Jump to content

Պարիս Հերունի

Պարիս Հերունի
Ծնած է 17 Դեկտեմբեր 1933(1933-12-17)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 5 Դեկտեմբեր 2008(2008-12-05)[2] (74 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ?
Մասնագիտութիւն ֆիզիքոս, ճարտարագէտ և ակադեմիկոս
Անդամութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[3]

Պարիս Հերունի (Պարիս Սաչեան, 17 Դեկտեմբեր 1933(1933-12-17)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 5 Դեկտեմբեր 2008(2008-12-05)[2], Երեւան, Հայաստան), հայ ճարտարագէտ, մասնագիտացած` ռատիօ-հեռադիտակներու մարզին մէջ:

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան, մանկավարժներու ընտանիքի մէջ։ Հայրը՝ Միսաք Հերունի, ծնած է 1906 թուականին Կիլիկիոյ Հաճըն քաղաքը (այժմ՝ Թուրքիա), մահացած է Երեւան՝ 1986 թուականին։ Մայրը՝ Սեդա Հերունի (օրիորդ Ազատեան), ծնած է 1908 թուականին Իգդիր (այժմ՝ Թուրքիա), մահացած է Երեւան՝ 1982 թուականին։

Պարիս Հերունին ամուսնացած էր, ունէր երկու տղայ եւ մէկ դուստր։ Անոր գիտական, կազմակերպչական, հասարակական գործունէութեան ժամանակագրութիւնը եւ որոշ կենսագրական տուեալները հայերէնով, ռուսերէնով եւ անգլերէնով առնուած են անոր հեղինակած «Հայերը եւ հնագոյն Հայաստանը» գիրքի[4] 291-314 էջերէն։

Հիմնած եւ վարած է Երեւանի ճարտարագիտական համալսարանի ալիքահաւաք սարքերու (Antenna Systems) բաժինը, ինչպէս եւ` Ռատիօ-բնագիտութեան հաստատութիւնը: 1984 թուականին հնագէտ Օնիկ Խնկիկեանին հետ գտնուած է Զօրաց քարերու մօտ[5]: Աւարտած է Մոսկուայի Էներգետիքայի Հիմնարկը (Ինստիտուտը) (1957 թ.)։ Տեխնիքական Գիտութիւններու Թեկնածու (1965 թ.)։ Դոցենթ (1968 թ.)։ Տեխնիքական Գիտութիւններու Դոկտոր (1972 թ.)։ Փրոֆեսոր (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղած է աշխարհի շարք մը ակադեմիաներու եւ միջազգային ընկերութիւններու անդամ, ծաւալած է ընդարձակ գիտակազմակերպչական գործունէութիւն[6]։

1971 թվականին հիմնած եւ մինչեւ մահ ղեկավարած է Հայաստանի Ռատիոֆիզիքական չափումներու գիտահետազօտական ինստիտուտը[7]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 National Academy of Sciences of the Republic of Armenia
  2. 1 2 President's condolences to Paris Heruni's family
  3. https://www.sci.am/membersview.php?id=143&langid=1
  4. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Archived 2015-04-26 at the Wayback Machine. Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  5. «Աստղա-Հնագիտական Վարկածներ Զօրաց Քարերուն Շուրջ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-06-30
  6. (հայերեն) Պարիս Հերունի, 2025-05-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8A%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD_%D5%80%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB&oldid=10332576, վերցված է 2025-11-22
  7. (հայերեն) Պարիս Հերունի, 2025-05-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8A%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD_%D5%80%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB&oldid=10332576, վերցված է 2025-11-22