Պաղտասար Արզումանեան
| Պաղտասար Արզումանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Յունուար 1916[1] |
| Ծննդավայր | Ծղուկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 20 Նոյեմբեր 2001[3] (85 տարեկանին) կամ 19 Նոյեմբեր 2001 (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][3] |
| Ուսումնավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[3] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Երևանի ճոպանուղի?[3], Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան[3], Սասունցի Դաւիթ[3], Սամարղանդի «Աֆրասիաբ» թանգարան?[3] և Գանձատուն թանգարան?[3] |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ |
| Աշխատավայր | Երևաննախագիծ?[3] |
Պաղտասար Արզումանեան (1 Յունուար 1916[1], Ծղուկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2] - 20 Նոյեմբեր 2001[3] կամ 19 Նոյեմբեր 2001, Երեւան, Հայաստան[3]), ճարտարապետ եւ շինարար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սիւնիքի մարզի Մուծք գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի դպրոցին մէջ եւ ապա ընդունուած Երեւանի Ա. Թամանեանի անուան շինարարական կաճառ, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ ետք անցած է աշխատանքի «Թիւ 3» ճարտարապետական արուեստանոցէն ներս, ղեկավարութեամբ յայտնի ճարտարապետներ Միքայէլ Մազմանեանի եւ Յովհաննէս Մարգարեանի:
Արզումանեան 1938 թուականին ընդունուած է Երեւանի ընդհանուր արուեստից ուսումնարանի շինարարական բաժինը, սակայն ուսումը չաւարտած զօրակոչուած է բանակ եւ մասնակցած Հայրենական մեծ պատերազմին՝ իբրեւ հրետանիի վաշտի եւ մարտկոցի հրամանատար։ Զօրացրուած է 1946 թուականին եւ շարունակած իր ուսումը:
Աւարտելէ ժամանակ մը ետք՝ 1958-ին Արզումանեան եղած է նորաստեղծ Երեւան Նախագիծ հիմնարկի ճարտարապետական արուեստանոցի ղեկավարի պաշտօնատար, իսկ 1978-ին նոյն հաստատութեան «Մոմիկ» ստեղծագործական խումբի ղեկավար:
Ճարտարապետական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արզումանեանի ճարտարապետական գործունէութիւնը սկիզբ առած է 1950-ին. ճարտարապետը Յովհաննէս Մարգարեանի հետ միասին նախագծած է Կիրովական քաղաքի «Գուգարք» հիւրանոցը։
1968 թուականին անոր նախագիծերով շինուած է «Էրեբունի» թանգարանը:
Ան մեծ ներդրում ունեցած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր ճարտարապետական կոթողներու նախագծման եւ շինութեան մէջ:
Արզումանեան շէնքերու եւ կառոյցներու կողքին զբաղուած է կոթողներու շինութեամբ, անոր յայտնի գործերէն են Մեսրոպեան ոսկի այբուբենը, ոսկի մեծ խաչքարը, Մայր Տաճարի մանրակերտը եւ այլն: Ան ձեւաւորած եւ պատրաստած է կաթողիկոսական պարգեւներ, լանջախաչեր, գաւազաններ, ինչպէս նաեւ գիրքեր:
Յայտնի Մեսրոպ Մաշտոցի դամբարանը գործն է Արզումանեանի. անոր գործերէն են Նոր Նորք թաղամասի Ս. Սարգիս եկեղեցին, Սպիտակի Ս. Յարութիւն եկեղեցին, Գիւմրիի Ս. Յակոբ եկեղեցին, Սեւանի Վազգէնեան դպրեվանքի Ս. Յակոբ մատուռը, Երեւանի Ս. Երրորդութիւն եկեղեցին[4] եւ այլն:
Շքանշաններ եւ կոչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արզումանեան արժանացած է՝
- Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր շինարար կոչումին,
- Գեղարուեստի ակադեմիային ոսկի եւ Հայ Եկեղեցւոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ շքանշաններուն[5]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էրեբունի թանգարան
- Սպիտակի Ս․ Յարութիւն եկեղեցի
- Սուրբ Երրորդութիւն եկեղեցի
- Ս․ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի
- Ս․ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք)
- Ս․ Յակոբ Մծբնայ
- Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, Օտեսա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 Память народа — 2015.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 158–159.
- ↑ Վ. Յարութիւնեան «Նորօրեայ Ոսկեձեռիկը. ճարտարապետ Պաղտասար Արզումանեանի կեանքն ու ստեղծագործական վաստակը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004
- ↑ «ՊԱՂՏԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ (1916-2001)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14