Յարութիւն Գաւաֆեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յարութիւն Գաւաֆեան
Ծնած է 1885
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Կրթութիւն Պէյ­րու­թի Ամե­րի­կեան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան բաժին
Մասնագիտութիւն բժիշկ
Աշխատավայր Երզն­կա­յի Ազի­զի­էի զին­ուո­րա­կան հի­ւան­դա­նո­ց

Յարութիւն (Վահրամ, Վահ) Մինաս Գաւաֆեան (Գաֆաֆեան), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յարութիւն Գաւաֆեան ծնած է 1885 թուականին, Պրուսայի նահանգի Նիկոմիդիոյ գաւառակի կեդրոն՝ Նիկոմիդիա քաղաքին կամ Կոստանդնուպոլսոյ մէջ, հայ առաքելական ընտանիքի մէջ։

Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրի ազգային վարժարանէն ներս։ Աւարտած է ամերիկացի միսիոներներու Պրուսայի նահանգի Նիկոմիդիոյ գաւառակի Պարտիզակ (Պաղչէճիկ) աւանի բարձրագոյն վարժարանը (պաշտօնական անունով՝ Բիւթանիոյ բարձրագոյն վարժարան)։

1911 թուականին աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։ 1911 թուականին վերադարձած է Նիկոմիդիա եւ որպէս բժիշկ աշխատած է։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուն պէս, զօրակոչուած Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած՝ Երզնկայի Ազիզիէի զինուորական հիւանդանոցէն ներս, որուն բժշկապետն էր հայատյաց թուրք դոկտոր՝ Սանի Եավերը։ Անոր հրամանով ալ, 1915 թուականի Յունիս (կամ Յուլիս) 10-ին, նոյն հիւանդանոցէն ներս (կամ Դրաակի մէջ) սրախողխողի ոնթարկուած է, մօտ 30 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-112012

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։