն | 1433 քմ² |
Բնակչութիւն | 489 900 մարդ (2007) |
Պեքաայի մարզ (արաբերէն՝ محافظة البقاع մուհաֆազաթ ալ-Պիքա), մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային մասը Լիբանանի Հանրապետութեան հիւսիս-արեւելեան հատուածին մէջ։
Աշխարահգրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պեքաայի մարզը կ'ընդգրկէ 4.429 մ² տարածք։ Տնտեսութեան հիմնական մասը գիւղատնտեսութիւնն է։ Մարզի հիւսիսէն-հարաւ կը հոսի Լիթանի եւ Ասի գետերը։ Ան կը ներառէ Պեքաայի հովիտը։
Սահմանակից է հիւսիսը՝ Հոմսի Մարզին, արեւելքը՝ Ռիֆ Տիմաշք մարզին, հարաւը՝ Նապաթիէի Մարզին, արեւմուտքը՝ Լեռնային Լիբանանի մարզին, հիւսիս-արեւմուտքը՝ Հիւսիսային մարզին:
Կլիմա եւ Զբոսաշրջութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջերմաստիճանը կը հասնի -10°C մինչեւ 35°C ամբողջ տարուան ընթացքին։ Զահլէ, Պաալպաք, Մաշղարա, Նիհա, Այնճար, Քապ ալ-եաս, Քաֆր Զապաղ, Քարաոն Տամ, Ճտաուրա եւ Ֆուրզուլ այս բնակավայրէն են զբոսաշրջութեան հիմնականուղղութիւններ։ Պեքաայի մարզը զբոսաշրջիկներուն կը գրաւէ նաեւ, Սուրիայի-Լիբանանի միջեւ երթուղիով։ Մարզը յայտնի է նաեւ իր գինիի արդիւնաբերութեամբ, ամառնային փառատոններով եւ տեղական խոհանոցով։
Ժողվրդավարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2008 թուականի պաշտոնական մարդահամարի տուեալներով մարզի բնակչութիւնը կը կազմէ 489 900 մարդ[2]: Բնակչութեան 42% Շիա իսլամներ են, 30% Քրիստոնեաներ են, 25% Սուննի իսլամներ են իսկ մնացած 3% Տրուզներ են։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արեւմտեան Պեքաայի շրջան (արաբերէն՝ قضاء البقاع الغربي), կեդրոն՝ Ժըպ Ժանին, բնակչութիւն՝ 104 000 մարդ, 29 համայնք
- Պաալպաքի Շրջան (արաբերէն՝ قضاء بعلبك), կենտրոն՝ Պաալպաք, բնակչութիւն՝ 333 000 մարդ, 58 համայնք
- Զահլէի Շրջան (արաբերէն՝ قضاء زحلة), կեդրոն՝ Զահլէ, բնակչութիւն՝ 178 000 մարդ, 29 համայնք
- Հըրմըլի Շրջան (արաբերէն՝ قضاء الهرمل), կեդրոն՝ Հըրմըլ, բնակչութիւն՝ 48 000 մարդ, 5 համայնք
- Ռաշայայի Շրջան (արաբերէն՝ قضاء راشيا), կեդրոն՝ Ռաշայա, բնակչութիւն՝ 26 000 մարդ, 26 համայնք
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Զահլէի համայնապատկեր
-
Խաղողի այգիներ Պեքաայի մէջ
-
Ճիւբիդըրի տաճարը Պաալպաքի մէջ
-
Ումայյադ քաղաքի աւերակնեը Այնճարի մէջ