Յարութ Ֆազլեան
Յարութ Ֆազլեան | |
---|---|
Ծննդավայր | Լիբանան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ |
Կոչում | Պսակաւոր Արուեստից եւ Մագիստրոսի Պատւոյ (with Honors ) տիտղոսները Սիմֆոնիք եւ Օփերային ղեկավարութեան մէջ: Ան ունի երաժշտական կրթութեան Դոկտորի Ph.D degree Աստիճան: |
Մասնագիտութիւն | խմբավար, երաժիշտ |
Աշխատավայր | Լիբանանի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար |
Ամուսին | Նորա |
Ծնողներ | Պերճ Ֆազլեան եւ Սիրվարդ Գրիգորեան-Ֆազլեան |
Երեխաներ | Պերճ եւ Դիա |
Յարութ Ֆազլեան, Լիբանանահայ յայտնի խմբավար, երաժիշտ, Լիբանանի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յարութ Ֆազլեան ծնած է Պէյրութ, ուր յաճախած է ՀԲԸ Միութեան Տէմիրճեան վարժարանը: Յարութ սերած է արուեստագէտներու ընտանիքէ: Հայրը՝ վաստակաւոր բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլեանն է, [1]մայրը՝ գեղանկարիչ եւ դաշնակահար Սիրվարդ Գրիգորեան-Ֆազլեան:
1975-ին, ան ընտանիքին հետ կը գաղթէ Քանատա [2]. եւ կը հաստատուի Մոնթրէալ: Իսկ երաժշտական ուսումը ստացած է Երեւան:
Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2000 թուականէն ի վեր Յարութ Ֆազլեան գլխաւոր խմբավարն է Լիբանանի ֆիլհարմոնիք նուագախումբին։ Ան քանիցս հրաւիրած է Հայաստան Ազգային ֆիլհարմոնիք նուագախումբը Լիբանան եւ Արաբական Ծոցի երկիրները[3]։
![]() |
Երբ ես նուագախմբով կը ճամբորդեմ աշխարհի չորս կողմերը, կը ջանամ յայտագրիս մէջ ներառնել հայ յօրինողներու ստեղծագործութիւնները: Իմ պարտաւորութիւնս է եւ պարտականութիւնս է, որ մարդիկ լսեն հայկական երաժշտութիւն:[3] - Մայէսթրօ Յարութ Ֆազլեան
|
![]() |
Ասպետական Շքանշան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2015-ին, Յարութ Ֆազլեան Ֆրանսայի մշակոյթի նախարար Ֆլէօր Պերրելինինիի կողմէ արժանացած է Ֆրանսայի Մշակոյթի նախարարութեան արուեստի եւ գրականութեան ասպետական շքանշանին:
Ֆազլեանի պարգեւատրումը կատարուած է Լիբանանի մէջ Ֆրանսայի արտակարգ եւ լիազօր դեսպանին կողմէ:[4]
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 100-ամեակի նուիրուած Սրբալոյս Միւռոնի օրհնութեան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
19 Յուլիս 2015-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 100-ամեակի նուիրուած Սրբալոյս Միւռոնի օրհնութեան,Պէյրութի սիմֆոնիք նուագախումը ղեկավարութեամբ մայեսթրօ Յարութ Ֆազլեանին մեկնաբանեց Արամ Խաչատրեանի եւ այլ հայ երաժիշտներու գործերը:[5]
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
24 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին առիթով տեղի ունեցող համերգներու ծիրին մէջ, Ազգային ակադեմական երգչախումբը ներկայացուց Քարլ Օրֆի «Քարմինա Պուրանա»-ն` Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբին ընկերակցութեամբ եւ խմբավարութեամբ մայեսթրօ Յարութ Ֆազլեանի, Էշրեֆիէի Սեն Ժոզեֆ եկեղեցւոյ մէջ:[6]
Մեծն Լիբանանի յայտարարութեան 100-ամեակին նուիրուած Միջազգային Փառատօն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
5 Յուլիս 2020-ին, երեկոյեան ժամը 9:00-ին, Պաալպեքի միջազգային փառատօներու յանձնախումբին կողմէ կազմակերպուած, մայէսթրօ Յարութ Ֆազլեանին կողմէ պատրաստուած եւ գործադրուած, Լիբանանի ֆիլհարմոնիք նուագախումբին կողմէ մեկնաբանուած «Գոյատեւման ձայնը» խորագիրը կրող ելոյթը տեղի ունեցաւ Պաալպեքի Բագոսի տաճարին մէջ:[7]
Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մայէսթրօ Ֆազլեան ամուսնացած է եւ իր տիկնոջ՝ Նորայի հետ ունին երկու զաւակ՝ Պերճ եւ Դիա: Տիկինը նոյնպէս գեղանկարիչ է:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Եւ Յարգանքի Երեկոյ`Նուիրուած Վաստակաւոր Բեմադրիչ Եւ Դերասան Պերճ Ֆազլեանի
- ↑ Երազի Ճամբուն Ուղեւորները
- ↑ 3,0 3,1 Հայկական Բարքեր
- ↑ Յարութ Ֆազլեան` Ֆրանսայի Արուեստի Եւ Գրականութեան Ասպետական Շքանշանին Արժանացած
- ↑ երեկոյ նուիրուած 100-ամեակին
- ↑ – Լիբանան Երաժշտական Բարձր Մակարդակի Համագործակցութիւն. Հայաստանի Ազգային Ակադեմական Երգչախումբը Ներկայացուց Քարլ Օրֆի «Քարմինա Պուրանա»-ն
- ↑ Ճիչերը Ճեղքեց Պաալպեքէն Հնչած «Գոյատեւման Ձայնը»
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Երազի Ճամբուն Ուղեւորները – ՊԵՐՃ ՖԱԶԼԵԱՆ
- Հայաստան – Լիբանան Երաժշտական Բարձր Մակարդակի Համագործակցութիւն. Հայաստանի Ազգային Ակադեմական Երգչախումբը Ներկայացուց Քարլ Օրֆի «Քարմինա Պուրանա»-ն
- Յարութ Ֆազլեան
- Պապեան – Յարութ Ֆազլեան զոյգը հմայեց լիբանանահայ արուեստասէր ընտրանին (Լիբանան)
- ՊԱԱԼՊԱՔ ՍՐՏԵՐԸ ԿԸ ՋԵՐՄԱՑՆԷ,ՏՈԿՈՒՆՈՒԹԵԱՆ ՁԱՅՆԸ ՀԱՄԵՐԳՈՎ
- ԼԻԲԱՆԱՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՈՒԱԾ ԽՄԲԱՎԱՐԸՙ ՅԱՐՈՒԹ ՖԱԶԼԵԱՆ
- «Քեզի Համար Ազնաւուր» Երաժշտական Բարձրորակ Յայտագիր Լիբանանի Մէջ