Յովհաննէս Թլկուրանցի
Յովհաննէս Թլկուրանցի | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Ծննդավայր | Թլկուրան?[1] |
Մահացած է | անհայտ[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Յովհաննէս Թլկուրանցի (անհայտ[1], Թլկուրան?[1] - անհայտ[1]), միջնադարեան հայ բանաստեղծ-քնարերգու։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովհաննէս Թլկուրանցիի կենսագրութիւնը անյայտ է։ Բանասիրական մանրակրկիտ քննութեամբ հաստատուած է, որ տաղերգուն ապրած է 14-րդ դարու երկրորդ եւ 15-րդ դարու առաջին կէսին։ Մականունէն ի յայտ կու գայ, որ ան ծնած է Միջագետքի Թլկուրան աւանին մէջ: Ան ոչ միայն գրած է տաղեր, այլեւ անոնք ինք անձամբ երգած է: Եղած է երգիչ եւ երգահան[2]։ Իր անունով մեզի հասած են սիրոյ եւ բնութեան, խրատական-բարոյախօսական, վիպական տաղեր եւ կրօնական ոտանաւորներ: Իր բանաստեղծութիւններէն մէկուն մէջ ան գրած է, որ 70 տարեկան է։ Յովհաննէս Թլկուրանցիի բանաստեղծութիւնները առաջին անգամ հրատարակուած են հայ առաջին տպագիր երգարանին մէջ Յակոբ Մեղապարտի կողմէ 1513 թուականին։ Մինչ վերջերս ընդունուած էր, որ բանաստեղծ Թլկուրանցին եւ Կաթողիկոս Յովհաննէս Բ. Թլկուրանցի, որ ապրած է XV-XVI դարերուն, նոյն անձն է։ Ըստ այդմ, կը համարուէր, որ Թլկուրանցին առաջին միջնադարեան բանաստեղծն է, որուն ստեղծագործութիւնները տպագրուած են իր կենդանութեան օրոք։ Սակայն յետագային ապացուցուեցաւ, որ բանաստեղծ Յովհաննէս Թլկուրանցին՝ ապրելով XIV-XV դարերուն, չի կրնար Յովհաննէս Թլկուրանցի Կաթողիկոսը ըլլալ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յովհաննէս Թլկուրանցին եւ իւր տաղերը, Թիֆլիս, 1892, 60 էջ։
- Տաղագիրք, Երուսաղէմ, 1958, 116 էջ։
- Տաղեր, Երեւան, 1960, 298 էջ։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Հայ մշակոյթի նշանաւոր գործիչները, V-XVIII դարեր», Երեւանի համալսարանի հրատարակութիւն, Երևան, 1976:
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայ մշակոյթի նշանաւոր գործիչները, V-XVIII դարեր, Երեւանի համալսարանի հրատարակութիւն, Երեւան, 1976 էջ 424