Չագալճըգ
Գիւղ | |
---|---|
Չագալճըգ | |
Երկիր | Սուրիա |
Ենթարկում | Քեսապ շրջան |
Բնակչութիւն | 48 մարդ |
Ազգային կազմ | Հայեր |
Տեղաբնականուն | քեսապցի |
Ժամային գօտի | UTC+2, ամառը UTC+3 |
Չագալճըգ (արաբերէն՝ جاقالجق) գիւղը կը գտնուի Սուրիո Չինարճըգ գիւղէն մօտ 1 քմ. հարաւ-արեւմուտք։ Ան կազմուած է 2 թաղերէ՝ գլխաւոր թաղը եւ Մաթըսլէք (բուն թաղէն հարաւ-արեւելք)։
Հակիրճ պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]XIX դարու սկիզբը գիւղը եղած էր Թրթռեան գերդաստանի բնակիչներուն կալուածը։ Ժամանակ մը ետք, ուրիշ թաղ մը կը կազմուի Մաթոսեան գերդաստանի բնակիչներուն հաստատումով Մաթըսլէք շրջանի մէջ։
1911-ի մարդահամարին երկու թաղերը կ՛ապրին 25 ընտանիք կամ 143 անձ։
1915-ի տարագրութեան ատեն կը զոհուին մօտաւորապէս բնակչութեան կէսը։ 1920-ին գիւղ կը վերադառնան միայն 50 անձ, 27 այլ գիւղացիներ մնալով շրջանէն դուրս (Հալէպ, Պէյրութ)։
1947-ին հայրենիք կը ներգաղթեն 29 անձ։ 1955-ի գիւղի բնակչութեան թիւը կը հասնի 38 անձի։
1993-ի տուեալներով գիւղը ունէր 48 անձ հայ բնակիչ կամ 13 տուն։ Կան նաեւ Հալէպէն հայեր, որ ունին իրենց անձնական տուներն ու կալուածները։
Բնորոշիչ Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին գլխաւոր կառոյցներն են՝
- Հսկայ սօսի ծառը որ Չագալճըգի աղբիւրին մօտ տնկուած է 1880-ական թուականներուն։
- Ունեցած է մէկ դպրոց՝ Աւետարանական վարժարանը (1910-1934)։
- Մաթըսլէք թաղի աղբիւրը։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Ա. հատոր, Հալէպ, 1995
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Գ. հատոր, Հալէպ, 2004
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապի երեք օրերը», Երեւան, 2014
- Սուրիական մարադահամար՝ http://www.cbssyr.org/new%20web%20site/General_census/census_2004/NH/TAB06-6-2004.htm
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Կայքէջ www.keaofla.com
- Լոս Անճըլէսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - տարեկան գրքոյկ 25 թիւ՝1991-2015
- Պէյրութի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Ալպոմ Քեսապի եւ շրջակայից- Պէյրութ, 1955
- Հայկական Սովետական Հանրագիտարան - Հատոր 4, 7, 12 - Երեւան 1974-1986
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Քեսապն ու քեսապցին - Լոս Անճըլես 2011