Jump to content

Նիքոլա Սարքոզի

Նիքոլա Սարքոզի
ֆրանսերէն՝ Nicolas Sarkozy
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Nicolas Paul Stéphane Sarközy de Nagy-Bocsa[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Paul Bismuth[2]
Ծնած է 28 Յունուար 1955(1955-01-28)[3][4][5][…] (71 տարեկան)
Ծննդավայր Փարիզ[6]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք քրիստոնէութիւն[7]
Ուսումնավայր Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի Համալսարան, Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ, Շապտալ?, Նափոլիի դերասանութեան դպրոց և Institution Saint-Nicolas de Buzenval?
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և իրաւաբան
Վարած պաշտօններ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Mayor of Neuilly-sur-Seine?, Île-de-France ի Շրջանային Խորհուրդի անդամ, գերագոյն խորհրդական, Անտորայի Ֆրանսացի Փոխ Իշխան, Ֆրանսայի ներքին գործոց նախարար, Ֆրանսիայի ֆինանսների նախարար?, Ֆրանսայի ներքին գործոց նախարար, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան[8], president of departmental council?, Ֆրանսիայի մշակույթի նախարար?, Եւրոպական Խորհրդարանի անդամ[9], Ֆրանսայի ներքին գործոց նախարար և Minister of Public Account and Action?
Կուսակցութիւն Դեմոկրատներու Միութիւն յանուն Հանրապետութեան, հանրապետութեան սատարման միաւորում, Ժողովրդական շարժման միութիւն[10] և Հանրապետականներ?
Ամուսին Քարլա Պրունի[11]
Ծնողներ հայր՝ Պալ Շարկյոզի?, մայր՝ Անդրե Մալլա?
Երեխաներ Պիեր Սարկոզի?, Ժան Սարկոզի?, Louis Sarkozy? և Ջուլիա Սարկոզի?[12]
Ստորագրութիւն

Նիքոլա Սարքոզի (ֆրանսերէն՝ Nicolas Sarkozy, ծնած՝ 28 Յունուար 1955-ին)։ Ընտրուած է Ֆրանսայի նախագահ 2007–ին եւ պաշտօնավարած մինչեւ 2012 թուականը։

Կենսագրական գիծեր[13]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սարքոզի ծնած է Փարիզ: Ան 1883-էն 2002 թուականներուն Նէյի-սիւր-Սենի (Neuilly-sur-Seine) քաղաքապետն էր, իսկ նախագահ Ֆրանսուա Միթերանի երկրորդ պաշտօնավարութեան ընթացքին՝ վարչապետ Էտուար Պալատիւրի օրով (1993–1995), եղած է Պիւտճէի նախարար: Ժակ Շիրաքի երկրորդ նախագահական շրջանին ան ծառայած է որպէս Ներքին գործոց նախարար եւ 1993-էն 2007-ին գլխաւորած է «Ժողովրդական շարժման միութիւն» (UMP) կուսակցութիւնը:

Ան յաղթեց 2007-ի Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն՝ 53.1% համեմատութեամբ 46.9%-ի դէմ յաղթանակ տանելով Սոցիալիստական կուսակցութեան (PS) թեկնածու Սեկոլեն Ռուայալի նկատմամբ: Իր պաշտօնավարութեան ընթացքին ան ականատես եղաւ 2008-ի ելեւմտական տագնապին, 2000-ականներու վերջաւորութեան տնտեսական անկումին, Եւրոպական պետական պարտքի ճգնաժամին, ռուս-վրացական պատերազմին (որուն համար ան զինադադարի բանակցութիւններ վարեց) եւ Արաբական գարնան (յատկապէս Թունուզի, Լիպիոյ եւ Սիրիոյ մէջ): Ան նախաձեռնեց Ֆրանսական համալսարաններու բարեփոխումը (2007) եւ կենսաթոշակային բարեփոխումը (2010): 2008-ին, Փարիզի Էլիզէ պալատին մէջ, ան ամուսնացաւ իտալա-ֆրանսական երգչուհի եւ երգահան Քարլա Պրունիի հետ: 2012-ի նախագահական ընտրութիւններուն Սարքոզի պարտուեցաւ Սոցիալիստական կուսակցութեան թեկնածու Ֆրանսուա Հոլանտէն՝ 3.2% տարբերութեամբ: Պաշտօնը ձգելէ ետք Սարքոզի խոստացաւ հեռանալ քաղաքականութենէն, սակայն վերադարձաւ 2014-ին որպէս UMP-ի ղեկավար (որ 2015-ին վերանուանուեցաւ «Հանրապետականներ»): 2016-ի Հանրապետականներու նախագահական նախնական ընտրութիւններուն պարտուելէ ետք, ան հեռացաւ հանրային կեանքէն:

