Պայծառ Երկաթ
Արտաքին տեսք
| Պայծառ Երկաթ | |
|---|---|
| Ծնած է | 1891 |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 28 Դեկտեմբեր 1988 |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | դերասանուհի |
| Երեխաներ | Միհրան Երկաթ |
Պայծառ Երկաթ (Պայծառ Անանեան, 1891, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 28 Դեկտեմբեր 1988, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դերասանուհի։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կոստանդնուպոլիս։ Կրթութիւնը ստացած է Քում Քափու թաղամասի ազգային վարժարանին մէջ։
1906-ին ամուսինին հետ մեկնած է Ատափազար, ուր օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք եռանդուն մասնակցութիւն ունեցած է կրթական-թատերական կեանքին։
Առաջին համաշխարհային պատերազմէն ետք վերադարձած է Պոլիս, ապա՝ 1923 թուականին մեկնած է Եգիպտոս, ունեցած թատերական նկատելի գործունէութիւն։
Մասնակցած է Սիրանոյշի կեանքին վերջին տարիներուն տուած ներկայացումներուն։
1948-ին ներգաղթած է Հայաստան։ Գրած է իր յիշողութիւնները, որոնք լոյս տեսած են Երեւանի մէջ (1956), «Մտերիմ խոհեր» վերնագիրով[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ 314