Jump to content

Ներքին Քաղաք (Վիեննա)

Բնակավայր
Ներքին Քաղաք
գերմաներէն՝ Innere Stadt
Զինանշան

Երկիր  Աւստրիա[1]
Markus Figl?
Տարածութիւն 3,01 քմ²
ԲԾՄ 192 մեթր
Բնակչութիւն 16 047 մարդ (1 Յունուար 2020)[2]
Փոստային ցուցանիշ 1010
Պաշտօնական կայքէջ wien.gv.at/bezirke/inner…

Ներքին քաղաքը, կամ Վիեննայի Առաջին Թաղամասը (գերմ. Innere Stadt, Erste Bezirk), Վիեննայի պատմական ամենէ հին բաժինն է: 1850-ի քաղաքի ընդարձակումէն առաջ, Վիեննա քաղաքը կը բաղկանար միայն այս մասէն:

Ներքին Քաղաքը Վիեննայի քարտէսի վրայ

«Առաջին թաղամասը» տեսչութեան, պաշտօնատեղի եւ զբօսաշրջիկութեան կենդրոն է, որուն պատճառով ան 110.000 աշխատաւորներով Վիեննայի ամենէ զբաղ մասն է:

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ներքին քաղաքը կը գտնուի Վիեննայի մէջտեղը: Անոր սահմանները՝

Անոր տարածութիւնը 2,869 քմ. ք. է:[3]

Ժողովրդագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բնակչութեան զարգացում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երբ Վիեննա Աւստրօ-Հունգարական կայսրութեան մայրաքաղաքն էր, առաջին թաղամասին մէջ բնակչութիւնը հետզհետէ կը շատանար, սակայն երբ Վիեննա մէծցաւ եւ միայն Ներքին Քաղաքը Վիեննան չեղաւ, բնակչութեան թիւը սկսաւ հետզհետէ պակսիլ: 1880-ին թիւը հասեր էր 73.000, իսկ 2020-ին՝ 16.047[4]: Այսօրուայ պատճառներէն մէկը բնակչութեան այս ցած թիւին տուներու սղութիւնն է:

Բնակչութեան տարիք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ներքին Քաղաքի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի ամենէ բարցրն է: 2020-ին միջինը 47,5 տարեկան էր, մինչ այդ Վիեննայի ընդհանուրը՝ 41 տարեկան:[4]

Բնակչութեան ծագում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին թաղամասի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (10434, 65%): 17,3% (2775 ) կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 17,6% (2838) այլ երկիրներէ:[4]

Քաղաքականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1946-էն ի վեր, Ներքին Քաղաքի թաղապետը միշտ «Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւնը» (ԱԺԿ; գերմ.՝ Österreichische Volkspartei, ÖVP) նշած է: 2020-ի ընտրութիւններէ ետք Մարքուս Ֆիկլ վերընտրուի առաջին թաղամասի թաղապետ:

2020-ի թաղամասերու ներկայացուցիչական ընտրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ներքին Քաղաքի արդիւնքները՝

Վիեննա մինջեւ այսօր կը համարուի երաժշտական կեդրոն: Հրչակաւոր երաժիշտներ, ինչպես Մոցարդ, Պէթհովըն եւ Հայտըն աշխատած կամ ապրած են Վիեննայի մէջ: Ներքին քաղաքը կը գտնուին երաժշտութեան համար կարեւոր վայրեր, ինչպէս՝ Մոցարդի տունը, Մուզիքֆըրայնը (Վիեննայի Երաժշտական Միութեան սրահ), Քոնցերդհաուսը (Նուագասրահ), Ազգային Օփերան եւ «Երաժշտութեան տուն» թանգարանը:

Ներքին քաղաքի մէջ կը գտնուին աւելի քան 60 թանգարաններ:[6] Ալպերդինա թանգարանը Վիեննայի երկրորդ ամենէ շատ այցելուած թանգարանն է եւ ունի 65.000 գծագրութիւններ: Անոր համար ան կը համարուի աշխարհի ամենէ մեծ եւ կարեւոր գծագրութեան հաւաքածոներէն մէկը:

Այլ կարեւոր թանգարաններ՝

  • Արուեստի պատմական թանգարան
  • Բնութեան պատմական թանգարան
  • Աւստրիոյ ազգային գրադարան
  • Ս. Ստեփան մայր եկեղեցւոյ գանձարան
  • Մոծարդի տունը
  • Անուրջքի թանգարան
  • Հռոմէական թանգարան

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ներքին Քաղաքի պաշտօնական էջ (գերմ.)

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
  3. «Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-15 
  4. 4,0 4,1 4,2 ktv_fbiechele։ «Innere Stadt in Zahlen - Statistiken zum 1. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-15 
  5. «1., Innere Stadt - Bezirksvertretungswahlen 2020, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2021-05-10 
  6. «Museen - Liste nach Bezirk - vivent.at»։ vivent.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-10