Jump to content

Պահրէյն

Պահրէյն
Պահրէյնի դրօշը Զինանշանը


Կը ներառնէ Capital Governorate?, Central Governorate?, Muharraq Governorate?, Northern Governorate? և Հարավային մուհաֆազա?
Պետական լեզու Արաբերէն[1]
Մայրաքաղաք Մանամա?
Օրէնսդիր մարմին National Assembly of Bahrain?
Երկրի ղեկավար Համադ Բին Իսա Ալ-Խալիֆա?
Կառավարութեան ղեկավար Salman bin Hamad, Crown Prince of Bahrain?
Ազգաբնակչութիւն 1 569 666 մարդ (2023)[2]
Օրհներգ Բահրեյնի օրհներգ?
Կարգախօս بحريننا և Ours. Yours. Bahrain
Հիմնադրուած է 14 Օգոստոս 1971 թ.
Արժոյթ Bahraini dinar?
Ժամային համակարգ UTC+3։00 և Asia/Bahrain?[3]
Հեռաձայնային համակարգ +973
Համացանցի յղում .bh
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,875[4]
bahrain.bh

Պահրէյն (արաբերէն՝ البحرينԼսել [ալ պահրայն]), պաշտօնական անունը Պահրէյնի Թագաւորութիւն (արաբերէն՝ مملكة البحرينԼսել [ար մամլաքաթ ալ պահրայն]), պետութիւն Ասիոյ մէջ, Պարսից ծոցի հարաւ–արեւմուտքը, Պահրէյնեան կղզիներուն վրայ։ Տարածութիւնը 765 քմ², բնակչութիւնը՝ 1,378,904[5] (2016), գլխաւորաբար՝ արաբներ։ Պետական լեզուն արաբերէնն է։ Մայրաքաղաքը՝ Մանամա:

Պահրէյնը դեռեւս մ.թ. սկիզբները արաբական իշխանութիւն էր։ 4-6-րդ դարերուն կը մտնէր Սասանեաններու պետութեան, ապա՝ Արաբական խալիֆայութեան մէջ։ 9-րդ դարուն կարմաթական ցեղերը նուաճելով Պահրէյնը՝ 10-11-րդ դարերուն զայն դարձուցին իրենց պետութեան կեդրոնը։ 13-րդ դարի կէսերուն Պահրէյնը ձեռք բերաւ անկախութիւն, բայց շուտով նուաճում արձանագրուեցաւ եւ միացուեցաւ Հորմուզի էմիրութեան։ 16-րդ դարու սկիզբը զայն նուաճեցին փորթուգալցիները, իսկ 17-րդ դարի առաջին քառորդին միացուեցաւ Սեֆեւեան Պարսկաստանին։ 18-րդ դարու 80-ական թուականներուն Ալ–Խալիֆ արաբական տոհմի շէյխերը հռչակեցին Պահրէյնի անկախութիւնը։ 19-րդ դարուն Անգլիան, տեղական շէյխերու հետ կնքելով շարք մը պայմանագիրներ, 1871-ին իր խնամակալութիւնը հաստատեց Պահրէյնի վրայ։ 20-րդ դարու 20-ական թուականներու վերջերը Պահրէյն թափանցեցին ամերիկեան նաւթային ընկերութիւնները։ Ազգային–ազատագրական շարժումը, որ Պահրէյնի մէջ սկիզբ առած Է 1918-էն, նոր թափ ստացաւ երկրորդ համաշխարհային պատերազմէն յետոյ։ 1950-ական թուականներու վերջերէն զայն գլխաւորեց Պահրէյնի ազգային–ազատագրութեան ճակատը (ստեղծուած է 1956-ին)։ Անգլիական գաղութարարները, ձգտելով պահպանել իրենց դիրքերը Պարսից ծոցին մէջ, ստեղծեցին այսպէս կոչուած Պարսից ծոցի արաբական իշխանութիւններու ֆետերասիոն (1968), որու մէջ Պահրէյնէն բացի կը մտնէին Քաթարը եւ Պայմանագրային Օմանը։ Սակայն Պահրէյնի ժողովուրդը կը պահանջէր լիակատար անկախութիւն։ 1970-ի գարնան ՄԱԿ-ի յատուկ ներկայացուցչութիւնը տեղւոյն վրայ ուսումնասիրեց երկրի քաղաքական իրավիճակը եւ հաւանութիւն տուած ժողովուրդի ցանկութեան։ 1960-ականներուն բրիտանացիներու՝ տարածքը լքելէն յետոյ Պահրէյնը 1971 թուականին հռչակուեցաւ անկախ պետութիւն։ Թագաւորութիւն հռչակուելէն յետոյ Պահրէյնի Էմիր դարձաւ Իսա պն Սալմալ Ալ-Խալիֆան որու մահէն յետոյ 1999 թուականի Մարտ 6-ին Պահրէյնի Էմիր դարձաւ իր որդին՝ Համատ պն Իսա Ալ-Խալիֆան։ 2002 թուականի Փետրուար 14-ին Պահրէյնը Էմիրութենէն դարձաւ Թագաւորութիւն, իսկ Էմիր Համատ պն Իսա Ալ-Խալիֆան դարձաւ Պահրէյնի թագաւոր։ Պահրէյնը Արաբական երկիրների լիկայի անդամ է։ 1971 թուականի Սեպտեմբեր 21-էն՝ ՄԱԿ-ի անդամ[6]։

