Ներսէս Ունանեան
| Ներսէս Ունանեան | |
|---|---|
| Ծնած է | 1924 |
| Ծննդավայր | Սամոս, Յունաստան |
| Մահացած է | 1957 |
| Մահուան վայր | Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Հանրապետական համալսարան?[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան |
| Տեսակ | խեցեգործութիւն |
| Մասնագիտութիւն | քանդակագործ, գեղանկարիչ, գծագրիչ և նկարիչ-փորագրող |
| Աշխատավայր | Քանդակագործ |
Ներսէս Ունանեան (1 Օգոստոս 1924[2][3][4][…], Սամոս, Հիւսիսային Էգէականի շրջան, Յունաստան[1] և Յունաստան[5] - 18 Դեկտեմբեր 1957[2][4][5], Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ), սփիւռքահայ քանդակագործ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1928 թուականին ընտանիքով տեղափոխուած է Ուրուկուէյ։ Աւարտած է Մոնթէվիտէոյի համալսարանի Պլաստիկ արուեստներու դպրոցը։ Երկու տարի ուսանելէ ետք մասնակցած է Ազգային Սալոնի մրցոյթին եւ «Մերկ կինը» քանդակին համար արժանացած է յատուկ մրցանակի, իսկ 1942 թուականին՝ օտարերկրացիներու համար սահմանուած ոսկիէ մետալի։ Նոյն մետալին Ունանեան արժանացած է 1944 թուականին՝ «Մտորում», 1948 թուականին՝ «Խաչէն իջեցնելը», 1949 թուականին՝ «Մայրութիւն», 1950 թուականին՝ «Կեանքի փլուզում» հարթաքանդակներուն համար։
1949 թուականին կատարած է 16 նկարազարդում՝ բանաստեղծ Է․ Փինթոյի գիրքին համար։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Մոնթեվիտէօ)
- «Օջախ» հարթաքանդակ
- «Տրիստան եւ Իգոլդ» հարթաքանդակ
- «Տրիստանի գլուխը»
- «Բանուորը»
- Ռ. Թէքէեանի կիսանդրին
1950 թուականին կազմակերպած է առաջին անհատական ցուցահանդէսը՝ ներկայացնելով տարբեր ժանրերու մօտ 70 աշխատանք (քանդակներ քարով, գաճով, թրծակաւով, փորագրանկարներ, գծանկարներ)։ Ունանեանը հետեւած է տարբեր ուղղութիւններու։
2000 թուականին ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմէ յայտարարուած «Յանուն մշակոյթի խաղաղութեան» միջազգային տարուայ շրջագիծին մէջ ի յիշատակ 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերուն՝ Ուրուկուէյի Հայկական գործակալութեան կողմէ կազմակերպուեցաւ Ունանեանի 30 աշխատանքներու ցուցադրութիւնը Մոնթեվիտէոյի քաղաքապետարանի սրահին մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 — հատոր 12. — է. 250.
- 1 2 Կերպարվեստի ազգային թանգարան
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8.
- 1 2 (unspecified title)
- 1 2 (unspecified title) — 2014.