Շուշանիկ Կուրղինեան
![]() | |
Ծննդեան անուն | հայ.՝ Շուշանիկ Հարությունի Փոպոլճյան |
Ծնած է | 18 Օգոստոս 1876 |
Ծննդավայր | Կումայրի |
Մահացած է | 24 Նոյեմբեր 1927 (51 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2][3] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Արղության օրիորդաց դպրոց?[2] |
Մասնագիտութիւն | Բանաստեղծ եի ինքնակենսագիր |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն[2] |
Շուշանիկ Կուրղինեան (Փոփոլճեան, 18 Օգոստոս 1876, Կումայրի, Ռուսիոյ Կայսրութիւն - 24 Նոյեմբեր 1927, Երեւան[4]), արեւելահայ առաջին կին բանաստեղծուհին։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Ալեքսանդրապոլ Օգոստոս 30 1876-ին։ Գրել սկսած է 1889-ին՝ աշխատակցելով օրաթերթերու եւ պարբերականներու։
Իր երգերուն մէջ ան ցնցող մանրամասնութիւններով կը ներկայացնէ կեանքի մէջ իշխող հակադրութիւնները։ Կուրղինեանի բանաստեղծական խօսքը երբեմն կը թանձրանայ տեսանելիութեան չափ եւ ապա կը վերածուի բուռն զայրոյթի անոնց դէմ, որոնց յանձանքով «տնքում է հողը շնչով մահահոտ, վիշտն է գալարւում երկրի երեսին»։ Ան թշուառին եւ զրկուածին երգիչն է։ Սակայն անոնց կեանքը երգելով, ան միշտ յուշադրած, բողոքի եւ ըմբոստութեան մղած է զանոնք։
Գրագիտուհիին զբաղեցնող գլխաւոր հարցերէն է ազգային ազատագրութեան խնդիրը, որուն ան նուիրած է քանի մը գողտրիկ քերթուածներ։
Հետաքրքրական երանդ ունին Կուրղինեանի սիրային բանաստեղծութիւնները, որոնց մէջ ան կ'անդրադառնայ նաեւ կնոջ ստրկական վիճակին։ Այդ առումով ալ ուշագրաւ է անոր «Արծուի սէրը» քերթուածը։

1907 թուականին Կուրղինեան հրատարակած է իր բանաստեղծութիւններու առաջին գրքոյկը «Արշալոյսի ղօղանջներ» խորագիրով, որ համբաւ բերած է իրեն։ Այնուհետեւ երկար տարիներ հանդէս չէ եկած առանձին գիրքով։ Անոր բազմաթիւ բանաստեղծութիւններէ ընտրովի ստուար հատոր մը հրատարակած է Հայաստանի պետական հրատարակչութիւնը։
Կուրղինեան մեռած է Երեւան Նոյեմբեր 24, 1927-ին։
Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1939-ին՝ Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանին մէջ հիմնուած թիւ 17 գրադարանը, կը կոչուի Շուշանիկ Կուրղինեանի անունով[5]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Кургинян Шушаник // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — է. 30–31.
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1.
- ↑ GRANDES MUJERES ARMENIAS
- ↑ Գրադարաններ Երեւան Քաղաքում