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահրէյնը կը գտնուի աւելի քան 20 մայրցամաքային եւ կորալային կղզիներու վրայ (Պահրէյն, Մուհառաք եւ այլն)։ Կղզիներն ունին կրաքարային ծագում, հարթ մակերեւոյթ։ Կլիման անցողիկ է՝ արեւադարձայինէն մերձարեւադարձայինի։ Կը գերակշռէ արեւադարձային անապատներու լանդշաֆտը[7]։

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահրէյնը Պարսից ծոցի նաւթարդիւնահանող երկիրներէն է։ Գլխաւոր հարստութիւնը նաւթն է (124,600,000 բարել, 2015)։ Պահրէյն կղզիի արեւելքը գտնուող 14 մլն տ կարողութեամբ նաւթավերամշակման գործարանը կը մշակէ նաեւ Սէուտական Արաբիայէն նաւթամուղով ստացուող նաւթի մէկ մասը։ Կայ ոչ մեծ ջրատարողութեան նաւերու արտադրութիւն։ Արդիւնաբերութեան եւ տնայնա-արհեստագործական արտադրութեան կեդրոններն են Մանաման, Մուհառաքը։ Գիւղատնտեսութիւնը թոյլ զարգացած է, կ'օգտագործուի տարածքի 5 %-ը (ովասիսներու մէջ)։ Կը մշակեն փիւնիկեան արմաւենի, բաթաթ, լոլիկ եւ հացահատիկեղէն։ Կը զբաղին անասնապահութեամբ, ձկնորսութեամբ, մարգարիտի արդիւնահանութեամբ։ Ճանապարհներու երկարութիւնը կը կազմէ 4122 քմ, որմէ 3392 քմ-ը ասֆալտապատ է։ Երկրին մէջ կը գործէ 4 օդակայան[8]։

Տարածքային Բաժանում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2014-էն Պահրէյնը բաժնուած է չորս մուհաֆազաներու:
Թռչունները վայրի բնութեան այգիի մէջ

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Պահրէյնը [1] Archived 2010-12-29 at the Wayback Machine. The World Factbook-ին մէջ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 2 // (unspecified title)
  2. 2,0 2,1 https://data.who.int/countries/048
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  4. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  5. «Պահրէյնի բնակչութիւնը 2016 թուականին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-09-25-ին։ արտագրուած է՝ 2016-05-13 
  6. (հայերեն) Բահրեյն, 2024-03-24, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B0%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6, վերցված է 2025-05-23 
  7. (հայերեն) Բահրեյն, 2024-03-24, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B0%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6, վերցված է 2025-05-23 
  8. (հայերեն) Բահրեյն, 2024-03-24, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B0%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6, վերցված է 2025-05-23 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 9,46 9,47 9,48 9,49 9,50 9,51 9,52 9,53 9,54 9,55 9,56 9,57 9,58 9,59 9,60 9,61 Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.
  10. Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.

Կաղապար:Ասիոյ Երկիրներ