Jump to content

Շիրին Էպատի

Շիրին Էպատի
պարս․՝ شیرين عبادى
Ծնած է 21 Յունիս 1947(1947-06-21)[1][2][3][…] (78 տարեկան)
Ծննդավայր Համադան, Իրան
Քաղաքացիութիւն  Իրան
Ազգութիւն Հրեաներն Իրանում?[4]
Կրօնք Իսլամութիւն
Ուսումնավայր Թեհրանի Համալսարան
Մասնագիտութիւն Դատաւոր, գրագէտ, իրաւապաշտպան, խաղաղասէր, փաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և իրաւաբան
Աշխատավայր Թեհրանի Համալսարան
Վարած պաշտօններ Դատաւոր
Անդամութիւն Նոբելյան կանանց նախաձեռնություն?[5]
Ստորագրութիւն

Շիրին Էպատի (21 Յունիս 1947(1947-06-21)[1][2][3][…], Համադան, Իրան), իրանցի իրաւաբան, դատաւոր, մարդու իրաւունքի աշխուժակ, գրող, Նոպէլեան Մրցանակի տիրացած (2003), նախկին քաղբանտարկեալ, Աւրօրա մրցանակի ընտրող յանձնաժողովի անդամ[6]

Շիրին Էպատին 1947 թուականին Իրանի Համատան քաղաքը ծնած է, առեւտրային իրաւունքի փրոֆեսէօր Համատանի գլխաւոր նախկին նոտար եղած Մոհամմատ Ալի Էպատի ընտանիքին մէջ։ 1969 թուականին Էպատին Թեհրանի համալսարանի իրաւունքի եւ քաղաքագիտութեան բաժանմունքը աւարտած է եւ կէս տարի փորձաշրջան անցընելէն ետք դատաւոր նշանակուած է։ 1971 թուականին ան թեզ մը ապշտպանած 1975 թուականին Թեհրանի քաղաքային դատարանը գլխաւորած առաջին կին դատաւորը դարձած է։ Շատ իրանցիներու նման սկզբնապէս իրանական յեղափոխութիւնը ողջունած ըլլալով ան շուտով կը դառնայ յեղափոխութեան դաժան քննադատը[7], քանի որ ըստ նոր իշխանութեան կինը պետք չէ, որ որոշումներ կայացնէ տղամարդոց համար: Էպատին տասը տարիէ աւելի չէ կրցած աշխատիլ իրաւական ոլորտէն ներս, բայց այդ ընթացքին ան անվճար իրաւաբանական գործունէութիւն ծաւալած է։ Երկար տարիներ Էպատին անցուցած է մենախուցէն ներս՝ դառնալով Իրանի մարդու իրաւունքի թիւ մէկ աշխուժ պտպանը, հիմնուեցաւ Մարդու իրաւունքի պաշտպանի կեդրոնը եւ օգնեց կազմակերպելու «Մէկ միլիոն ստորագրութիւն» ժողովրդական նախաձեռնութիւնը։

1990 թուականին ան հնարաւորութիւն ստացաւ դասախօսելու Թեհրանի համալսարանէն ներս։ Ան մեծ դեր խաղցաւ Իրանի 5-րդ նախագահ Մոհամմատ Խաթամիի 1997 թուականի նախագահի ընտրութիւններուն։ Էպատին կը համարուի արեւելքի շարք մը երկիրներու, նաեւ Բրիտանական Քոլամպիայի համալսարանի, Թորոնթոյի համալսարանի պատւաւոր դոկտոր։ 2009 թուականի Յունիսին Իրանին մէջ աճող բռնաճնշումներու հետեւանքով ստիպուած լքած է երկիրը։ 2004 թուականին Forbes պարբերականը Շիրին Էպատիին ընդգրկած է «Աշխարհի հզօրագոյն 100 կիներ»ու ցանկին մէջ։ Ան նաեւ ընդգրկուեր է «Բոլոր ժամանակներու 100 ամենաազդեցիկ կիներ» ցանկին մէջ[8][9]։

