Նոր Արշալոյս
Արտաքին տեսք
| Նոր Արշալոյս | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Խմբագիր | Յակոբ Սիրունի, Լեւոն Շաթրեան և Վարդան Մեշտուճեան |
| Հիմնադրուած է | 1922 |
| Գրասենեակ | Պուխարեստ, Ռումանիա |
«Նոր արշալոյս» («Նոր արշալոյս»), քաղաքական, գրական եւ մշակութային եռօրեայ, ապա՝ շաբաթաթերթ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1922-1934 թուականներուն Պուխարեսթի մէջ։ Խմբագիրները եղած են Պարոյր Լեւոնեանը, Յակոբ Սիրունին, Լեւոն Շաթրեանը, Յարութ Ասլանեանը (Հորիոն), Վարդան Մեշտուճեանը, Յարութիւն Պապոյեանը։
Պարբերականը նպաստած է հայապահպանութեան, Հայրենիք-Սփիւռք կապերու ամրապնդման։ Լուսաբանած է Ռումանիոյ հայկական դպրոցների, թատերախմբերու, մշակութային միւս հաստատութիւններու գործունէութիւնը, հրապարակած Հայաստանի առօրեային վերաբերող տեղեկութիւններ։
«Նոր արշակոյս» պարբերականին աշխատակցած են Երուանդ Օտեանը, Մ. Պոտուրեանը, Ա. Չօպանեանը, Հ. Երուանդը եւ ուրիշներ։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |