Նիքոլաս Սփարքս
Նիքոլաս Սփարքս | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Nicholas Charles Sparks |
Ծնած է | 31 Դեկտեմբեր 1965[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր |
Նոթր Տամի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ Bella Vista High School? |
Տեսակ | սիրավեպ? |
Մասնագիտութիւն | վիպասան, թեքվանդոյի մարզիկ, գրագէտ, թեթևատլետ, հեղինակ, ժապաւէն արտադրող, կինոսցենարիստ |
Երեխաներ | 5 |
Կայքէջ | nicholassparks.com |
Նիքոլաս Սփարքս (31 Դեկտեմբեր 1965[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա), ամերիկացի գրող։ Ունի հրատարակուած 17 վէպեր։ Ներկայիս կ'ապրի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Հիւսիսային Քարոլինա[4] նահանգին մէջ, իր տիկնոջ ու 5 երեխաներուն հետ[5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիքոլաս Սփարքսը ծնած է 31 Դեկտեմբեր, 1965 թուականին, Օմահա քաղաքին մէջ, Փրոֆեսոր Փաթրիք Սփարքսի ընտանիքին մէջ։ Ան աշխարհահռչակ գրող է։ Աշխարհին տարածքին անոր գիրքերէն վաճառուած են մօտաւորապէս 8 միլիոն օրինակ։ Անոր ստեղծագործութիւններուն նիւթերն են քրիստոնէութիւնը, սէրը, մարդկային զգացմուններն ու ճակատագիրները։
Սփարքսը իր առաջին ստեղծագործութիւնը գրած է 1985 թուականին, երբ ան դեռ դպրոց կը յաճախէր։
Ուսանած է Նոթըրտամ համալսարանին մէջ։
Կնոջ հետ ծանօթացած է 1989 թուականին, գարնանային արձակուրդներու ժամանակ եւ ամուսնացած՝ 1989 թուականի Յուլիսին։
2000 թուականին Նիքոլաս Սփարքսը ճանչցուած է որպէս տարուան ամէնէն լաւ հեղինակը՝ "People Magazine"-ի կողմէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #11818606X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Shepherd M. C. Encyclopædia Britannica
- ↑ «Nicholas Sparks: The Official Website»։ Willow Holdings INC
- ↑ «Nicholas Sparks Movies at the Box Office - Box Office Mojo»
Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|