Շահան Նաթալի
| Շահան Նաթալի | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Հակոբ Տեր-Հակոբեան |
| Ծնած է | 14 Յուլիս 1884[1] |
| Ծննդավայր | Հիւսէյնիկ, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 18 Ապրիլ 1983[2] (98 տարեկանին) |
| Մահուան վայր | Ուոթերթաուն, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3][1] |
| Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան[1], Եփրատ Գոլէճ և Պոսթընի համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ և ակտիվիստ |
| Աշխատավայր | Ազատամարտ, Հայրենիք, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն, «Շանթ»[1] և «Փիւնիկ»[1] |
| Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Շահան Նաթալի (Յակոբ Տէր Յակոբեան (կեղծանունը՝ Նեմեսիս), 14 Յուլիս 1884[1], Հիւսէյնիկ, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 18 Ապրիլ 1983[2], Ուոթերթաուն, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող եւ փիլիսոփայ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շահան Նաթալի ծնած է 1884 թուականի Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղին մէջ։ Որբացած է սուլթանական Թուրքիոյ մէջ իրականացուած հայկական կոտորածներու ժամանակ: Փոքր տարիքէն ուխտած է ուղղել իր ընտանիքին եւ իր ժողովուրդին հանդէպ կատարուած մեծ անիրաւութիւնը: Ուսանած է Կ. Պոլսի Պէրպէրեան Վարժարանէն ներս, բախտ ունենալով աշակերտելու ժամանակի լաւագոյն մանկավարժներէն Ռեթէոս Պէրպէրէանին: 1904 թուականին մեկնած է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուսանած «Boston University College of Liberal Arts»էն ներս ուսումնասիրած է՝ օրէնք եւ իրաւունք եւ այսպէս գրած.
| Օրէնքները անբարոյութեան ծնողն են, անբարոյութիինն իսկ են[4]: - Շահան Նաթալի |
Շահան Նաթալին մահացած է 1983 թուականի Ապրիլ 18-ին, Պոսթըն:
Գրական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրող, պատմաբան ու վերլուծաբան, Նաթալի 1904-1914 թուականներուն հրատարակած է շարք մը գործեր «Շանթեր», «Ամպեր», «Սիրոյ Եւ Ատելութեան Երգեր», «Քաւութեան երգեր», «Վրէժի Աւետարան», եղած է խմբագիր ու աշխատակցած բազմաթիւ հանդէսներու, ինչպէս «Պայքար», «Փիւնիկ», «Շանթ», «Արծիւ», «Հայրենիք» եւ այլն:
Ազգային-քաղաքական Գործունէութիւն եւ Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաս կազմած Հայ բարեգործական ընդհանուր միութեան, անդամակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, մասնակցած է «Նեմեսիս» (յունական դիցաբանութեան մէջ Հատուցման եւ Արդարութեան աստուածուհի, Ցեղասպանութեան հեղինակները ահաբեկելու ծրագիր) գործողութեան[5][6]:
Հայ ժողովուրդի մեծ ողբերգութենէն ծնած, հայութեան վերապրումի ուղիներու անհանգիստ որոնող, Շահան Նաթալի հաստատած է, թէ հայ ազգը ո՛չ միայն խօսքով, այլ մանաւանդ գործով պէտք է տիրանայ ապրելու իր իրաւունքին: Իր աշխատութիւններով, «Թուրքիզմը Անկարայէն Պաքու Եւ Թուրքական Օրիանթասիոն», «Թուրքերը Եւ Մենք»[7], հարստացրած է հայ քաղաքական միտքի պատմութիւնը:
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ Թրքական Օրիէնթասիոն» Աթէնք Նոր Օր, 1928 172 էջ:
- «Թուրքերը եւ Մենք» Աթէնք Նոր Օր, 1928. 70 էջ։ Երկրորդ հրատարակութիւն՝ Պոսթըն, 1931, 93 էջ։ Երրորդ հրատարակութիւն՝ Երեւան, 1992:
- «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները» 2 հատոր, Մարսէլ, Արաբեան Հրատարակչութիւն, 1934-1935:
- «Երեւանի Համաձայնագիրը» Պոսթըն, 1941, 112 էջ:
- «Գիրք Մատուցման եւ Հատուցման» Պէյրութ Օնիպար Հրատարակչութիւն, 1949, 134 էջ:
- «Այսպէս Սպաննեցինք»
- Յաւելուած, Պատկերազարդումներ
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Օրէնքի Եւ Ընկերութեան Զոհերէն» (կարճ պատմուածքներ), Պոսթըն, 1909. 63 էջ:
- «Ամպեր» Պոսթըն, 1909:
- «Սիրոյ Եւ Ատելութեան Երգեր» Պոսթըն, 1915, 165 էջ:
- «Քաւութեան Երգեր» Պոսթըն, Հայրենիք 1915, 31 էջ (չափածոյ):
- «Վրէժի Աւետարան», Նյու Յորք, 1918, 39 էջ:
- «Ասլան Բէկ» Պոսթըն, Հայրենիք, 1918, 62 էջ (ողբերգութիւն երեք արարով):
- «Քեզի» Պոսթըն, 1920, 116 էջ. սկսած է գրել 1904 թուականին (չափածոյ):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 145.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 126. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ահան ( Յակոբ Տէր Յակոբեան ) Նաթալի – ( 1884-1983թթ) Հայ ազգը ոչ միայն խօսքով, այլ մանաւանդ գործով պէտք է տիրանայ ապրելու իր իրաւունքին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-18-ին։ արտագրուած է՝ 2016-02-21
- ↑ «Նեմեսիս»-ի Գործողութեան 90-Ամեակին Նուիրուած Ձեռնարկին Երեսփոխան Յակոբ Բագրատունիի Արտասանած Խօսքը
- ↑ ԷՋՄԻԱԾԻՆ, ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ, Ապրիլ 2013 Ս. Էջմիածին
- ↑ «Մայր Հայաստան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-29-ին։ արտագրուած է՝ 2016-02-21
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շահան Նաթալիի Ընտանիքի Հիմնադրամ Archived 2009-04-14 at the Wayback Machine.