  • Մարդկային Իրաւունքներու Դիտորդ (Human Rights Watch)-ի կողմէ յատկացուած ափսէ, 1996։
  • Մարդկային Իրաւունքներու Դիտորդ-ի պաշտօնական դիտորդ, 1996։
  • Րաֆթօ Պարգեւ (Rafto Prize), Մարդկային Իրաւունքներու Պարգեւ Նորվեկիոյ մէջ, 2001։
  • Խաղաղութեան Նոպելեան Մրցանակ, 2003-ի Հոկտեմբեր։
  • Women's eNews 21-րդ Դարու 21 Առաջնորդներու Պարգեւ, 2004։
  • Միջազգային Ժողովրդավարութեան Պարգեւ (International Democracy Award), 2004։
  • Ճէյմս Փարքս Մորթոնի Միջկրօնական Պարգեւ (James Parks Morton Interfaith Award) Նիւ Եորքի Միջկրօնական Կեդրոնէն, 2004։
  • «Տարուան Իրաւաբան» պարգեւ, 2004։
  • UCI Քաղաքացիական Խաղաղութիւն Կառուցելու Պարգեւ, 2005։
  • Ոսկի Ափսէի Պարգեւ (The Golden Plate Award) Ամերիկեան Ձեռքբերումներու Ակադեմիայէն (American Academy of Achievement), 2005։
  • Պատուոյ Լեգէոնի Շքանշան (Legion of Honor award), 2006։
  • Թութզինկի Աւետարանական Ակադեմիայի Հանդուրժողականութեան Պարգեւ (Toleranzpreis der Evangelischen Akademie Tutzing), 2008։
  • Մարդկային Իրաւունքներու Համաշխարհային Պաշտպանութեան Պարգեւ (Award for the Global Defence of Human Rights), Մարդկային Իրաւունքներու Միջազգային Ծառայութեան Պարգեւ (International Service Human Rights Award), 2009։
  • Վոլֆկանգ Ֆրիտմանի Յուշամրցանակ (Wolfgang Friedmann Memorial Award) Քոլամպիայի Անդրազգային Իրաւունքի Հանդէսէն (Columbia Journal of Transnational Law), 2013։

Պատուոյ Կոչումներ (Honorary Degrees)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Իրաւունքի Տոքթոր (Doctor of Laws), Ուիլիամսի Քոլէճ (Williams College), 2004։[80]
  • Իրաւունքի Տոքթոր, Պրաունի Համալսարան (Brown University), 2004։
  • Իրաւունքի Տոքթոր, Բրիտանական Քոլամպիոյ Համալսարան (University of British Columbia), 2004։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Մերիլենտի Համալսարան, Քոլէճ Փարք (University of Maryland, College Park), 2004։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Թորոնթոյի Համալսարան (University of Toronto), 2004։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Սայմոն Ֆրէյզըրի Համալսարան (Simon Fraser University), 2004։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Աքուրեյրիի Համալսարան (University of Akureyri), 2004։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Աւստրալիական Կաթողիկէ Համալսարան (Australian Catholic University), 2005։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Սան Ֆրանսիսքոյի Համալսարան (University of San Francisco), 2005։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Քոնքորտիա Համալսարան (Concordia University), 2005։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Եորքի Համալսարան, Քանատայի Համալսարան (The University of York, The University of Canada), 2005։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Ճան Մուլէնի Համալսարան Լիոնի մէջ (Université Jean Moulin in Lyon), 2005։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Լոյոլայի Համալսարան Շիքակոյի մէջ (Loyola University Chicago), 2007։
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Նիւ Սքուլ Համալսարան (The New School University), 2007։
  • Իրաւունքի Պատուոյ Տոքթոր (Honorary Doctor of Laws), Մարքեթի Համալսարան (Marquette University), 2009։[81]
  • Իրաւունքի Պատուոյ Տոքթոր (Honorary Doctor of Law), Քէմպրիճի Համալսարան (University of Cambridge), 2011։[82]
  • Պատուոյ Տոքթորի Կոչում, Արեւելեան եւ Ափրիկեան Ուսումնասիրութիւններու Դպրոց (SOAS) Լոնտոնի Համալսարան (School of Oriental and African Studies (SOAS) University of London), 2012։
  • Իրաւունքի Պատուոյ Տոքթոր (Honorary Doctor of Laws), Վերին Քանատայի Իրաւունքի Միութիւն (Law Society of Upper Canada), 2012։[83]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան
  3. 1 2 Brockhaus EnzyklopädieF.A. Brockhaus, 1796.
  4. https://web.archive.org/web/2/https://www.zeitoons.com/28016
  5. https://nobelwomensinitiative.org/laureate/
  6. AURORA PRIZE Աւրորայի ազդեցութիւնը. Շիրին Էպատի
  7. Ազատութիւն Ռատիոկայան Շիրին Էպատի. «Իրանին Մէջ Դատավարութիւնները Եգիծանք են Արդարադատութեան Հանդէպ»
  8. http://www.vedomosti.ru/library/articles/2012/11/30/intervyu_shirin_ebadi_pravozaschitnica
  9. http://www.forbes.ru/forbes-woman-photogallery/337323-svobodnyy-vybor-10-laureatok-nobelevskoy-premii-mira
  10. (անգլերեն) Shirin Ebadi, 2025-11-18, https://en.wikipedia.org/w/index.php?title=Shirin_Ebadi&oldid=1322853448, վերցված է 2025-11-28