Ֆրանսացի դատախազներու կողմէ անոր դէմ փտածութեան մեղադրանք ներկայացուեցաւ երկու գործերով, յատկապէս 2007-ի Ֆրանսայի ընտրութիւններուն Լիպիոյ ենթադրեալ միջամտութեան հարցով: 2021-ին Սարքոզի մեղաւոր ճանչցուեցաւ փտածութեան մէջ երկու առանձին դատավարութիւններու ընթացքին՝ ստանալով երեք տարուան բանտարկութիւն (երկուքը պայմանական, մէկը՝ բանտին մէջ, բողոքարկման ենթակայ) եւ մէկ տարուան պատիժ, որ պէտք է կրէր տան կալանքի տակ: Ան պարտուեցաւ 2023 Մայիսի բողոքարկման ատեանին մէջ[14]: Փետրուար 2024-ին անոր նախընտրական ելեւմտաւորման վերաբերեալ դատավճիռը փոխուեցաւ՝ վեց ամիս բանտարկութեան[15] եւ վեց ամիս պայմանական պատիժի: Սեպտեմբեր 2025-ին ան մեղաւոր ճանչցուեցաւ յանցաւոր դաւադրութեան մէջ՝ Մուամմար Քազզաֆիի հետ «փտածութեան համաձայնագիրի» համար եւ դատապարտուեցաւ հինգ տարուան բանտարկութեան, ինչպէս նաեւ 100,000 եւրօ տուգանքի: 21 Հոկտեմբեր 2025-ին Սարքոզի սկսաւ կրել իր պատիժը «Լա Սանթէ» բանտին մէջ՝ առանձնացուած խցիկի մէջ, մինչ իր փաստաբանները բողոքարկման դիմած էին[16]: Ան ազատ արձակուեցաւ իր հինգ տարուան պատիժէն երեք շաբաթ ետք՝ 10 Նոյեմբերին[17]: Սարքոզիի ազատ արձակման պայմաններէն մէկն այն է, որ ան պէտք չէ որեւէ կապ հաստատէ Արդարադատութեան նախարարութեան որեւէ պաշտօնեայի հետ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Décret du 31 décembre 2004 portant promotion et nominationfr — Légifrance, 2005.
  2. ↑ http://www.lefigaro.fr/politique/2014/03/12/01002-20140312ARTFIG00204-quand-nicolas-sarkozy-s-appelait-paul-bismuth.php
  3. ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. ↑ Sycomore / Assemblée nationale
  5. ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
  6. ↑ Sarkozy one of France's most polarizing postwar leaders — Նիւ Եորք Թայմզ, 2007.
  7. ↑ Nicolas Sarkozy : "Je suis Français, je suis chrétien"… — RF: 2016. — ISSN 0029-4713; 2969-6542
  8. ↑ http://www.assemblee-nationale.fr/12/tribun/fiches_id/2680.asp
  9. ↑ Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
  10. ↑ https://www.workwithdata.com/person/nicolas-sarkozy-1955
  11. ↑ http://www.parismatch.com/People/Carla-Bruni-et-Nicolas-Sarkozy-10-ans-d-amour-1451495
  12. ↑ https://www.gala.fr/stars_et_gotha/giulia_sarkozy
  13. ↑ (անգլերեն) Nicolas Sarkozy, 2026-09-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Nicolas_Sarkozy&oldid=1375452164, վերցված է 2026-09-18
  14. ↑ "Nicolas Sarkozy loses appeal against corruption conviction". BBC News. 17 May 2023. Retrieved 17 May 2023.
  15. ↑ Bisserbe, Noemie (14 February 2024). "Former French President Sarkozy Convicted of Breaking Campaign Finance Laws". Wall Street Journal.
  16. ↑ "Sarkozy enters jail over campaign financing - France's first ex-president behind bars". BBC. 21 October 2025. Retrieved 22 October 2025.
  17. ↑ "Former French president Sarkozy released from prison after three weeks". BBC News. 10 November 2025. Retrieved 10 November 2025.