Պենֆիքա (Ֆութպոլային Ակումբ)
Պենֆիքա (փորթ.՝ Sport Lisboa e Benfica), Փորթուգալական ֆութպոլային ակումբ Լիզապոն քաղաքէն։ Փորթուգալի ֆութպոլի առաջնութեան եւ բաժակի բազմակի յաղթող է, ՈՒԵՖԱ-ի Յաղթականներու Լիկայի կրկնակի բաժակակիր։ Ակումբը ստեղծուած է 1904 թուական Փետրուար 28-ին։ «Պենֆիքան» կը համարուի Փորթուգալի առաջնութեան հիմնադիր ակումբներէն մէկը։ Փորթուգալի ամենատիտղոսակիր ակումբներէն մէկն է. Փորթուգալի առաջնութեան 34-անգամեայ յաղթական, Փորթուգալի բաժակի 24-անգամեայ յաղթող եւ երկրի Սուբըրբաժակի 4-անգամեայ նուաճող։ Ակումբի տնային մարզադաշտը «Էշդատիու Տա Լուս»-ն է, որ կը տեղաւորուի 65 647 հանդիսական։
«Փորթօ ՖԱ»-ի եւ «Սպորտինգ ՖԱ»-ի հետ միասին՝ «Պենֆիքան» կը մտնէ Փորթուգալի ակումբներու «մեծ եռեակի»ն մէջ (փորթ.՝ Os Três Grandes): Բացի այդ՝ ակումբը երբեք չէ լքած Փորթուգալի բարձրագոյն առաջնութիւնը։ «Պենֆիքան» դարձած է Փորթուգալի մէջ առաջին ակումբը, որ մէկ մրցաշրջանի ընթացքին ոչ մէկ պարտութիւն կրած է (1972/73), ինչպէս նաեւ Եւրոպայի միակ ակումբն է, որ կրկնած է այդ յաջողութիւնը (1977/78): «Պենֆիքան» միակ Փորթուգալական ակումբն է, որ մասնակցած է Եւրոպական ակումբային մրցութիւններու 10 եզրափակիչներուն։
Նշանակալի է, որ ի տարբերութիւն Եւրոպական ակումբներու մեծամասնութեան, «Պենֆիքայի» երկրպագուները իրենք կը պահեն ակումբը եւ կը կառավարեն այն՝ սկսած հիմնումէն։ «Պենֆիքան» 22-րդ տեղը կը գրաւէ երկրագունդի ամենահարուստ ակումբներուն մէջ՝ տարեկան €111,1 մլն շրջանառութեամբ[1][2]:
«Պենֆիքայի» համար սկզբունքային են «Փորթոյի» դէմ խաղերը, որոնք մտած են Փորթուգալական ֆութպոլի պատմութեան մէջ որպէս Քլասիքօ (փորթ.՝ O Clássico): Ակումբը շատ սկզբունքային հանդիպումներ կը տանին նաեւ ընդդէմ «Սպորտինգի». այս խաղերը Փորթուգալացի երկրպագուներուն յայտնի են որպէս «Լիզապոնի հակարակորդը» (փորթ.՝ Derby de Lisboa):
«Պենֆիքայի» գլխաւոր մարզիչը Ռուի Վիթորիան է։
ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի 2011/2012 խաղաշրջանի 1/8 եզրափակչին «Պենֆիքան» յաղթեց Պետերբուրգի «Զենիթին» (2-3; 2-0)[3]:
2013/14 մրցաշրջանին «Պենֆիքան» հասաւ Եւրոպայի Լիկայի եզրափակիչ։ Կիսաեզրափակչին «Արծիւները» յաղթեցին «Ժուվենդուսին» ընդհանուր 2-1 հաշիւով, իսկ 1/4 АЗ (3-0) 1/8-ին «Թոթենհեմին» (5-3), 1/16-ին «Բաոկին» (4-0): Եզրափակչին անոնք պարտուեցան «Սեւիյային»:
2014/15 մրցաշրջանին «Պենֆիքան» Յաղթականներու Լիկայի С խմբին մէջ՝ «Մոնաքոյի», «Պայերի» եւ «Զենիթի» հետ, գրաւելով 4-րդ հորիզոնականը 5 միաւորով։
Ելոյթներու պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
|
Հակարակորդ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Պենֆիքան» ունի երկու գլխաւոր հակառակորդներ։
Անոնցմէ մէկը լիզապոնեան հակարակորդ է՝ հակամարտութիւնը ընդդէմ «Սպորտինգ ՖԱ»-ի։ Միւսը Փորթուգալի Քլասիքոն է՝ հակամարտութիւնը ընդդէմ «Փորթօ ՖԱ»-ի։ Բացի այդ՝ «Պենֆիքայի» կարեւոր հակառակորդներն են «Պրական», «Բելենենսիշը», «Վիտորիան» եւ «Պասուշ Տէ Ֆեռերեան»: Խումբին վաղեմի հակառակորդներէն է նաեւ Լիզապոնեան «Աթլեթիքոն»:
Երկրպագուներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Պենֆիքան» Փորթուգալի ամենայայտնի ակումբն է։ Երկրպագուներու երկու ամենայայտնի խումբերը՝ «Diabos Vermelhos», «No Name Boys» բարդ հարաբերութիւններու մէջ են։ Երկրպագուները ընկերական հարաբերութիւններ ունին «Նաբոլիի» եւ «Հայդուկի» հետ։ Թշնամիներն են «Փորթոնն», «Սպորտինգը», «Պրական» եւ «Աթլեթիքոն»:
Տիտղոսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ազգային տիտղոսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Փորթուգալի Յաղթական (Մրցանիշ)
Յաղթական (34): 1935/36, 1936/37, 1937/38, 1941/42, 1942/43, 1944/45, 1949/50, 1954/55, 1956/57, 1959/60, 1960/61, 1962/63, 1963/64, 1964/65, 1966/67, 1967/68, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73, 1974/75, 1975/76, 1976/77, 1980/81, 1982/83, 1983/84, 1986/87, 1988/89, 1990/91, 1993/94, 2004/05, 2009/10, 2013/14, 2014/15
Արծաթե մրցանակակիր (27): 1943/44, 1945/46, 1946/47, 1947/48, 1948/49, 1951/52, 1952/53, 1955/56, 1958/59, 1965/66, 1969/70, 1973/74, 1977/78, 1978/79, 1981/82, 1985/86, 1987/88, 1989/90, 1991/92, 1992/93, 1995/96, 1997/98, 2002/03, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13
Պրոնզէ մրցանակակիր (15): 1934/35, 1938/39, 1950/51, 1953/54, 1957/58, 1961/62, 1979/80, 1984/1985, 1994/95, 1996/97, 1998/99, 1999/00, 2005/06, 2006/07, 2008/09
- Փորթուգալի ֆութպոլի Բաժակ (Մրցանիշ)
- Փորթուգալական Լիկայի Բաժակ (Մրցանիշ)
- Փորթուգալի Սուբըրբժակ
Միջազգային տիտղոսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կաղապար:ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի Բաժակ Եւրոպական Յաղթականներու Բաժակ / ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկա
- ՈՒԵՖԱ Բաժակ / Եւրոպայի Լիկա
- Միջմայրցամաքային Բաժակ
- Աշխարհի Փոքր Բաժակ
Այլ տիտղոսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Լատինական Բաժակ
- Իբերիական Բաժակ (Մրցանիշ)
- Էսեբիոյի Բաժակ (Մրցանիշ)
Յայտնի մարզիչներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կաղապար:Country data Պորտուգալիա Կոսմէ Դամիան. 1908—1926
Բրազիլիա Օդօ Կլորիա. 1954—1959, 1968—1970
Հունգարիա Պելա Գուտման. 1959—1962, 1965—1966
- Կաղապար:Country data Շվեդիա Սւեն-Յորան Էրիքսոն. 1982—1984, 1989—1992
- Կաղապար:Country data Պորտուգալիա Ժոզէ Մոուրինիո ]. 2000
Իսպանիա Ժոզէ Անթոնիո Կամաչօ. 2002—2004, 2007—2008
Իտալիա Ճովանի Տրապատոնի. 2004—2005
- Կաղապար:Country data Նիդեռլանդներ Ռոնալտ Կուման. 2005—2006
Իսպանիա Ժոզէ Փետրօ Մուտինէզ. 2002—2004, 2007—2008
- Կաղապար:Country data Պորտուգալիա Ժորժի Ժեզուշ. 2009—2015
- Կաղապար:Country data Պորտուգալիա Ռույ Վիտորիա. 2015-այժմ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Most widely supported football club»։ Guinness World Records։ նոյեմբերի 9, 2006։ արտագրուած է՝ հունվարի 5, 2013
- ↑ «Deloitte Football Money League 2013»։ Delloite։ January 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-04-17-ին։ արտագրուած է՝ հունվարի 24, 2013
- ↑ Константин Столбовский (2012-10-22)։ ««Спартак» – «Бенфика». И примкнувший к ним «Зенит»» (ռուսերեն)։ Sportbox.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-11-05-ին։ արտագրուած է՝ 2012-10-24։ «Напомним, что в 1/8 финала прошлого розыгрыша Лиги «Зенит» с «Бенфикой» не справился – 3:2 дома и 0:2 в гостях при равных в целом шансах и достаточно высоком для этого времени года качестве футбола.»
Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ակումբի պաշտօնական կայք (փորթ.)
- Բենֆիկա ՖԱ-ն Փորթուգալի ֆութպոլի ֆեդերացիոյ պաշտոնական կայքին մէջ Կաղապար:Pt icon
- Բենֆիկա ՖԱ-ն ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքին մէջ